twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հետախույզ «գործարարի» ձախողումը Բաքուն նորից հաղթում է Փարիզին

11 Հունվարի 2024 15:58

Լինել աննկատելի, չշատախոսել, խառնվել ամբոխին՝ սա են սովորեցնում ամբողջ աշխարհում հետախույաներին։ Եվ լավ է, եթե ժամանած երկրում լրտեսը գործում է դեսպանատան քողի ներքո՝ սխալի և հետագա բացահայտվելու դեպքում գրպանում դիվանագիտական անձնագիրը լրտեսին փրկում է քրեական հետապնդումից: Լավագույն դեպքում նրան պարզապես կարտաքսեն, իսկ որոշ ժամանակ անց, երբ աղմուկը մի փոքր հաանդարտվի՝ լրտեսը, լիովին հնարավոր է, կուղարկվի ուրիշ երկիր։ Վատագույն դեպքում, մինչև թոշակի անցնելը նա հարազատ գերատեսչությունում թղթագրությամբ կզբաղվի։ Իսկ ահա այն լրտեսներին, ովքեր չունեն դիվանագիտական անձեռնմխելիություն, բացահայտվելու դեպքում բանտ է սպառնում։

Հենց այդպես էլ տեղի ունեցավ Ֆրանսիայի հետախուզական համայնքի մերկացված լրտես Մարտին Ռայանի (ծնված 1988 թ.) հետ, ով ադրբեջանական հակահետախուզության կողմից ձերբակալվել էր դեռ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին, բայց այդ մասին տեղեկությունը հանրությանը հայտնի դարձավ միայն այս օրերին։ Դատարանի որոշմամբ նա կալանքի տակ կպահվի չորս ամիս, որի ընթացքում Ադրբեջանի քննչական մարմիններին հավանաբար հայտնի կդառնան մեր երկրում ֆրանսիական հետախուզության գործունեության բազմաթիվ մանրամասներ՝ գաղտնաբառեր, հաղորդագրություններ, գործակալներ, գաղտնի և բացահայտ հետախույզներ։ Ինչպես ասում են՝ անկեղծ խոստովանությունը մեղմում է պատիժը։

Բնական է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների նրբարվեստ աշխատանքը սկզբում շփոթվածություն առաջացրեց Փարիզում։ Այնտեղ ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչպես են Հարավային Կովկասի փոքր ու հեռավոր երկրում, որի քաշային կատեգորիան չեն կարող համեմատվել ֆրանսիականի հետ, կարողացան այդքան պրոֆեսիոնալ կերպով հաղթել իրենց։ Այն բանից հետո, երբ Փարիզում հարվածից հետո մի փոքր ուշքի եկան՝ այնտեղ ավելի լավ բան չհնարեցին, քան դիմել «հրաժարվելուն», իբր, Ադրբեջանի դեմ ոչ մի լրտես և լրտեսական գործունեություն չի եղել, իսկ Ռայանը՝ ընդամենը Բաքվում կալանավորված գործարար է։ «Մենք այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք մեր հայրենակցի անհապաղ ազատ արձակումը», - հայտարարել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Դե, իհարկե, կոպիտ սխալի «զոհ»: Տես միայն Ռայանին կալանավորելու համար ադրբեջանական հակահետախուզության մոտ ավելի քան բավարար պատճառներ ու փաստեր են եղել։ Վերջիվերջո մեր երկրում հազարավոր օտարերկրացիներ են աշխատում, բայց լրտեսության մեջ մեղադրանքը ներկայացվել է հատկապես Ռայանին։ Բայց դրանում թող դատարանը հետաքննի: Մինչդեռ, կան էլի ինչ որ բաներ:

Պատահական չէ, որ մենք ամենասկզբում նշել ենք լրտեսի աշխատանքի հիմնական սկզբունքները։ Այսպես ուրեմն, մեր «հերոսը», ըստ երևույթին, լավ չի սովորել մասնագիտացված համալսարանում, քանի որ մոռացել է դրանց մասին և «վառվել է»։ Չէ որ նա ինքը, իր լեզվով և տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ֆրանսիայի անվտանգության մարմինների համար նա՝ ակնհայտորեն օտար մարդ չէ։ Այսպիսով, ARB հեռուստաալիքին տված երկու տարվա վաղեմությամբ հարցազրույցից հայտնի են դարձել Ռայանի կենսագրության որոշ մանրամասներ։ Օրինակ, որ նա ստացել է ռազմական և աշխարհաքաղաքական պատմության մասնագիտությամբ կրթություն, և մինչև 2015 թվականը աշխատել է ռազմական և գլոբալ անվտանգության ոլորտում (!?)։ Համաձայնվեք, սա արդեն նրան ավելի ուշադիր հետևելու առիթ է։

Իսկ 2015-ին մեր «հերոսը» հանկարծ որոշել է փոխել իր աշխատանքի ուղղությունը և վերածվել է հարգարժան գործարարի։ 2019 թվականին Ռայանը հայտնվել է Բաքվում, որտեղ դարձել է «Merkorama» ընկերության հիմնադիրն ու տնօրենը։ Եվ, համապատասխանաբար, զբաղվել է անօրինական հետախուզական գործունեությամբ հօգուտ Ֆրանսիայի։ Ահա այսպիսին է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից բացահայտված լրտես-անլեգալի լեգենդը։ Ռայանը մի քանի տարի աշխատել է մեր երկրում, դիտել է, կապեր է հաստատել մարդկանց հետ, ովքեր կարող էին օգտակար լինել լրտեսության մեջ, և որոնք, հնարավոր եմ համարում, նույնիսկ չեն կռահել, որ դարձել են ֆրանսիական հետախուզության գործողությունների մասնակից։ Բայց Ռայանը չէր կասկածում, որ իրեն արդեն «ղեկավարում են» ադրբեջանական հակահետախուզության աշխատակիցները, որոնք մանրակրկիտ, հատիկ առ հատված արձանագրել են և՛ նրա շփումները, և՛ նրա գործունեությունը։ Հակառակ դեպքում, չունենալով դիվանագիտական անձեռնամխելիություն, նա կփորձեր լքել Ադրբեջանի տարածքը։ 2023 թվականի դեկտեմբերի 4-ին մկան թակարդը շրխկալով փակսեց՝ Ֆրանսիան ոչ միայն զրկվեց մեր երկրում իր գործակալից, այլ նաև ստացավ հերթական ցավալի հարված իր ինքնասիրությանը, և Փարիզը՝ հայ-ադրբեջանական կարգավորման մոդերատորների թվում տեսնելու առանց այդ էլ Բաքվի խոցված դժկամությանը։

Caliber.Az
Դիտումներ: 450

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանցիներն ու հայերը նույն փորձագիտական ​​սեղանի շուրջ՝ Երևանում Կարևոր հանդիպման մանրամասներ

137
22 0Հոկտեմբերի 2025 20:55
2

Ստալինը հայ է՞ «Հին աշխարհի հիստերիկները»

119
22 0Հոկտեմբերի 2025 18:30
3

Բարեկամության և գործընկերության ուղենիշ Իլհամ Ալիևի Ղազախստան այցի արդյունքների վերաբերյալ

115
22 0Հոկտեմբերի 2025 13:06
4

Ադրբեջանն ավելացնում է պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը ԹՎԵՐ

105
22 0Հոկտեմբերի 2025 15:32
5

«Վստահության» սառցահատը Ադրբեջանցիների Երևան այցի վերջաբանը

104
24 0Հոկտեմբերի 2025 14:36
6

Մեղվաբուծությունը Ադրբեջանում. կողմնորոշում ղարաբաղյան մեղվանոցների վրա Խազար Ախունդովի ակնարկը

103
22 0Հոկտեմբերի 2025 10:33
7

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղություն գործնականում Երեք փորձագիտական կարծիքներ Caliber.Az-կայքում

90
23 0Հոկտեմբերի 2025 10:59
8

«Բիլբաո»-«Ղարաբաղ» խաղի ժամանակ կանխվել է հայկական սադրանքը ՏԵՍԱՆՅՈՒԹ

89
23 0Հոկտեմբերի 2025 11:25
9

Ադրբեջանում հարգում են Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը Vətən yaxşıdır ԼՈՒՍԱՆԿԱՐ

80
22 0Հոկտեմբերի 2025 13:24
10

Այս օրը պատմության մեջ. Հուսեյն Ջավիդից մինչև ՄԱԿ-ի կանոնադրությունը Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»

67
24 0Հոկտեմբերի 2025 21:46
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading