twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Գործարկվել է «ոսկե ռումբի» մեխանիզմը Հայկական էլիտան՝ ընդդեմ ժողովրդի և բնության

04 Ապրիլի 2025 13:30

Անցած տարեվերջից Հայաստանի իշխանությունները գնալով ավելի հաճախ են խոսում Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին։ Իսկ փետրվարի 27-ին Հայաստանի կառավարությունը «Lydian Armenia» ընկերությանը տրամադրել է՝ մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիքներ Ամուլսարի ոսկու հանքավայրի յուրացման համար, որում պետությունը ստացել է ընկերության բաժնետոմսերի 12,5%-ը։ Շահագործման մեկնարկը ազդարարված է 2025 թվականի չորրորդ եռամսյակին, իսկ ժամկետը՝ 10 տարի 4 ամիս։ Կառավարությունը բնակչությանը խոստանում է  պայծառ հեռանկարներ. տարեկան 200000 ունցիա ոսկու ծրագրված արտադրությունը խոստանում է ՀՆԱ-ի տարեկան 1% աճ, տարեկան 120 միլիոն դոլարի կանխատեսվող հարկային եկամուտներ և 1700 աշխատատեղերի ստեղծում:
 
Ամեն ինչ լավ կլիներ, բայց կան, ինչպես ասում են, նրբերանգներ։ Բանը նրանում է, որ կառավարությունը փորձել է հանքավայրի գործարկումը նախաձեռնել դեռ վեց տարի առաջ՝ Փաշինյանի թիմի իշխանության գալուց մեկ տարի անց։ Հայաստանի քննչական կոմիտեն 2019 թվականի օգոստոսի 14-ին հրապարակել է միջազգային փորձագիտական խմբի (լիբանանյան «Elard» ընկերություն) եզրակացությունը, որի համաձայն՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի համար վտանգները նվազագույն են։ Դրանից հետո Ջերմուկի (Իստիսու՝ հանքավայրի ամենամոտ բնակավայրը) 500-ից ավելի բնակիչներ ցույց են անցկացրել՝ բողոքելով փորձագիտական խմբի նման եզրակացության դեմ։ Որոշ ժամանակ անց Հայաստանի կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի մասնակիցները հայտարարեցին, որ հետաքննությունը ներկայացրել է՝ Ամուլսարի հանքավայրի բնապահպանական գնահատման սխալ արդյունքներ, իսկ ինքնին հետազոտությունները եղել են թերի։ Ակտիվիստները պահանջել են անձնական հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի նրան ներկայացնեն իրենց հետազոտության արդյունքները։ Խոսքը, մասնավորապես, գնում էր այն մասին, որ Ամուլսարում ոսկու բաց եղանակով արդյունահանումը կապված է ծծմբով և ծանր մետաղներով ջրի աղտոտման վտանգի հետ։ Այն ժամանակ էկոակտիվիստներին հաջողվեց պաշտպանել իրենց դիրքորոշումը և փաստորեն արգելափակել ձեռնարկության գործարկումը։
 
2020 թվականից հետո Փաշինյանի կառավարությունը վերսկսել է բանակցությունները «Lydian» ընկերության հետ։ Իսկ 2023 թվականին արդեն ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Հայաստանի կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Lydian Armenia» ընկերության միջև։ Ներկա ժամանակ, ինչպես երեւում է լուրերից, հանքը պատրաստ է գործել ամբողջ հզորությամբ։ Չնայած նրան, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են նախագծի հետ կապված բնապահպանական մարտահրավերներին, հավասարապես նաև հանրությանը սպասվող արձագանքին, նրանք այնուամենայնիվ ներկա ժամանակ ցուցաբերում են ավելի կոշտ և վճռական մոտեցում, քան վեց տարի առաջ:
 
Հետաքրքիր է, ինչու՞։ Մեզ միանգամայն տրամաբանական է թվում, որ բիզնեսն ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու համար ժամանակ է պահանջվել։ Չէ որ հանքը բացվել էր Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2006 թվականին և ակտիվորեն պատրաստվել շահագործման Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Միանգամայն ակնհայտ է թվում, որ վերջինս որոշակի մասնաբաժին է ունեցել այդ բիզնեսում։ Բայց ահա անցել է վեց տարի։ Այս ժամանակի ընթացքում, ըստ երևույթին, բիզնեսը լիովին հանել են  «նախկինների» ազդեցության տակից, իսկ նշանակում է, որ կարելի է սկսել գումար աշխատել: Սակայն այստեղ էլ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ։ Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության քաղաքականությունն այսօր, ինչպես վեց տարի առաջ, բախվում է բնապահպան ակտիվիստների կտրուն հակազդեցությանը ինչպես երկրի ներսում, այնպես էլ աշխարհում։
 
Իսկ դեռ վերջերս «Ամենից առաջ շրջակա միջավայրի պահպանություն» ՈԿԿ կոալիցիայի կողմից երեք լեզվով հրապարակվել է Հարավային Կովկասի և Կասպից ծովի էկոլոգիան թունավորող Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկությունների ինտերակտիվ թվային քարտեզը։ Այդ հրապարակումն միջազգային լուրջ արձագանք առաջացրեց։ 13 երկրներից 29 ՈԿԿ-ները, քարտեզի վրա բացահայտված փաստերից վրդովված, Հայաստանի գործողությունների առնչությամբ դիմել են Էսպոյի կոնվենցիայի (Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիա անդրսահմանային համատեքստում) քարտուղարությանը և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:
 
Հաղորդագրության տեքստում այդ թվում նաև ասվում է. «Ներկայացված քարտեզը ցույց է տալիս, որ ծանր մետաղների բարձր կոնցենտրացիաներ պարունակող թափոնները անդրսահմանային գետեր են թափվում Հայաստանի տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունների կողմից»։ Հաղորդագրությունում հատուկ նշվել է Ադրբեջանին հասցվող էկոլոգիական վնասը. «Հայաստանի տարածքում Փամբակ (Դեբեդ), Ապարանչայ, Զանգիչայ, Վեդիչայ, Արփաչայ, Օխչուչայ, Բազարչայ և Քուռ ու Արազ գետերի վերին և միջին հոսանքները միացնող այլ գետերի ավազաններում հանքարդյունաբերական գործունեությունը լուրջ վտանգ  է ներկայացնում՝ այդ գետերի ջուրը օգտագործող Ադրբեջանի և հարևան  երկրների համար: Տարածաշրջանի քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրներից մեկի՝ Արազ գետի ուժեղ քիմիական աղտոտումը լուրջ վտանգ է ներկայացնում՝ բնակչության, կենսաբազմազանության, ինչպես նաև հողային ու ջրային էկոհամակարգերի համար»։
 
Իսկ գերմանական Հայնրիխ Բյոլ հիմնադրամը անցյալ տարի հրապարակել է Լեռնահանքային արդյունաբերության զարգացման ռազմավարության մասին զեկույց, որը Հայաստանի կառավարությունը հաստատել է 2023թ. մայիսին։ Զեկույցի համաձայն՝ ռազմավարությունը բարձրացնում է լուրջ հարցեր, որոնց թվում են՝ ստվերային ներդրումների նկատմամբ վերահսկողության բացակայությունը, տեղական համայնքների սահմանափակ մասնակցությունը, տնտեսական առաջնահերթություններ շրջակա միջավայրի հաշվին, տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքների թուլացումը, ռազմավրական էկոլոգիական գնահատման բացակայությունը և էկոլոգիական հետևանքների վրա վերահսկողության նվազումը։
 
Հիմնադրամը անմխիթարական եզրակացություն է անում այն մասին որ առանց այդ թերությունները շտկելու, ռազմավարությունը կարող է հանգեցնել բնապահպանական իրավիճակի վատթարացման, կարգավորման մեխանիզմների թուլացման և նույնիսկ սոցիալական կոնֆլիկտների աճին։
 
Ըստ երևույթին, հարստացման ծարավը փակել է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի աչքերը, քանի որ նա իր համար ռիսկեր չի տեսնում 2026 թվականի ընտրություններից առաջ։ Թե՞ նա այդքան վստահ է հաղթանակի մեջ։

Caliber.Az
Դիտումներ: 561

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Սադարակից մինչև Աբու Դաբի. հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության ավարտը Caliber.Az YouTube ալիքի Տեսանյութ

119
12 Հունիսի 2025 11:19
2

Մոսկվա - Երևան. մեդիակոնֆլիկտը վերաճում է տնտեսական շանտաժի Մեկնաբանում են Պետրովն ու Ռազուվաևը

101
12 Հունիսի 2025 09:28
3

Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը պատմական կարելի է համարել

94
12 Հունիսի 2025 10:16
4

Լրանում է Թովուզի ճակատամարտերի հինգերորդ տարելիցը

93
12 Հունիսի 2025 09:45
5

Աբու Դաբիում հանդիպումը անհանգստացրել է արտաքին դերակատարներին Օզերը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

86
15 Հունիսի 2025 13:42
6

Միջազգային ճանապարհորդները այցելել են Ջաբրայիլ

81
12 Հունիսի 2025 12:55
7

Վերջին 40 օրվա ընթացքում Ադրբեջանը հաղթել է՝ միջազգային կազմակերպությունների վեց ընտրություններում

76
12 Հունիսի 2025 11:52
8

Բաքուն և Թբիլիսին քննարկել են ԲԹԿ երկաթուղու նախագծի լիարժեք մեկնարկը

73
12 Հունիսի 2025 12:52
9

Սիրիայի նախագահը կայցելի Ադրբեջան

72
12 Հունիսի 2025 13:06
10

Ադրբեջանը Փարիզում մասնակցում է՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանին

71
12 Հունիսի 2025 11:41
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading