Տնտեսություն
A+
A-
SOCAR-ն առաջին կիսամյակն ավարտել է շահույթով
04 Դեկտեմբերի 2023 17:09
Ադրբեջանի Պետնավթընկերությունը (SOCAR) 2023 թվականի առաջին կիսամյակն ավարտել է 1,414 մլրդ մանաթի մաքուր շահույթով։
Ինչպես տեղեկացնում է Report-ը՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները, դա 3,3 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
SOCAR-ի ակտիվները 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 70,351 մլրդ մանաթ, ինչը 12,7%-ով պակաս է մեկ տարի առաջվա ցուցանիշից։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերության պարտավորությունները նվազել են 28,2%-ով` մինչև 36,722 մլրդ մանաթ, իսկ հաշվեկշռային կապիտալն աճել է 14,4%-ով` մինչև 33,629 մլրդ մանաթ, կանոնադրական կապիտալն աճել է 0,3%-ով` մինչև 4,76 մլրդ մանաթ:
Caliber.Az
Դիտումներ: 136