twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Փաշինյանի փարիզյան շրջագայությունը Առիթ Հայաստանի հերթական ռազմականացման համար

16 Հունիսի 2025 17:50

Այսպես, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր եվրոպական շրջագայության շրջանակներում այցելել է Փարիզ: Այստեղ հարկ է նշել, որ սա ընթացիկ տարվա սկզբից նրա երկրորդ այցն է Հինգերորդ Հանրապետություն՝ նախորդ անգամ նա Ֆրանսիա էր  այցելել փետրվարի 10-11-ին և այդ ժամանակ մասնակցել է Արհեստական բանականության ոլորտում գործողությունների գագաթնաժողովին:
 
Այս անգամ Հայաստանի վարչապետի այցը համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա հետ: Եվ, ինչը ուշագրավ է, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է շնորհավորաըկան ուղերձ այդ տոնի առթիվ՝ դրանով հանդերձ առիթ բաց չթողնելով ընդգծել Երևանի և Փարիզի միջև ռազմական համագործակցությունը:
 
«Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին, երկրի ղեկավարությանը և իմ գործընկերոջը՝ պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնիին, Ազգային տոնի կապակցությամբ:
 
Վստահ եմ, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամությունն ու համագործակցությունը, այդ թվում նաև պաշտպանության ոլորտում, կշարունակվեն ընդլայնվել՝ ի շահ խաղաղության և երկու երկրների բարգավաճման», - նշել է նա:
 
Այսօրվա դրությամբ Փարիզը իսկապես վերածվել է Հայաստանին մահացու զենքի հիմնական մատակարարի։ «Քարերի երկրի» ակտիվ ռազմականացումը՝ մակրոնական Ֆրանսիայի հիմնական նպատակներից մեկն է Հարավային Կովկասում, և դա տեղի է ունենում տարածաշրջանում իրավիճակը անկայունացնելու նպատակով։ Իր հերթին, Հայաստանի համար սա ոչ միայն Երկրորդ ղարաբաղյան պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո իր բավականին աղքատացած ռազմական զինանոցը համալրելու շանս է, այլ նաև հնարավոր ռևանշի ցնորական պատրանքների սնուցում։
 
Այս իրողությունների ֆոնին հայ-ադրբեջանական կարգավորմանը աջակցելու նախագահ Էմանուել Մակրոնի պաթոսային հայտարարությունները՝ միջազգային լսարանի վրա հաշվարկված սովորական բառախաղ են։ Հերթական անգամ Ֆրանսիայի առաջնորդը դիմել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման առնչությամբ դեկլարատիվ հռետորաբանության՝ սոցիալական ցանցերում հրապարակելով կեղծ լավատեսական գրառում. «Ես հաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու նրա (Փաշինյանի՝ նշումը խմբ.) համարձակ ջանքերին։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի կարճագույն ժամանակահատվածում ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող բոլոր ժողովուրդների և երկրների համար»։
 
Սակայն վերադառնանք Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների միջև բանակցություններին և, ընդհանուր առմամբ, Փաշինյանի Փարիզ այցի նպատակին։ Այստեղ առանձնանում է մեկ պահ՝ Հայաստանի վարչապետը այս երկիր է ժամանել Բրյուսելում բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպումներից անմիջապես հետո։ Նման թեքուղին հիմք է տալիս հետևյալ եզրակացության համար. Փաշինյանը Փարիզ է եկել, որպեսզի անձամբ Մակրոնին զեկուցի անցյած բանակցությունների արդյունքների մասին և «մեծ քրոջից» հետագա հրահանգներ ստանա Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական կարևոր ասպեկտների և տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, որոնք հետաքրքրում են նաև ինքնին Ֆրանսիային։ Օրինակ, հայ-ադրբեջանական նորմալացման վերաբերյալ, որի գործընթացը ակնհայտորեն հակասում է Փարիզի քաղաքականությանը, ինչը հաստատվում է Ֆրանսիայի կողմից Հայաստան զենքի ակտիվ մատակարարմամբ, ինչի մասին մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք։ Այստեղ ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ միամտություն կլիներ ենթադրել, որ այս հարցում Ելիսեյան պալատի քաղաքականությունը կարող է արմատապես փոխվել, նույնիսկ եթե Մակրոնը հազար հայտարարություն անի։ Եվ սա առաջինն է։
 
Երկրորդը, օբյեկտիվորեն ակնհայտ է, որ Հինգերորդ Հանրապետությունը Հայաստանը օգտագործում է որպես մանրուն դրամ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր շահերի համար և ջանքեր է գործադրում ԵՄ-ի «քարերի երկրին» ֆինանսավորելու համար: Չէ որ ամեն ինչի համար պետք է վճարել: Այսպես, Ֆրանսիայի ջանքերի գնով Հայաստանը 2024 թվականի հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացավ 10 միլիոն եվրո՝ զինված ուժերին աջակցելու համար: Այս հարցում առանձնահատուկ եռանդ ցուցաբերեց Կատրին Կոլոննան՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնավարման ժամանակ: Իր մոլեռանդ հայամետ դիրքորոշմամբ հայտնի տիկին Կոլոննան անձամբ դիմեց ԵՄ-ի այժմ արդեն նախկին գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ համաշխարհային հայության «մեծ բարեկամին», այս նախաձեռնությանը աջակցելու խնդրանքով:
 
2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիան 15 միլիոն եվրո է հատկացրել Հայաստանին այսպես կոչված արտակարգ մարդասիրական օգնության համար, իսկ ներկա ժամանակ ակտիվորեն առաջ է մղում ԵՄ խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի միջոցով Երևանին տրամադրվող ֆինանսական օգնությունը մինչև 2,5 միլիարդ եվրո հասցնելու գաղափարը: Եվ ֆրանսիական կողմը այս բոլոր նախաձեռնություններին կպցնում է «Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման համար» կարգախոսը։
 
Տեղին է նշել, որ արդեն հիշատակված Քեթրին Կոլոննան իր հարցազրույցներից մեկում ԵՄ-ին նպատակաուղղված կոչ էր անում Հայաստանին ապահովել անհրաժեշտ օգնությամբ՝ իբր երկրի պաշտպանունակությունը ամրապնդելու համար, դա պատճառաբանելով նրանով, որ, իբր, տարածաշրջանի անվտանգությունն անմիջականորեն ազդում է Եվրոպայի կայունության վրա։ Այնուամենայնիվ, նույն թեզն է հնչեցվել նաև ԵՄ-ում։
 
Դրանք ներդաշնակ կրկնվեցին նաև պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկարնուի՝ Եվրամիությանը ուղվված՝ Հայաստանին ցուցաբերվող օգնությունը ընդլայնելու մասին կոչերում, որոնք նա հնչեցրել է 2025 թվականի մարտին։
 
Այդ նույն տախտկալի խոսակցությունը սկսել է նաև նախագահ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ Ֆրանսիան Հայաստանին կաջակցի նրա անվտանգության հասնելու ձգտումներում և օգնության, ներառյալ ռազմական աջակցության ընդլայնման համար կշարունակի այս ուղղությամբ աշխատել ԵՄ-ում իր գործընկերների հետ: Այսինքն՝ նա միջնորդավորված հասկացրել է, որ Ֆրանսիան ամեն ինչ կանի տարածաշրջանը ապակայունացնելու նպատակով Հայաստանը հետագա ռազմականացնելու համար։
 
Այնուամենայնիվ, սա նույնպես զարմանալի չէ, քանի որ մակրոնական Ֆրանսիայի արտաքին քաղաքական ռազմավարությունը խրախուսում է պատերազմի քաղաքականությունը և օտար տարածքների բռնագրավումը: Պատահական չէ, որ Բաստիլի օրվա առթիվ իր ավանդական ելույթում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է ռազմական ծախսերը մեծացնելու ծրագրերի մասին՝ խոստանալով այս ոլորտի համար հատկացնել  6,5 միլիարդ եվրո լրացուցիչ միջոցներ։
 
«Այս աշխարհում ազատ լինելու համար՝ մեզանից պետք է վախենան: Որպեսզի մեզանից վախենան, մենք պետք է ուժեղ լինենք», - ասել է նա՝ նշելով, որ երկրի բարձրաստիճան զինվորականներին հրամայել է  եվրոպացի գործընկերների հետ սկսել «ռազմավարական երկխոսություն» այն դերի մասին, որը Ֆրանսիայի միջուկային զինանոցը կարող է խաղալ Եվրոպայի պաշտպանության գործում։
 
Մեծ «սև» մայրցամաքից Փարիզի խայտառակ վտարումից հետո, Ֆրանսիան փորձում է ամրապնդել իր աշխարհում բավականին փչացած հեղինակությունը՝ մտքում հասունացնելով տարածաշրջանային քաղաքականության մեջ, այդ թվում նաև Հարավային Կովկասում իր նկրտումները առաջ մղելու նողկալի ծրագրեր: Եվ այս «առաքելության» մեջ Հայաստանին հատկացվել է գլխավոր դերը, ինչը նրան անխուսափելիորեն տանում է դեպի անդունդ: Դե, իսկ ընկնել դրա մեջ, թե խուսափել անկումից՝ արդեն որոշելու է ինքը՝ Հայաստանը:

Caliber.Az
Դիտումներ: 43

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Աբու Դաբիում հանդիպումը անհանգստացրել է արտաքին դերակատարներին Օզերը և Սալիխովը՝ Caliber.Az-կայքում

127
15 Հունիսի 2025 13:42
2

Մակրոնի դերասանությունը «Խաղաղարարություն» ֆրանսիական ձևով

121
15 Հունիսի 2025 17:48
3

Ադրբեջանը հարգում է Խուդայար Յուսիֆզադեի հիշատակը Vətən yaxşıdır! / Տեսանյութ

111
15 Հունիսի 2025 11:37
4

Անվճար պանիր ընդեմ խաղաղությա՞ն ԵՄ-ն նորից օգնություն է հատկացնում Հայաստանին

100
16 Հունիսի 2025 13:47
5

Օրուելական «Ճշմարտության նախարարության» անալոգը Երբ քարոզչությունը սկզբունքներից ավելի կարևոր է

99
14 Հունիսի 2025 13:03
6

«Հայ արմատական հոգևորականությունը ապրում է իր վերջին օրերը» Մաիսայան և Այթմատովը՝ Caliber.Az կայքում

96
14 Հունիսի 2025 16:47
7

Դիվանագիտական խաղ Հայաստանի ապագայի շուրջ Փաշինյանի բրյուսելյան այցի առթիվ

85
15 Հունիսի 2025 16:57
8

Արդյո՞ք Ադրբեջանում փոխվում են մի շարք զինծառայողների կենսաթոշակների հաշվարկման կանոնները

82
14 Հունիսի 2025 14:21
9

«Մեծ վերադարձ». նախկին հարկադիր վերաբնակների առաջին խումբը մեկնել է Խանյուրդա և Թազաբինա գյուղեր

80
14 Հունիսի 2025 09:22
10

Բաքվից մինչև Լաչին՝ 418 կիլոմետր ոտքով Զույգը կատարել է իր ուխտը՝ հասնելով հայրենի հող / Տեսանյութ

77
14 Հունիսի 2025 12:49
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading