Միքայիլ Ջաբբարով. Ադրբեջանում հարկային մուտքերը աճել են 52 տոկոսով
Այս տարվա հունվար-ապրիլին՝ տնտեսության նախարարությանն առընթեր հարկային պետական ծառայության միջոցով պետբյուջե մուտքագրված հարկային եկամուտների չափը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 52,4%-ով և կազմել 7 մլրդ 672,2 մլն մանաթ։
Այս մասին Twitter-ում գրել է տնտեսության նախարար Միքայիլ Ջաբբարովը, հայտնում է Caliber.Az-ը։
Նրա խոսքով՝ նշված ժամանակահատվածում հարկային մուտքերի կառուցվածքում 4 մլրդ 3,4 մլն մանաթ է գոյացել ոչ նավթագազային հատվածի հաշվին։ Սա 16,7%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ։
«Հարկային մուտքերի աճի մեջ էական դեր է խաղում «ստվերային տնտեսության» մասշտաբների կրճատումը, բիզնեսի և եկամուտների օրինականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը»,- գրել է նախարարը։
2023-cü ilin yanvar-aprel aylarında Dövlət Vergi Xidməti (@vergiler) xətti ilə #dövlətbüdcəsi-nə #vergi daxilolmalarının həcmi 2022-ci ilin müvafiq dövrü ilə müqayisədə 52,4% artaraq 7 mlrd. 672,2 mln. ₼ təşkil edib. Bu müddətdə #qeyrineft-qaz sektorundan vergi daxilolmaları… pic.twitter.com/3f9SsPVF8V
— Mikayil Jabbarov (@MikayilJabbarov) May 11, 2023