twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հայաստանի միջուկային հանգույց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև

26 Օգոստոսի 2024 18:24

Ըստ երևույթին, Հայաստանում նոր ատոմակայանի կառուցումը ապագայում կարող է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում կատաղի մրցակցության հերթական առիթ դառնալ։

Նախօրեին «Civilnet» առցանց հրատարակությունը, հղում անելով Պետդեպարտամենտին, հայտնել է, որ Հայաստանը հարցում է ուղարկել ԱՄՆ-ին՝ երկու երկրների միջև համաձայնագրի հնարավոր կնքման մասին, որը թույլ կտա Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով ատոմական էլեկտրակայան (ԱԷԿ) կառուցել:

«ԱՄՆ-ի կառավարությունը չի մեկնաբանում բանակցային գործընթացի մանրամասները, բայց մենք կարող ենք հայտնել, որ Պետդեպարտամենտը հաշվի է առնում «123 համաձայնագրի» (Ատոմային էներգիայի մասին ամերիկյան օրենքի 123-րդ հոդվածի համապատասխան համագործակցության մասին պայմանավորվածություն) մասին Հայաստանի խնդրանքը և այն պատշաճ կերպով դիտարկում է»,- «Civilnet»-ի հարցին ի պատասխան հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունում: Այլ կերպ ասած, որպեսզի այլ պետություն մատակարարել միջուկային տեխնոլոգիաների ոլորտին պատկանող սարքավորումներ կամ նյութեր՝ ԱՄՆ-ը պետք է այդ երկրի հետ կնքի , որպես «123 համաձայնագիր» հայտնի պայմանավորվածությունը։

Այն անվանվել է Ատոմային էներգիայի դաշնային օրենքի 123-րդ հոդվածով, որը սահմանում է այլ երկրների հետ համագործակցության պայմանները։ Ներկա պահին ԱՄՆ-ը նման պայմանագրեր է կնքել 48 երկրների հետ։ Ի դեպ, այն մասին, որ Հայաստանը և ԱՄՆ-ը քննարկում են  նոր ԱԷԿ-ի կառուցման հարցը՝ հայտնել է նաև Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այս պահին կարող եմ ասել, որ գնդակը գտնվում է ԱՄՆ-ի դաշտում։ Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ում ներքին ընթացակարգերը կավարտվեն, որից հետո կսկսենք աշխատել»,- այն ժամանակ ասել է Գրիգորյանը՝ վստահեցնելով, որ բանակցային գործընթացը թեւակոխել է առարկայական փուլ։ Հասկանալի է, որ հայ-ամերիկյան համագործակցությունը ընդհանրապես, և միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մասնավորապես, առաջացնում է Ռուսաստանի ծայրահեղ դժգոհությունը, որն այսօրվա դրությամբ վերահսկում է հայկական ատոմը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում ներկայումս ԱԷԿ է գործում Մեծամոր քաղաքում, որը պետք է փակվեր դեռ 2017 թվականին, սակայն բարոյապես հնացած կայանի կյանքը երկարացրել են։ 2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը, որպեսզի այն աշխատունակ պահի մինչև 2036 թվականը, ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ՝ ատոմակայանի արդիականացման և վերակառուցման մասին 65 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել։

Ադրբեջանն ու Թուրքիան պահանջում են փակել օբյեկտը։ Այն մասին, որ Մեծամորի ԱԷԿ-ը տարածաշրջանի համար ստեղծում է միջուկային անվտանգության խնդիրներ՝ բազմիցս ասել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնավորապես, անցյալ տարվա մարտին, ընդունելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Մարիանո Գրոսսիին՝  նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում գործող Մեծամորի ատոմային էլեկտրակայանը մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ տարածաշրջանի համար, և ուշադրություն հրավիրել ՝Հայաստանի կողմից այդ կայանի միջոցով ստացվող որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտրի վրա։

Այսօրվա դրությամբ Մեծամորը աշխատում է ռուսական միջուկային վառելիքով, ծածկում է Հայաստանի ներքին էներգետիկ կարիքների մինչև 40%-ը և նույնիսկ թույլ է տալիս երկրին էլեկտրաէներգիայի մի մասը արտահանել Վրաստան և Իրան։ Այսինքն, Հայաստանի էներգետիկ ոլորտում գերակայում է Ռուսաստանը, ինչը վերջինիս թույլ է տալիս իր ձեռքում պահել Երեւանի վրա ճնշման հիմնական գործիքներից մեկը։

Հետևաբար, Մոսկվային չնյարդայնացնելու համար Երեւանում, ըստ երեւույթին, պաշտոնական մակարդակով փորձում են միջուկային ոլորտում հայ-ամերիկյան ներկայիս փոխգործակցությունը ներկայացնել որպես «միջազգային գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա»։ Մոսկվան հիանալի հասկանում է, որ ԱԷԿ-ների արևմտյան տեխնոլոգիաներով կառուցումը կարող է էապես նվազեցնել Հայաստանի էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից և անգործունյա չի մնում։ 

Այսպես, օրինակ, «Ռոսատոմը» Հայաստանին բազմիցս առաջարկել է Մեծամորի փոխարեն նոր ատոմակայան կառուցելու նախագծեր։ Այս տարվա մարտին «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բաժնի տնօրեն Կիրիլ Կոմարովը Սոչիում  «Ատոմէքսպո- 2024» ֆորումի շրջանակներում մամուլի ասուլիսում հայտնել է այն մասին, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիան կարող է Հայաստանին առաջարկել 50-ից մինչև 1000 ՄՎտ տարբեր հզորությամբ միջուկային ռեակտորներ: Բայց որոշ ժամանակ անց (մայիսին) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարեց, որ շուտով հայկական պատվիրակությունը կմեկնի Միացյալ Նահանգներ, որպեսզի  տեղում  ծանոթանա արևմտյան արտադրության մոդուլային ռեակտորների հնարավորություններին, որոնք, նրա խոսքով, տնտեսապես ավելի շահավետ են։ Փաստորեն, Երևանը Մոսկվային հասկացրել է, որ իրենք հակված են իր տարածքում նոր միջուկային օբյեկտ կառուցելու ամերիկյան տարբերակով:

Հարկ է նշել, որ ատոմային էներգետիկայի ռուս փորձագետները թերահավատորեն են վերաբերվում Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ԱՄՆ-ի առաջարկին։ Դեռ անցյալ տարվա հունիսին «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի Լենինգրադի մասնաճյուղի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նիկոլայ Կաշինը արտահայտվել է նման բացասական հունով՝ կասկածի տակ դնելով նախագծի ամերիկյան տարբերակը և փաստարկելով նրանով, որ ԱՄՆ-ը փոքր բլոկներ չունի։ Նրա խոսքով, Լենինգրադի ԱԷԿ-ը, որի անալոգը Ռուսաստանը պատրաստ է կառուցել Հայաստանում, ունի անվտանգության բարձր համակարգ և համապատասխանում է բնապահպանական բոլոր չափանիշներին։ 

«Եթե Չեռնոբիլի ատոմակայանում ժամանակին նման համակարգ լիներ, ապա հնարավոր կլիներ խուսափել աղետից»,- հայտարարել է ռուսաստանցի մասնագետը։ Հետաքրքիր է, որ էներգետիկայի ոլորտի հայ մասնագետները կիսում են իրենց ռուս գործընկերների կարծիքն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն ատոմային էներգիայի կառավարման միասնական մոդել, ԽՍՀՄ-ի միջուկային էներգիայի ավանդույթների վրա հիմնված միասնական դպրոց։ Մինչդեռ նրանց մտավախությունը պայմանավորված է ոչ միայն նրանով, որ Հայաստանը՝ ԱՄՆ-ի հետ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում  համագործակցության փորձ չունի, այլ նաև նրանով, որ ամերիկացիներն առաջարկում են կառուցել փոքր մոդուլային կայաններ, որոնց հետ նրանք աշխատանքի փորձ չունեն։ Հասկանալի է, որ Հայաստանն ինքը ի վիճակի չէ ներդրումներ կատարել այնպիսի թանկարժեք նախագծում, ինչպիսին ատոմակայանն է, նա դրա համար չունի համապատասխան ռեսուրսներ, իսկ բարոյապես հնացած սովետականի փոխարեն նոր կայանի ի հայտ գալու հեռանկարը միանգամայն գայթակղիչ է «քարերի երկրի» համար։

Մյուս կողմից, թե որ երկիրն է կառուցելու ԱԷԿ-ը, մեծապես կախված կլինի նրանից, թե ում արբանյակը կլինի Հայաստանը մոտավորապես մինչև 2080 թվականը։ Դատելով ԱՄՆ-ի հետ կապերի արագ հաստատումից՝ նրա հավանականությունը, որ Հայաստանում այնուամենայնիվ կնախընտրեն նոր ատոմակայանի կառուցման ամերիկյան նախաձեռնությունը՝ ամենամեծն է։ Ցանկացած դեպքում, հիմք ընդունելով Պետդեպարտամենտի ակտիվ լոբբինգը Հայաստանում ամերիկյան ընկերությունների մասնակցությամբ նոր ատոմակայանի կառուցման համար, եզրակացություն է ծագում այն մասին, որ ԱՄՆ-ը արդեն թևակոխել է՝ հայկական ատոմի վերահսկողության համար Ռուսաստանի հետ բաց պայքարի  նոր փուլ։ Վաշինգտոնի խնդիրն է՝ զգալիորեն նվազեցնել Մոսկվայի մասնակցությունը Հայաստանի էներգետիկ ոլորտում, և ըստ երևույթին,  այս հարցում հայ-ամերիկյան տեսակետները լիովին համընկնում են։

 

Caliber.Az
Դիտումներ: 143

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

139
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

116
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

89
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

88
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

83
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

73
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

64
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

63
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

61
21 Դեկտեմբերի 2024 13:32
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading