«Պատերազմում հաղթում և պարտվում են մարդիկ, այլ ոչ թե դրոնները»
    Caliber.Az-ի հյուրն է գեներալ Սուրմավան

    Հարցազրույց  18 Հունվարի 2022 - 10:49

    Թամիլլա Մամեդովա
    Caliber.Az

    Caliber.Az-ի հարցազրույցը՝ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, նախկին տեղակալ Գեորգի Սուրմավայի հետ։

    —Ինչպիսի՞ն են Վրաստանի ՆԱՏՕ ընդունվելու հեռանկարները։

    —ՆԱՏՕ-ն նման որոշումները ընդունում է կոնսենսուսի հիման վրա։ Կազմակերպությունում տարբեր են վերաբերմունքը այդ հարցի նկատմամբ։ ԱՄՆ-ը, Թուրքիան և արևելաեվրոպական երկրները (հիմնականում) աջակցում են Վրաստանի անդամակցության մասին որոշմանը։ Մայր ցամաքի հին մասում կան պետություններ, որոնք չեն ուզում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հասկանալով իրենց ժողովրդի և կառավարության համար հնարավոր հետևանքները։ Կան երկրներ, որոնց համար այդ հարցը այնքան էլ կարևոր չէ, և նրանք կաջակցեն ընդհանուր որոշմանը։ Բոլորը ելնում են իրենց ազգային շահերից և նպատակներից, և դա ճիշտ է, սակայն դրանք լինում են երկարաժամկետ և կարճաժամկետ։

    Եվրոպայի արևելքում Ռուսաստանին գիտեն ներսից և արևելաեվրոպական պետությունների անվտանգությունը արդիական է, ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր հեռանկարում։ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և հզորանալը նրանց համար շատ կարևոր է, այնպես որ նրանց «կողմ»-ը առավել քան հասկանալի է։

    Թուրքիան իր առանձնահատուկ և պատմական հարաբերություններն ունի Ռուսաստանի հետ, այդ թվում նաև Կովկասում դիրքերի առումով։ Այստեղ ՆԱՏՕ-ի պետության հայտնվելը ակնհայտորեն կուժեղացնի այդ դիրքերը։

    Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա նրանք իրենց դիրքավորում են, որպես շատ ուղղություններով և ընդհանրապես համաշխարհային առաջնորդ։ Մոսկվան փորձում է առարկել դրան և ցանկացած տարածաշրջանում Ռուսաստանի ազդցության թուլացման ցանկացած գործունեությունը ձեռնատու է ԱՄՆ-ի համար։ Վաշինգտոնը ունի տարածաշրջանում իր շահերը և վերջին ժամանաներում նկատվում է սևծովյան ուղղությամբ նրա հետաքրքրության ուժեղացում։ Այնպես որ, ի դեմս Վրաստանի պաշտոնական դաշնակցի հայտնվելը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Բացի դրանից, չնայած ԱՄՆ-ի տարբեր վարչակազմերի կողմից հարցի աջակցության աստիճանից՝ այդ վարչակազմերի փոփոխությունը իշխանություններին թույլ է տալիս կենտրոնանալ երկարաժամկետ ռազմավարության վրա և չտրվել վայրկենական ընտրական գայթակղություններին, որոնք փոխաբերական իմաստով արտահայտվում են՝ Ռուսաստանի ղեկավարի հետ բարեկամական ձեռքսեղմումների ցուցադրմամբ։

    Եվրոպայում այդ առումով գործերը ավելի բարդ են։ Ռուսաստանի հետ հարաբերությունների վիճակը կարող է ազդել քաղաքացիների կենսամակարդակի վրա, և հետևաբար՝ իշխանության պահապանման վրա։ Հաջողությամբ խուսավարելով կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակների միջև՝ կարել է տասնյակ տարիներով մնալ իշխանությունում։ Եվ կարելի է մի ժամկետ էլ չդիմանալ։ Այնպես որ, այստեղ նախ հարյուր անգամ մտածում են, երբ ընդունում են որոշումը, որը կարող է ազդել Մոսկվայի հետ հարաբերությունների վրա։ Բայց ստիպված ես նաև պահապանել քո դեմքը։

    Եվրոպայում գործերի ներկա իրավիճակը կարող է մոտեցնել այդ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, ինչպես նաև այդ հարցի կապակցությամբ ՆԱՏՕ-ի բոլոր անդամների դիրքորոշումը և ազդել նրա որոշման վրա։ Ամեն դեպքում, Վրաստանի համար ցանկացած որոշում լավ է, քան անորոշությունը։ Նույնիսկ մերժումը ժողովրդին կտա իր վիճակը գիտակցելու հնարավորություն, խորհել իր արժեքների, շահերի ու նպատակների մասին, իր բոլոր ռեսուրսները կենտրոնացնել դրանց վրա և դադարեցնել մյուսների վրա հույս դնել։

    Ինչ վերաբերում է որոշման ուշացման պաշտոնական պատճառներին, ապա ՆԱՏՕ-ում կան երկրներ, որտեղ անդամակցության չափանիշները և գործերի իրական վիճակը շատ չի տարբերվում Վրաստանից (համենայն դեպս այդ երկրների ընդունման պահին), իսկ զինված ուժերի առնչությամբ առավել ևս։

    Եվ այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում Վրաստանի անդամակցությունը բխում է և՛ Վրաստանի, և՛ Դաշինքի շահերից, հետևաբար՝ այդպես էլ կլինի։

    —Ինչպիսին է Ձեր վերաբերմունքը Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության լուծման նկատմամբ։ Ի՞նչը, ձեր կարծիքով, դարձավ ռազմական առումով ադրբեջանական բանակի, հաղթանակի նախադրյալը։

    —Բոլոր հակամարտությունները վաղ, թե ուշ լուծվում են։ Ավելի լավ է, եթե դա տեղի է ունենում բանակցությունների և դիրքորոշումների մերձեցման ճանապարհով։ Ղարաբաղյան հակամարտությունը խանգարել և մինչև այժմ խանգարում է մասնակից երկրների և տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ուժ է տալիս ներքին ռեսուրսներին, որոնք կարող են օգտագործվել առավել ռացիոնալ։ Իմ կարծիքով այն մինչև վերջ լուծված չէ, բայց մոտ է լուծման։

    Ադրբեջանի ռազմական հաջողությանը նպաստել է կիրառվող գործիքների սիներգիան։ Երկիրը իրեն նախապես ապահովել էր առավել հուսալի դաշնակցի աջակցությամբ, քան հակառակորդը,ինչ նաև հարկավոր աստիճանին (քիչ թե շատ) չեզոքացրել էր հակառակորդի դաշնակցին։ Տնտեսությունը ապահովվել էր ռազմական գործողությունների անցկացման համար, ընդհանրապես՝ պետության և մասնավորապես՝ զինված ուժերի նախապատրաստումը ։ Դա է և ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի, զինամթերքով ապահովումը, անձնակազմի և գործողությունների շրջանների նախապատրաստումը։ Հարկավոր թիրախային լսարանին համապատասխան տեղեկատվություն էր հասցվել, ինչպես ռազմական գործողությունների անցկացումից առաջ, այնպես էլ դրա ընթացքում: Այս ամենը պայմաններ ստեղծեցին զինվորականների հաջող գործունեության համար, որոնք հասան իրենց առջև դրված նպատակներին։

    Ինչ վերաբերում է կոնկրետ ռազմական գործողություններին, ապա իմ սուբյեկտիվ կարծիքով, մեծ դեր են խաղացել հետևյալ գործոնները. անակնկալությունը (որքան էլ տարօրինակ չլինի) և զինված ուժերի և առավել արդիական սպառազինությունը (հետևաբար, համապատասխան տեխնիկան) մասշտաբորեն կիրառելու վճռականությունը, ռեսուսներում (այդ թվում նաև նախապատրաստված անձնակազմի) առավելությունը և հոգեբանական նախաձեռնությունը։ Հակառակորդի մոտ ծագեց կործանման զգացմունք։ Դա շատ վատ է (իմ փորձով գիտեմ) և կարող է վերաճել խուճապի։ Ինձ համար դժվար է առավել մանրամասն դատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով։

    —Վրաստանի կողմից ուսումնասիրվում է արդյո՞ք 44 օրյա պատերազմում Ադրբեջանի փորձը։

    —Հույս ունեմ, որ ռազմական գերատեսչությունը զբաղվում է դրանով։ Ինչ վերաբերում է մամուլին և փորձագետներին, ապա լուրջ հոդվածների ես չեմ հանդիպել։ Միգուցե դրանք և գրվել են, բայց ես չեմ հանդիպել։ Իսկ այնպիսի մակերեսային գնահատակնները, ինչպիսիք են՝ «դրոննենր են շահել հաղթանակը», շատ են։ ով ինչ կարելի է այդ մասին ասել՝ 2008 թվականի պատերազմից առաջ Վրաստանը ուներ այդ ժամանակվա ամենաարդիական դրոններ (ոչ հարվածային)։ Ճիշտ է, դրանց քանակը մեծ չէր և գործողությունների շրջանների ՀՕՊ միջոցներով հագեցվածությունը ավելի բարձր էր, բայց որևէ մեկը կարդացե՞լ, կամ լսե՞լ է դրանց կիրառման վերաբերյալ (հաջող, կամ անհաջող)։ Պատերազմը շահում և տանուլ են տալիս մարդիկ, ընդ որում նրանք դրան նախապատրաստվում են ռազմական գործողությունների սկզբից շատ առաջ։

    —Դուք ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը։

    —Ռազմական ոլորտում համագործակցությունը օգնում է զարգանալ, ինչը անհրաժեշտ է այն պետությունների համար, որոնք համեմատաբար վերջերս են ստեղծել իրենց զինված ուժերը և այն ողջ համակարգը, որը անհրաժեշտ է պաշտպանության և անվտանգության համար։ Թուրքիան հանդիսանում է մեր գլխավոր գործընկերներից մեկը այդ գործում։ Համագործակցության ոլորտները տարբեր են. ռազմական կրթությունը և բոլոր մակարդակներով կադրերի նախապատրաստումը, սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը (այդ թվում նաև անհատույց), ինչպիսիք են ավտոտեխնիկան, զրահատեխնիկան, կապի միջոցները, այդ միջոցների սպասարկման համար սարքավորումները, օդակայանային սարքավորումները, համազգեստը և հանդերձանքը, թուրքական քանակակազմում վրացական ստորաբաժանումների և առանձին սպաների մասնակցությունը խաղաղապահ գործողություններին, ռազմական ենթակառուցվածքի ստեղծման մեջ օգնությունը և այլն։

    Եռակողմ ձևաչափում համագործակցությունը նույնպես աջակցվում է պատշաճ մակարդակով։ Պարբերաբար անցկացվում են պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբների պետերի մակարդակով եռակողմ հանդիպումներ։ Անցկացվում են եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժություններ, այդ թվում նաև զորքերի ներգրավմամբ։ Բոլոր երեք պետությունների ներկայացուցիչները մասնակցում են ՆԱՏՕ-ի ձևաչափում տարբեր հանդիպումներին, խաղաղապահ գործողություններին և զորավարժություններին։

    Առավել սերտ համագործակցության համար հնարավորություններ և ռեսուրսներ կան, հատկապես սպառազինության և ռազմական տեխնիկայի համատեղ արտադրման, ռազմական գիտության և կրթության ոլորտում և այլն։

    Ինչ վերաբերում է այս ոլորտում ադրբեջանա-վրացական երկկողմ հարաբերություններին, ապա հակիրճ կասեմ. դրանք պետք է անպայման զարգանան ավելի ինտենսիվ։ Մինչև այժմ դրան զգալի խոչընդոտ է մնում հայ-ադրբեջանական հակամարտության մեջ Վրաստանի չեզոք դերը։ Սակայն նոր իրողությունների (հակամարտության աստիճանաբար լուծում) հաշվառմամբ դրանց կարելի է առավել մասշտաբային բնույթ տալ։

    —Վրաստանին ի՞նչ բերեց 2021 թվականը։

    —Պետության անվտանգության և զարգացման համար անհրաժեշտ է կայուն, կամ գոնե կանխագուշակելի իրավիճակ։Այս առումով տարին դժվար էր։ Արտաքին գործոններից կարելի է առանձնացնել անցյալ տարվա գարնանը և ձմռանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարված իրավիճակը։ Մի պետության այդպիս ուժերի և միջոցների մի կողմի ուղղությամբ կենտրոնացնելը չի կարող չանհանգստացնել ոչ միայն հավանական հակառակորդին, այլ նաև մյուս հարևաններին, և ոչ միայն նրանց։ Վրաստանը այստեղ քիչ բան կարող էր անել, բայց մտահոգության համար պատճառ կար, հատկապես հաշվի առնելով Սև ծովում լարվածության տարածումը և այնտեղ տեղի ունեցած իրական և ցուցադրական միջադեպերը։

    Կորոնավիրուսի համավարակը նույնպես բերել է լրացուցիչ սոցիալական, տնտեսական և քաղաքական խնդիրներ, ինչը նույնպես չի նպաստել կայունությանը։

    Հերթական ընտրությունները և ընդհանուր առմամբ քաղաքական իրավիճակը նույնպես ազդեցին մարդկանց կյանքի վրա։ Վրաստանում քաղաքական ուժերը հիմնականում իրենց կուսակցական շահերը վեր են դասում պետական շահերից։ Հիմնական ընդիմադիր ուժերը, առիթով և առանց առիթի փորձում են ցանկացած ներքին, կամ արտաքին իրադարձությունները օգտագործել իշխանությունը ցնցելու և ուժասպառ անելու համար, իսկ իշխանությունը իր հիմնական ներքին ռեսուրսները (տեղեկատվական, դիվանագիտական, այո և տնտեսական) օգտագործում է ընդդիմության դեմ պայքարելու և ժողովրդի ու գործընկերների առջև արդարանալու համար։ Իսկ ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար ավելի կարևոր գործերի համար դրանք չեն բավականացնում։ Այս ամենը արգելակում է պահանջվող տեմպերով պետության զարգացմանը, ինչը բերում է տարածաշրջանում և աշխարհում դիրքերի վատթարացմանը։

    —Դուք ինչպիսի՞ն եք տեսնում տարածաշրջանի ապագան։

    —Մոտակա հեռանկարում կարելի է ակնկալել, թող ոչ էական, բայց այնուամենայնիվ դրական առաջընթացներ Կովկասում։ Սա առաջին հերթին կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ առաջընթացի և մի կողմից՝ Հայաստանի և մյուս կողմից՝ և՛ Ադրբեջանի և՛ Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հետ։ Հետագայում, ես կարծում եմ, որ առողջ դատողությունը կհաղթանակի, և այդ հարաբերությունները կնորմալանան։ Այն կբացի կովկասյան երկրների միջև գործընկերության և համագործակցության ճանապարհ՝ ամենից առաջ՝ տնտեսական ոլորտում։ Կովկասը ունի շատ երկրների համար, տնտեսության տարբեր ոլորտներում գրավիչ դառնալու բոլոր ռեսուրսները, ինչը շահավետ է բոլորին, առաջին հերթին՝ կովկասյան երկրներին։ Դրա հետ է կապված նաև տարածաշրջանի անվտանգությունը։

    Սակայն, չպետք է մոռանալ, որ տարածաշրջանում իրավիճակը սերտորեն կապված է նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ. Սև ծովում, Ուկրաինայում, Հյուսիսային Կովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Ասիաում, այո և ողջ աշխարհում։ Այժմ ամենուր տեղի են ունենում նշանակալից իրադարձություններ և լուծվում են կարևոր հարցեր։Կարծում եմ, որ այս տարին շատ բանում կլինի որոշիչ։ Իսկ հետագայում, հույս ունեմ, Կովկասը կդառնա անվտանգ, զարգացած և գրավիչ տարածաշրջան։

    Caliber.Az

    Դիտումներ: 1306

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

27 Ապրիլի 2024 - 10:20

Սարմատները, թուրքերը և արդիականությունը Զրույց՝ Դմիտրի Չերնիշևսկու հետ

22 Ապրիլի 2024 - 18:07

ՀԱՊԿ. ներքին պատերազմներ և ռազմական դաշինքի ապագան Սաբիթովն և Մուլլոջանովը՝յ Caliber.Az-կայքում

22 Ապրիլի 2024 - 15:55

«Ռուս խաղաղապահները Ղարաբաղից հեռացան, որովհետև...» Փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az-կայքում

19 Ապրիլի 2024 - 11:54

Ինչո՞ւ է Վուչիչը զանգահարել Ալիևին Պարզաբանում է Ստեվան Գայիչը

17 Ապրիլի 2024 - 16:17

«Հայաստանը՝ խաղազինվոր է Արևմուտքի խաղում» Մեժևիչը և Կորնիեչենկոն՝ Caliber.Az-կայքում

18 Ապրիլի 2024 - 10:06
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    700 հյուրեր կայցելեն Բաքվում կայանալիք Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորում

    29 Ապրիլի 2024 - 14:51

    Պետական ​​հանձնաժողովը կոչ է արել Հայաստանին՝ համագործակցել անհետ կորածների հետ կապված

    29 Ապրիլի 2024 - 14:10

    Քելբեջարում շահագործման կհանձնվի ևս 4 ՀԷԿ

    29 Ապրիլի 2024 - 13:19

    Ախունդովը նոր դիմումների մասին՝ կապված Խոջալուի ցեղասպանության ժամանակ անհետ կորածների հետ

    29 Ապրիլի 2024 - 12:56

    Ադրբեջանական բանակում հայտնի է դարձել լավագույն դիպուկահարը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 12:17

    Իլհամ Ալիևն ընդունել է Մալայզիայի խորհրդարանական Սենատի նախագահին

    29 Ապրիլի 2024 - 12:07

    Հուսեյն Հուսեյնով. COP29-ում բանակցությունները կկենտրոնանան կլիմայի ֆինանսավորման վրա

    29 Ապրիլի 2024 - 11:46

    Էլչին Ամիրբեկով. COP29-ի անցկացնելը հսկայական պատասխանատվություն է

    29 Ապրիլի 2024 - 11:21

    Իլհամ Ալիևն ընդունել է Յան Վան Մինին

    29 Ապրիլի 2024 - 11:07

    ԱՄՆ-ն Ալմաթիի հռչակագիրն անվանել են՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման հիմքը

    29 Ապրիլի 2024 - 10:49

    Չեռնոգորիայի նախագահը հրավիրվել է COP29

    29 Ապրիլի 2024 - 10:42

    Պրոֆեսոր Թալմոն. Եվ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, Հայաստանն ակնկալում է, որ նրա դեմ պահանջներ չե՞ն լինի։

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    29 Ապրիլի 2024 - 10:18

    Բլինքենը զանգահարել է Ալիևին. մանրամասներ

    29 Ապրիլի 2024 - 09:55

    Նախկին հարկադիր վերաբնակների հերթական խումբը ուղարկվել է Ֆիզուլի

    29 Ապրիլի 2024 - 09:43

    Ուկրաինայի դեսպանը երախտապարտ է Ադրբեջանին

    29 Ապրիլի 2024 - 09:26

    Աղդամում գրեյդերը պայթել է հակատանկային ականի վրա

    29 Ապրիլի 2024 - 09:16

    Նախչըվանում պայթյունի հետևանքով երկու մարդ է զոհվել

    29 Ապրիլի 2024 - 09:15

    Շուշայում ANAMA-ի աշխատակիցը պայթել է ականի վրա

    28 Ապրիլի 2024 - 09:08

    Բաքուն և Բեռլինը ստուգել են ժամացույցները

    27 Ապրիլի 2024 - 15:43

    Բաքվում կայացել են Ղրղզստանի մշակույթի օրեր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 13:26

    Ադրբեջանի Պետական կոմիտեում հանդիպում է կայացել ԱՄՆ-ի պատվիրակության հետ

    27 Ապրիլի 2024 - 13:22

    Ադրբեջանցի նավաստիները՝ Իտալիայում մրցումներին

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 12:36

    Փոխնախարարը՝ COP29-ի դերի մասին՝ Ադրբեջանի բնապահպանական քաղաքականության հարմարեցման գործում

    27 Ապրիլի 2024 - 12:16

    Ադրբեջանական բանակում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվել

    27 Ապրիլի 2024 - 11:37

    Թուրքական պետությունների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարներն այցելել են Խանքենդի և Շուշա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:56

    Խանքենդին շարունակում են մաքրել հայկական զենքից

    Նաև պայթուցիկ են հայտնաբերում։

    27 Ապրիլի 2024 - 10:55

    Չեռնոգորիայի փոխվարչապետ. Ադրբեջանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում

    27 Ապրիլի 2024 - 10:39

    Ավարտվել է Իլհամ Ալիևի աշխատանքային այցը Գերմանիա

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 10:28

    Հայկական ԶԼՄ-ներ. Փաշինյանը խուսափում է զինակիցների հետ հանդիպումներից

    27 Ապրիլի 2024 - 10:24

    COP29-ը և Հայաստանին խաղաղության բերելը

    27 Ապրիլի 2024 - 10:20

    Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է թանկարժեք մետաղների որոնումներ իրականացնել

    27 Ապրիլի 2024 - 10:15

    «CNN», «Edelman», Նոբելյան մրցանակ և Վարդանյան

    Ծայրահեղ ցինիկություն

    27 Ապրիլի 2024 - 10:00

    Ադրբեջանի և Հայաստանի սահմանին կատարվել է նախատեսված աշխատանքների մոտ 35 տոկոսը

    27 Ապրիլի 2024 - 09:28

    Ադրբեջանի և Ղազախստանի ռազմական մասնագետները տարբեր թեմաներով հանդիպումներ են անցկացրել

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    27 Ապրիլի 2024 - 08:49

    Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով հանրային լսումները

    27 Ապրիլի 2024 - 08:05

    Նախագահ. 6 հազար նախկին վերաբնակներ արդեն վերադարձել են իրենց պապենական հողեր

    26 Ապրիլի 2024 - 18:32

    ԱՀ ԱԳՆ. Եվրախորհրդարանի բանաձևը խաթարում է մարդու իրավունքների վիճակը Ադրբեջանում

    26 Ապրիլի 2024 - 18:17

    Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ COP29-ի հետ կապված Ադրբեջանին աջակցելու համար

    26 Ապրիլի 2024 - 18:11

    Բեռլինում կայացել է Ալիևի ու Բերբոքի հանդիպումը

    26 Ապրիլի 2024 - 18:05

    Ալիև. Մենք բարձր ենք գնահատում Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղ բանակցությունները

    26 Ապրիլի 2024 - 17:50

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ