twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ալպյան տենդ Շվեյցարացի պատգամավորը ընդեմ խաղաղ գործընթացի

17 Հունիսի 2025 16:31

Շարունակում են ուշագրավ լուրեր գալ Եվրոպայից: Այն ժամանակ, երբ քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասը հույս և նույնիսկ լավատեսություն է հայտնում Բաքվի և Երևանի՝ խաղաղ պայմանագիր կնքելու մտադրության առնչությամբ, գտնվել է ինչ որ մեկը, ով որոշել է աչքի ընկնել և, ինչպես իրեն է թվում, սթափեցնել լսարանին՝ մի գդալ կուպր ավելացնելով մեղրի տակառում և կասկածներ հայտնելով մոտալուտ խաղաղության հարցում:
 
Այստեղ պետք է ավելի ճշգրիտ լինել ձևակերպումների մեջ: Այս անձը ոչ միայն կասկածներ է հայտնել խաղաղության հնարավորության մեջ, այլ նաև անվանել է այն կողմը, որը իբր այն սաբոտաժի կենթարկի: Այդ կողմը՝ Ադրբեջանն է և անձամբ Իլհամ Ալիևը:
 
Այս թեզի հեղինակը՝ Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատն է: Եվ  ահա թե ինչ է հայտարարել նա. «Հավանաբար, ավելի լավ է չափազանց շատ պատրանքներ չունենալ Ադրբեջանի մտադրությունների առնչությամբ: Իլհամ Ալիևը շահագրգռված չէ խաղաղության մեջ»: Եվ հավելել է. «Վերջնական հաշվով, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն Ադրբեջանի վրա արտաքին ճնշման ճանապարհով», որպես նման ճնշման գործոններ նշելով Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում լարվածությունը, ինչպես նաև Իսրայելի և Իրանի միջև պատերազմը։
 
Դժբախտաբար, իսկ գուցե և բարեբախտաբար, հայկական լրատվամիջոցներում շվեյցարացի խորհրդարանականի հարցազրույցի միայն հատվածներ են հասանելի, այլ ոչ թե ամբողջը։ Ինչու՞ վատնել թանկարժեք ժամանակը պարզունակ ադրբեջանաֆոբների ուսումնասիրության վրա՝ չէ որ առանց այդ էլ ամեն ինչ աչքի առաջ է։
 
Եվրոպայում կան ուժեր, որոնք ամեն գնով փորձում են խաթարել Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորումը։ Դրա պատճառները կարող են նրանց մոտ տարբեր լինել՝ աշխարհաքաղաքականից (Բաքվի, Անկարայի և թուրքական աշխարհի դաշինքի ամրացման դժկամություն) մինչև արժեքային (աջակցություն Հայաստանին որպես «առաջին քրիստոնեական պետության» և «ժողովրդավարության ամրոցի» հետխորհրդային տարածքում, եթե պարզապես չասել՝ սովորական թուրքաֆոբիա և իսլամաֆոբիա)։ Դրան ավելացնենք նաև ավելի պրոզաիկ ասպեկտ։ Հավանաբար, Մյուլլեր-Ալտերմատը և ընկերությունը հոնորարներ են ստանում հայկական սփյուռքից և պարտավոր են ինչ-որ կերպ հատուցել՝ բարձրաձայն հայտարարություններ անելով և թուք ցայտելով (որպես կանոն, քամու դեմ) Ադրբեջանի ուղղությամբ։
 
Հարկ է հիշեցնել, որ Շվեյցարիան, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հետ միասին, մտնում են, հավանաբար, այն առաջին երկրների շարքում, որոնց քաղաքական գործիչները ամենաակտիվորեն հանդես են գալիս հակաադրբեջանական դիրքորոշմամբ։ Ընդ որում, գործը երբեմն հասնում է բացահայտ ֆարսի։ Այսպես օրինակ՝ այս տարվա մարտի 18-ին Շվեյցարիայի Դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, հաստատել է «Խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» նախագիծը՝  Շվեյցարիայի իշխանություններին կոչ անելով ստեղծել առանձին հարթակ «Լեռնային Ղարաբաղի» և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։ 2025 թվականի մայիսի 26-ին 19 պատգամավորից բաղկացած միջկուսակցական հանձնաժողովը սկսել է իր աշխատանքը՝ այս նախաձեռնության իրականացմանը նպաստելու համար։ Զարմանալի չէ, որ հանձնաժողովի երկու ղեկավարներից մեկն է հանդիսանում այս խմբի գլխավոր դերասան՝ Մյուլլեր-Ալտերմատը։
 
Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագրին հասնելը կախված է բազմաթիվ գործոններից: Վաղաժամ կլիներ մոտալուտ ստորագրման մասին խոսել որպես ինքնին ակնհայտ բանի, սակայն պետք է դրանով հանդերձ ընդգծել, որ այս մրցավազքում բոլոր հնարավոր խոչընդոտները գտնվում են հայկական ուղու վրա։
 
Բաքուն հստակ, պարզ և հետևողականորեն շարադրել է և շաարադրում է իր պայմանները: Հիմա Հայաստանին մնացել է կատարել դրանցից երկուսը՝դիմում  ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար, և, ամենակարևորը և դժվարը՝ սահմանադրական բարեփոխումների իրականացումը։
 
Հասկանալով, որ ուշացումը տեղի կունենա հենց հայկական կողմի մեղքով, «արցախյան գործի» գործառուները որոշեցին կեղծիք անել և նախապես մեղավոր ճանաչել ադրբեջանական կողմին՝ խնդիրը գլխիվայր շրջելով: Նույն շարքում կարելի է նաև դնել մեղադրանքը այն մասին, որ Ադրբեջանը վերը նշված երկու պայմանները առաջ է քաշել, իբր, արդեն այն բանից հետո, երբ կողմերը հայտարարել են պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության մասին։
 
Այս բոլոր ակնարկները ոչնչի համար օգտակար չեն, բացի՝ բազկաթոռային ռևանշիստների և սփյուռքի այն սենտիմենտալ մեծաքսակների ինքնասիրությունը բավարարելուց, ովքեր, փաստորեն և Կալիֆոռնիայի իրենց լողավազաններից «Հայկական գաղափարի» համար դրամական փոխանցումներ են կատարում փարթամ ալպյան մարգագետիններ։

Caliber.Az
Դիտումներ: 334

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Գաֆարովան հանդիպել է Դատավորների միջազգային ասոցիացիայի նիստի մասնակիցների հետ

133
16 0Հոկտեմբերի 2025 09:32
2

Ադրբեջան - Հայաստան. Խաղաղ ճանապարհի առանձնահատկությունները Խառատյանը և Վելիզադեն՝ Caliber.Az-ի եթերում

105
17 0Հոկտեմբերի 2025 10:22
3

Ֆիզուլիի ազատագրումից 5 տարի է անցել

99
17 0Հոկտեմբերի 2025 09:39
4

Rebuild Karabakh. Պատերազմի մոխիրներից դեպի ստեղծագործության դարաշրջան Խազար Ախունդովի մեկնաբանությունը

91
16 0Հոկտեմբերի 2025 19:29
5

Եկեղեցին և իշխանությունը Փաշինյանը՝ ընդդեմ Գարեգին Բ-ի

80
17 0Հոկտեմբերի 2025 16:28
6

Ադրբեջանի Պաշտպանության նախարարություն. Բաքվում ռազմական շքերթ կանցկացվի

76
16 0Հոկտեմբերի 2025 16:42
7

2003 թվականը ընտրություն էր, 2025 թվականը՝ այդ ընտրության ճշգրտության հաստատումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութ

74
16 0Հոկտեմբերի 2025 17:24
8

Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը կհատկացվի 13.5 միլիարդ մանաթ

67
16 0Հոկտեմբերի 2025 11:54
9

Անտիկ և թուրքական աղբյուրները՝ հնագույն Ադրբեջանի մասին «Բարդ պատմություն» Ռիզվան Հուսեյնովի հետ

58
17 0Հոկտեմբերի 2025 17:38
10

Դատավարություն Բաքվում. Լևոն Մնացականյանի խնդրանքով տուժողը կրկին կանչվել է դատարան

52
17 0Հոկտեմբերի 2025 09:21
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading