Բաքվում կանցկացվի ECOM Azerbaijan 2022 միջազգային համաժողովը
Դեկտեմբերի 16-ին Բաքվում կկայանա՝ ECOM Azerbaijan 2022 էլեկտրոնային առևտրի առաջին միջազգային համաժողովը։
Այս մասին հայտնում է Сaliber.Az-ը՝ հղում անելով Տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնին։
Տեղեկությունների համաձայն՝ համաժողովին կմասնակցեն Թուրքիայի և Ադրբեջանի ամենաազդեցիկ ընկերությունները, որոնք աշխատում են էլեկտրոնային առևտրի և թվային մարքեթինգի ոլորտում։ Միջոցառումը կանցկացվի Ադրբեջանի առաջատար բանկերից մեկի և թուրքական հանրահայտ Trendyol առևտրային հարթակի կազմակերպմամբ։ Միջոցառմանը կազմակերպչական աջակցություն կտրամադրի Azexport պորտալը:
Պանելային քննարկումների ժամանակ ավելի քան 10 տեղական և արտասահմանյան բանախոսներ կքննարկեն Ադրբեջանում էլեկտրոնային առևտրի նորարարական վճարային համակարգերի ապագան: Միջոցառմանը կքննարկվեն նաև՝ «Գլոբալ էլեկտրոնային առևտրի միտումները և հաջողության համար խորհուրդներ», «Անձնական մարքեթինգի հայեցակարգը», «Էլեկտրոնային առևտրում եկամտի հիմնական գործոնները» և այլն թեմաներ: