Քաղաքականություն
A+
A-
ՊՆ. Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին նրա արդար պայքարում
04 Հունվարի 2024 20:55
Թուրքիան կշարունակի աջակցել բարեկամ և դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ադրբեջանին, նրանց արդար պայքարում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը։
«Թուրքիայի զինված ուժերը հաջողությամբ գործում են Հյուսիսային Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Կոսովոյում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կատարում և Սոմալիում։ Մենք շարունակելու ենք աջակցել բարեկամ և դաշնակից երկրների արդար պայքարին»,- ասել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 147