Ադրբեջանի ՀՆԱ-ն գերազանցել է 100 մլրդ մանաթը
2023 թվականի հունվար-հոկտեմբերին՝ Ադրբեջանում արտադրվել է 100,9 մլրդ մանաթի համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) կամ 0,5%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ վկայակոչելով Պետական վիճակագրական կոմիտեին։
Տնտեսության նավթագազային հատվածում ավելացված արժեքը նվազել է 2.3%-ով, իսկ ոչ նավթագազային հատվածում՝ 3.1%-ով։
ՀՆԱ-ի արտադրության 41.3%-ը բաժին է ընկնում արդյունաբերությանը 9.9%-ը՝ առևտրին և տրանսպորտային միջոցների վերանորոգմանը, 6.2%-ը՝ գյուղատնտեսությանը, անտառային տնտեսությանը և ձկնորսությանը, 6.2%-ը՝ տրանսպորտին և պահեստային տնտեսությանը, 5%-ը՝ շինարարությանը, 2.3%-ը՝ տուրիստների տեղավորմանը և հասարակական սննդին, 1.7%-ը՝ տեղեկատվության և կապի գծով, 18%-ը` այլ ոլորտների համար, ապրանքների և ներմուծման զուտ հարկերը կազմել են ՀՆԱ-ի 9,4%-ը: