Քաղաքականություն
A+
A-
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը հրավիրվել է Ադրբեջան
01 Ապրիլի 2022 10:27
2022 թվականի մարտի 31-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ բին Ֆեյսալ Ալ Սաուդի միջև։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։
Ջեյհուն Բայրամովը արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան բին Աբդալլահ բին Ֆեյսալ Ալ Սաուդին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ադրբեջան։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ասել, որ սիրով ընդունում է հրավերը։
Caliber.Az
Դիտումներ: 76