Ռաշադ Նաբիևը հանդիպել է Իլոն Մասկի հետ ԼՈՒՍԱՆԿԱՐ
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը հանդիպել է ամերիկացի գործարար, SpaceX-ի հիմնադիր, X սոցիալական ցանցի (նախկին Twitter) սեփականատեր Իլոն Մասկի հետ։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին նախարարը գրել է իր թվիթերյան էջում։
«Հանդիպել եմ Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ Օսթինում գտնվող ընկերության Giga Texas գործարանում: Մենք մտքեր փոխանակեցինք այս տարի մեր երկրում Starlink արբանյակային ինտերնետ ծառայության ծրագրված շահագործման, մեր երկրին պատկանող արբանյակների ուղեծիր դուրս բերելու, ինչպես նաև այս տարվա հոկտեմբերին Բաքվում կայանալիք Միջազգային տիեզերագնացության կոնգրեսի վերաբերյալ», - գրել է Նաբիևը:
“Tesla”nın Ostin şəhərindəki “Giga Texas” zavodunda şirkətin qurucusu İlon Mask ilə görüşdük.
— Rashad Nabiyev (@RashadNNabiyev) August 11, 2023
“Starlink” peyk internet xidmətinin bu il ölkəmizdə planlaşdırılan fəaliyyəti, ölkəmizə məxsus peyklərin orbitə buraxılması, eləcə də bu ilin oktyabr ayında Bakının ev sahibliyi edəcəyi Beynəlxalq Astronavtika Konqresi ətrafında fikir mübadiləsi apardıq. pic.twitter.com/9sRsBeGdWh
— Rashad Nabiyev (@RashadNNabiyev) August 11, 2023