«Զվարթնոց», ԱԷԿ և երկաթուղի Ինչ-որ մեկը առաջ է՞ մղում իրադարձությունները:
Քեզ, հարգելի ընթերցող, չի՞ թվում, որ անցած երկու օրվա ընթացքում մի քանի բավականին հետաքրքիր, և ես նույնիսկ կասեի, նշանակալից իրադարձությունները՝ պարզապես դինամիկա չէ։ Սա կուրսի ինչ-որ կտրուկ փոփոխություն է։ Համատարծ արագացում և վերակառուցում: Դատեք ինքներդ։
Եվ այսպես, լուր առաջին. երեկ՝ հուլիսի 31-ին, Ռուսաստանի ԱԴԾ սահմանային ծառայության ներկայացուցիչները ամբողջությամբ հայկական կողմին են փոխանցել «Զվարթնոց» անցակետում պետական սահմանի պաշտպանության գործառույթները։ Այսինքն՝ Երեւանի օդանավակայան ժամանողներին այժմ կդիմավորեն Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի սահմանապահները։ Գործառույթների փոխանցման մասին արձանագրությունը ստորագրել են՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին։ Երևանում պաշտոնական արարողությանը մասնակցել են՝ Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանային վարչության և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը։
Իսկ այսօր փայլատակել է մեկ այլ, ոչ պակաս հետաքրքիր և նաև նշանակալից հաղորդագրություն այն մասին, որ ամերիկյան ընկերություն հայկական կողմի հետ համագործակցությամբ անցկացնում է Հայկական ԱԷԿ-ի համար ԱՄՆ-ի կողմից առաջարկվող փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաների վերաբերյալ հետազոտություն։ Նոր էներգաբլոկի կառուցման ծրագրերի շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որոնք պետք է ավարտվեն 2025 թվականի գարնանը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Caliber.Az-ը, միջուկային էներգիան բազմամիլիոնանոց պայմանագրեր են, ինչպես բաղադրիչների և վառելիքի մատակարարման, այնպես էլ անձնակազմի վերապատրաստման համար, բացի այդ, նման ձևի պայմանագրերը կրում են երկարաժամկետ բնույթ, այնպես որ դա նաև քաղաքական ազդեցություն է: Իսկ եթե հիշենք, որ Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ-ի կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին անցյալ տարի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ապա պատկերը սկզբունքորեն, հասկանալի է, որոշում կայացվել է ոչ այնքան Հայաստանում, որքան ԱՄՆ-ում։ «Ազդեցություն և դուրս մղում»։ Եվ ռուս սահմանապահներին, և «Ռոսատոմին»:
Այնուհետև։ Երեքշաբթի՝ հուլիսի 30-ին, անցկացվել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը, որտեղ քննարկվել են՝ երկու երկրների միջև երկաթուղու գործարկման հնարավորության հետ կապված հարցեր։ Քննարկումները վերաբերել են բացառապես տեխնիկական ասպեկտներին, այլ ոչ թե Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման սկզբունքային որոշմանը։ Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը վաղուց է պատրաստ սպասարկման, բայց դա նախատեսված է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար, հենց այդ մասին է եղել պայմանավորվածություն Անկարայի և Երևանի միջև։ Այնուամենայնիվ, թուրքական իշխանությունների բազմիցս հայտարարությունների ֆոնին, այն մասին, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո՝ սա բավականին հետաքրքիր իրադարձություն է, և, ինչպես հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը. «Թուրքիայի Հանրապետությունը կարող է հարևան Հայաստանի հետ սահմանը բացել՝ այդ երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման դեպքում։ Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվում է բանակցային գործընթացը։ Մեզ անհրաժեշտ է նախապատրստել մեր սցենարը դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Եթե նորմալացման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»։ Բայց ոչ մեկի համար գաղտնիք չի հանդիսանում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի որոշ պայմանների կատարումից հետո, առանց որոնց հնարավոր չէ խաղաղ պայմանագրի ստորագրումը, այն է՝ Հայաստանի սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների մտցնում, միգուցե ևս ինչ որ մանրունքներ։ Բայց առանց սրա՝ ոչ մի կերպ, ինչն անուղղակիորեն հաստատել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։
Ի դեպ, Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղու հնարավոր (ընդգծում եմ՝ հնարավոր) գործարկման առընչությամբ հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին հաղորդագրությունը չէր կարող չառաջացնել՝ մեր ոչ այնքան բարի ծանոթ Բագրատ Սրբազանի բուռն և զգացմունքային և մինչև անպարկեշտությանըարձագանքը, ով հոռետեսորեն հայտարարել է. «Ինչ էլ լինի, դա կլինի ի վնաս մեզ։ Գործընթացը, որը մենք տեսնում ենք, ոչ մի կերպ չի նպաստում Հայաստանի շահերին։ Եվ որ ամենակարեւորն է, մենք ընդհանուր առմամբ չգիտենք զրույցի բովանդակությունը»։ Ես շատ եմ կասկածում, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պարտավորվել է Բագրատին տեղեկացնել իր (նկատի ունեցեք, իր) հայ գործընկերոջ հետ զրույցի բովանդակության մասին։ Իմ կարծիքով, և ամենայն հարգանքով, Բագրատի կարգից բոլորովին վեր է հատուկ ներկայացուցիչների միջև բանակցությունների բովանդակության մասին իմանալը։ Չի թույլատրվում, ինչպես ասում են, և պետք չէ բարկանալ: Իսկ ինչ վերաբերում է հոռետեսությանը՝ դե, սա անհատի հույզերին վերաբերվող անձնական ոլորտ է, թեև...
Գիտեք, չէ որ էլի ինչ-որ բան է պատահել, բացի «Զվարթնոց» օդանավակայանում պետական սահմանի պաշտպանության գործառույթի փոխանցումից, ատոմային էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության խորացմանը, Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղու գործարկման բանակցությունների և դրան Բագրատ Գալստանյանի արձագանքից, այն է... Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման ուղղությամբ փոփոխություններ։ Եվ այստեղ կա մեկ հիանալի դետալ. փոխվել են Ռուսաստանի Դաշնության տարածքից արտաքսման կանոնները։ Եթե նախկինում օտարերկրացին Ռուսաստանի տարածքից կարող էր վտարվել միայն դատարանի որոշմամբ, ապա այժմ օտարերկրյա քաղաքացու վտարումը հնարավոր է դարձել վարչական կարգով, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության համապատասխան գործադիր մարմինները, մասնավորապես՝ ՆԳՆ-ն, ստացել է արտաքսման որոշումը ինքնուրույն կայացնելու իրավունք, եթե անձը դիտվի որպես Ռուսաստանի Դաշնությունում սահմանադրական կարգը խախտող։ Իմ կարծիքով, սա ավելին է, քան պարզապես ակնարկ։
Այնուամենայնիվ, կապրենք կտեսնենք, թե ինչ է գալիք օրը պատարստում նրանց, Հայաստանում, այստեղ գլխավորը՝ մնալ մի կողմ և չմոռանալ, որ այն, ինչ վատ է Հայաստանի համար՝ լավ է Ադրբեջանի համար։