Տնտեսություն
A+
A-
Վարչապետ. Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են 67 մլրդ դոլարի
25 Սեպտեմբերի 2023 10:06
Ադրբեջանի ռազմավարական արժութային պահուստները հասել են 67 մլրդ դոլարի, ինչը 14,5%-ով գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին՝ Նախարարների կաբինետի ընդլայնված կազմով նիստում հայտարարել է վարչապետ Ալի Ասադովը:
Ա.Ասադովը նշել է, որ երկրի ֆինանսական վիճակը զգալիորեն բարելավվել է.
«Ընթացիկ տարվա անցած ժամանակահատվածում արտաքին առևտրի զգալի դրական հաշվեկշռի ձևավորումը, արտաքին պարտքի կրճատումը և բյուջեի բարձր եկամուտները գնահատվել են որպես շատ դրական արդյունքներ»։
Caliber.Az
Դիտումներ: 337