twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մոսկվան ուժեղացնում է ճնշումը. Երևանը խաչմերուկում է Երկու աթոռների վրա նստել չի ստացվի

05 Ապրիլի 2025 09:41

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նախօրեին հայտարարել է Հայաստանի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) աշխատանքին միանալու անհրաժեշտության մասին. «Կարևոր ենք համարում Շանհայի համագործակցության կազմակերպությանը մյուս երկրների, մասնավորապես Հայաստանի միանալը»։
 
Ռուսաստանցի դիվանագետի հայտարարությունը հստակ արտացոլում է՝ Երեւանի աճող արեւմտամետ նկրտումների ֆոնին Ռուսաստանի արտաքին քաղաքական վարքագծի ներկայիս գիծը։ Այս համատեքստում լիովին բացատրելի է, որ Կոպիրկինը նշել է նաև տարածաշրջանային կազմակերպությունների, մասնավորապես ՀԱՊԿ-ի հետ ՇՀԿ-ի փոխգործակցության նպատակահարմարությունը։
 
«Մեր դիրքորոշումը ելնում է նրանից, որ ՇՀԿ-ի հետ փոխգործակցությունը բնական է՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում է կազմակերպությունն իր աշխատանքում, բազմաբևեռ աշխարհի սկզբունքները։ Մենք ամեն կերպ կնպաստենք դրան՝ ելնելով այն գիտակցումից, որ դա օգուտ կբերի բոլորին»,- ընդգծել է նա։
 
Համառոտ տեղեկատվություն.
Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ (ՇՀԿ) միջազգային կառույց է, որը հիմնադրվել է 2001 թվականի հունիսի 15-ին՝ Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից։ 2017 թվականի հունիսին կազմակերպությանը միացել են Հնդկաստանը և Պակիստանը, իսկ 2023 թվականի հուլիսին՝ Իրանը: ՇՀԿ-ի հիմնական նպատակներն են՝. անդամ երկրների միջև փոխվստահության ամրապնդումը և արդյունավետ համագործակցության խթանումը անվտանգության, քաղաքականության, առևտրի և այլ ոլորտներում:
 
Ադրբեջանն ու Թուրքիան նույնպես ակտիվություն են դրսևորում ՇՀԿ-ին մերձենալու ուղղությամբ։ 2024 թվականի հուլիսին Ադրբեջանը ներկայացրել է՝ երկխոսության գործընկերի իր կարգավիճակը դիտորդ երկրի վերափոխելու հայտ։ Այսպիսով, այդ կազմակերպությանը Ադրբեջանի լիիրավ անդամակցության հեռանկար կա։ Զուգահեռաբար Թուրքիան, ըստ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունների՝ մտադիր է դառնալ ՇՀԿ-ի մշտական անդամ։
 
Ինչ վերաբերվում է ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարին, հարկ է հիշեցնել.  Որ 2015 թվականին Ուֆայում կայացած գագաթնաժողովում Հայաստանը ստացավ երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, իսկ 2016 թվականին այդ կարգավիճակը պաշտոնապես ամրագրվել է։ 2024 թվականի հուլիսին պաշտոնական Երևանը ՇՀԿ դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրե ։
 
2024 թվականի հունիսին ՇՀԿ-ի գլխավոր քարտուղար Չեն Մինգի հետ Երևանում կայացած հանդիպման ժամանակ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ հետաքրքրություն է հայտնել կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու հարցում։ Ակնհայտ է, որ ՇՀԿ-ի մաս դառնալու Հայաստանի ձգտումը կապված է մի շարք գործոնների հետ։
 
Առաջինը, ՇՀԿ-ին մասնակցությունը կարող է դրական ազդեցություն ունենալ երկրի միջազգային իմիջի վրա։ Հայաստանը, որը գրեթե երեսուն տարի գտնվում էր օկուպանտի կարգավիճակում, 2020 թվականին Ղարաբաղում կրած պարտությունից հետո ձգտում է հաստատվել նոր՝ բաց փոխգործակցության պատրաստ պետության դերում։ Սա համապատասխանում է ՇՀԿ-ի անդամ երկրների նկատմամբ հիմնական պահանջներին:
 
Երկրորդը, կազմակերպությանն անդամակցությունը Հայաստանի համար բացում է  ակտիվ առևտրատնտեսական համագործակցության և ասիական խոշոր շուկաներ՝ ներառյալ չինական շուկա մուտքի հեռանկարներ։
 
Երրորդը, ՇՀԿ-ին մասնակցությունն ընդլայնում է երկրի հնարավորությունները հավաքական անվտանգության ոլորտում, ինչը նույնպես հստակորեն ամրագրված է Կազմակերպության կանոնադրության մեջ։
 
Միևնույն ժամանակ, վերադառնալով Սերգեյ Կոպիրկինի հայտարարությանը, այն պետք է դիտարկել՝ Երևանի արևմտամետ կուրսից Ռուսաստանի ընդհանուր դժգոհության համատեքստում։ Հայաստանի  ՇՀԿ-ին ինտեգրումը ձեռնատու է Մոսկվային, քանի որ այն նպաստում է Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը և ուժեղացնում է ՀԱՊԿ-ի գծով գործընկերներ՝ Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի հետ փոխգործակցությունը:
 
ՇՀԿ-ի շրջանակներում Հայաստանի կապերի ընդլայնումը Չինաստանի և Իրանի հետ նույնպես տեղավորվում է ռուսական շահերի պարադիգմում։ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում Մոսկվայի համառ ճնշումը բացատրվում է՝ երկիրը իր ազդեցության ուղեծրում պահելու ցանկությամբ։ Դրանով հանդերձ Կոպիրկինի վերջին հայտարարությունը՝ միաժամանակ նաև հստակ ուղերձ է Արևմուտքին. Ռուսաստանը մտադիր չէ Երևանին բաց թողնել և ծրագրում է ակտիվորեն ազդել նրա արտաքին քաղաքականության վեկտորի վրա։
 
Չի բացառվում, որ Մոսկվան, որպես ՇՀԿ-ի մշտական անդամ, Հայաստանին աջակցի դիտորդի կարգավիճակ ստանալու, իսկ ապագայում նաև  լիիրավ անդամակցության գործընթացում։ Նման ռազմավարությունը տեղավորվում է Ռուսաստանի ավելի լայն նախաձեռնությունների միասնական կանվայում, որը , ուղղված է Հայաստանին ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում պահելուն, ինչպես նաև դեպի Եվրամիություն նրա ինտեգրացիոն նկրտումների զսպելուն։
 
Օրերս ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռների վրա» և շուտով ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
 
Նմանակերպ իմաստով է հանդես եկել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, ով Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է. «Ուկրաինան վաղուց է իր Սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը: Որքանո՞վ է Ուկրաինան առաջընթաց գրանցել այս գործընթացում: Ուստի ես կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է որոշ անալոգներից եզրակացություններ անեն, որոնք բխելու են բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից»:
 
Մոսկվայի այս բոլոր ազդակները վկայում են հայկական կողմին՝ կարճ ժամանակահատվածում իր արտաքին քաղաքական վեկտորի հետ կողմնորոշվելու պահանջի մասին։ Դրանով հանդերձ, Մոսկվայի հիմնական ուղերձը առավելագույն չափով թափանցիկ է. Երևանի վերջնական որոշումը պետք է համապատասխանի Ռուսաստանի շահերին։ Հակառակ դեպքում «քարերի երկրի» դրությունը կլինի, մեղմ ասած՝ աննախանձելի...

Caliber.Az
Դիտումներ: 341

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

227
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

216
23 Ապրիլի 2025 11:17
3

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

171
22 Ապրիլի 2025 09:29
4

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

167
24 Ապրիլի 2025 14:48
5

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

143
23 Ապրիլի 2025 23:10
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

123
23 Ապրիլի 2025 09:17
7

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

123
24 Ապրիլի 2025 09:21
8

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

122
22 Ապրիլի 2025 17:14
9

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

116
24 Ապրիլի 2025 18:06
10

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

101
24 Ապրիլի 2025 09:36
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading