Տարածաշրջան
A+
A-
Զախարովան հայտարարել է՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում անցկացնելու Մոսկվայի պատրաստակամության մասին
27 Հունվարի 2023 18:11
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է՝ կազմակերպել Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում, որը նախկինում տեղի չի ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այս մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք, որ տեղում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի ինչ-որ «սառեցման» պատճառ»,- հավելել է նա։
Caliber.Az
Դիտումներ: 52