Հայ փորձագետ. Հայաստանի վիճակը շատ ծանր է
Հայաստանի վիճակը շատ ծանր է, մեր ունեցած դաշնակիցները մեր նույնիսկ նվազագույն կարիքները չեն բավարարում:
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, այս մասին հայտարարել է քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը:
«Պետք է հասկանալ, ի գիտություն ընդունել, թե ԱՄՆ-ի շահերը այս տարածաշրջանում ինչից են բաղկացած: Չպետք է պատրանքներ, սին հույսեր ունենալ, որ կգան մեզ կպաշտպանեն, զենք կվաճառեն, Իրանի հետ դաշինք կկնքեն Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի դեմ»:
«Նման դեպքում ուրիշ տեղից աջակցություն և դաշնակիցներ փնտրելու ցանկությունը բնական է, բայց մի բան է բնական ցանկություն ունենալը, մեկ այլ բան է այդ սառը հաշվարկ անելը և դառը իրողություններն ընդունելը, որը մենք պետք է անենք»,-ասել է Արման Գրիգորյանը:
Նա անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո տարածաշրջանում ձևավորված իրավիճակին:
«Բոլորը շատ բարյացակամ են վերաբերում Ադրբեջանին, շատերն աշխատում են իրենց հետ սերտ ու ջերմ հարաբերություններ ունենալ», - հավելել է նա: