twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արխիվները չեն այրվում. Հայերի ադրբեջանաֆոբիան` ակունքներ ու հետևանքներ Տեսանյութային ապացույցներ՝ ընդեմ կեղծիքի

30 Ապրիլի 2025 16:36

Բաքվի ռազմական դատարանում ցուցմունքները ամեն անգամ էլ ավելի են ընդգծում ղարաբաղյան խունտայի նախկին ղեկավարների վախկոտությունն ու ողորմելիությունը։ Նրանք ստիպված են խոստովանել  այն, ինչը անհնարին է ժխտել։ Դրանով հանդերձ ամեն անգամ հնչում են իսկապես անեկդոտային արդարացումներ։
 
Ադրբեջանի դեմ բազմաթիվ ռազմական և այլ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Բակո Սահակյանը խոստովանել է՝ իր մասնակցությունը Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշայի շրջանի օկուպացիայի գործողություններում։
 
Սահակյանը հայտարարել է, որ ինքը  գործողությանը մասնակցել է Վիլեն Միքայելյանի գլխավորած ջոկատի կազմում. «Այն արևելյան ուղղությամբ էր։ Ես գիտեմ, որ այս ուղղության հրամանատարը Արկադի Կարապետյանն էր»։ Նա ընդգծել է, որ զինված է եղել ԱԿՄ ինքնաձիգով, բայց իբր ոչ մեկի վրա չի կրակել։ Տարօրինակ է, նա չէ որ կարող էր ավելացնել, որ իր հետ կրել է պլաստմասայից շինված խաղալիք գնդացիր, կամ, եթե զենքը իրական էր, նա բացառապես օդ է կրակել։
 
Նմանատիպ «պաշտպանության գծին» է կառչում ղարաբաղյան խունտայի ևս մեկ այլ նախկին ղեկավար՝ Արայիկ Հարությունյանը։ Եթե նախկինում, շնչելով ազատության գլխապտույտ օդը՝ նա պարծենում էր, որ 2020 թվականի հոկտեմբերին ինքն է տվել Գյանջային հրթիռային հարվածներ հասցնելու հրամանը, ապա այսօր՝ լինելով մեղադրյալ, նա պնդում է, որ նման հրամաններ չի տվել, աառավել ևս, նույնիսկ նման լիազորություններ կամ հնարավորություններ չի ունեցել այդպիսի որոշումներ կայացնելու համար։ Եվ նաև խորապես զղջում է այս թեմայի առնչությամբ իր նախկին հայտարարությունների համար։
 
Ահա թե ինչպես են ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդները, զինաթափված անվիճելի ապացույցների մեծ քանակով, փորձում «գայլերից» վերածվել «ոչխարների»։ Վստահ եմ, որ նրանք պատրաստ կլինեին տալ իրենց ողջ ունեցվածքը, միայն թե անհետանային Բաքվի ռազմական դատարանում ցուցադրվող տեսանյութերը։ Իսկ այնտեղ ցուցադրվել են Շուշայի շրջանի օկուպացիայի կադրեր։
 
Տեսանյութերի շարքում էին նաև օկուպացիայի ընթացքում Հայաստանի կողմից պատրաստված ռեպորտաժներ։ Սա շատ կարևոր պահ է՝ հաշվի առնելով հայկական կողմի սերը՝ հնարավոր չարաշահումների և ակնհայտի ժխտման նկատմամբ։
 
Հայաստանու ակնհայտորեն կասկած անգամ չեն ունեցել, որ այս նյութերը, ի վերջո, կօգտագործվեն «արցախի հերոսների» դեմ։ Որպես ապացույցներից մեկը՝ ցուցադրվել են հատվածներ, որտեղ արտացոլվում են «Կոմանդոս» մականունով գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ձայնագրությունները։ Հենց նա է ղեկավարել Շուշա քաղաքի օկուպացման գործողությանը։
 
Դատարանում ցուցադրված այլ տեսանյութերը բացահայտեցին Շուշա քաղաքի գրավման չորս ուղղություններով առաջնորդների անունները. Սամվել Բաբայան, Սեյրան Օհանյան, Վալերի Չիչյան և Արկադի Կարապետյան։
 
Ինքնին հայերի կողմից նկարահանված տեսանյութում նշվում էր՝ հարձակման նպատակը ոչ միայն քաղաքը գրավելն էր, այլ նաև «այն քայլող միջատներից մաքրելը»։ Հենց այդպես էին նրանք անվանում ադրբեջանցիներին։ Հիշեք այս կարևոր կետը, մենք դրան կանդրադառնանք ավելի ուշ։
 
Շուշայի օկուպացիայի ծրագիրը ներկայացվել էր Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Նա տվել է իր համաձայնությունը դրա իրականացման համար։
 
Պատմությունը ստորադասական եղանակներ չի հանդուրժում, բայց ես դեռ կենթադրեմ, որ եթե Վազգեն Սարգսյանը հայտնվեր մեղադրյալի աթոռին Բակո Սահակյանի հետ, մենք կլսեինք էլ ավելի ողորմելի արդարացումներ։
 
Հատուկ հանձնարարությունների գծով գլխավոր դատախազի օգնական Թուգայ Ռահիմլին հայտարարել է, որ այս և մյուս փաստերը ապացուցում են՝ Շուշայի օկուպացիան իրականացվել է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության կարգադրությամբ։
 
Կարևորն այն է, որ Շուշայի օկուպացիայի, ինչպես նաև ադրբեջանական հողերի նկատմամբ տարածքային պահանջների համահայկական ողջ գաղափարի հիմքում դրված է՝ մեր ժողովրդի նկատմամբ անմարդկային ատելության գաղափարը։ Սա՝ չափազանցություն չէ։
 
Կա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993 թվականի հուլիսի 23-ին  «Երկրապահ» ահաբեկչական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ ելույթի տեսագրությունը. «Հիշե՛ք, որ երեք շրջաններում ադրբեջանցիները մեծամասնություն էին կազմում։ Դրանք են՝ Վարդենիսը, Մասիսը և Ամասիան։ Եվ հսկայական թիվ էին կազմում Զանգեզուրի գոտում։ Եվ այս խնդիրը լուծված է։ Այն մեզ համար երկնքից նվեր չի եկել։ Այս խնդիրը լուծել է մեր շարժումը, մեր ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը, հայ համազգային շարժումը և նրա ռազմական թևը, մեր ինքնապաշտպանության ջոկատները, մեր «Երկրապահի» ջոկատները։ Նույնը «արցախում»։ Այսօր «արցախի» ամբողջ տարածքը և շատ ավելին հայերի ձեռքում է»։
 
Նա բացահայտորեն քարոզում է ռասայական ատելություն և խրախուսում է խաղաղ ադրբեջանական բնակչության սպանությունը։ Ոչ մի տարբերություն չկա նրա և «միացում» գաղափարախոսներից մեկի՝ Զորի Բալայանի միջև, ով հարց է տվել. «Ի՞նչ կլիներ մեզ հետ, եթե ադրբեջանցիները շարունակեին ապրել Հայաստանում»։
 
Այո՛, հենց հայ հասարակության և համաշխարհային հանրության աչքերում ադրբեջանցիների դիվացումը հայ օկուպանտների կողմից ընկալվել է որպես իրենց հանցագործությունների «արդարացում»՝ սկսած մեր հողերի օկուպացիայից և վերջացրած էթնիկ զտումներով։
 
Այդ նույն գաղափարն ընդունել էր նաև «հայերի և ադրբեջանցիների գենետիկ անհամատեղելիության» մասին արտահայտության հեղինակ՝ Հայաստանի երկրորդ նախագահ, ղարաբաղյան խունտայի նախկին առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
 
Ավելի ուշ ցնցող խոստովանություն է արել նաև ղարաբաղյան խունտայի ևս մեկ նախկին առաջնորդ և Հայաստանի երրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանը։ Բրիտանացի լրագրող Թոմ դե Վաալի հետ հարցազրույցում նա Խոջալուի ցեղասպանությունը «բացատրել է» խաղաղ ադրբեջանական բնակչությանը սպանելուն հայկական կողմի պատրաստակամությունը ապացուցելու անհրաժեշտությամբ. «Խոջալուից առաջ ադրբեջանցիները կարծում էին, որ հայերը այնպիսի ժողովուրդ են, որը ձեռք չի բարձրացնի իրենց վրա։ Մեզ հաջողվեց դա ոչնչացնել»։
 
Հայաստանի երեք առաջին նախագահներին միավորում է ադրբեջանցիների նկատմամբ կենդանական ատելությունը և մեր ժողովրդի ու երկրի դեմ ուղղված ցանկացած հանցագործություն արդարացնելու պատրաստակամությունը։
Այս չար մտադրությունը խթանիչ դրդապատճառ էր՝ Խոջալուի ցեղասպանության և մեր սեփական հողում խաղաղ ադրբեջանցիների զանգվածային սպանությունների այլ օրինակների համար։
 
Խոջալուի ցեղասպանությունը երեսպաշտորեն ժխտող օտարերկրյա քաղաքական գործիչներին անհրաժեշտ է հիշեցնել՝ երեք հայ նախագահների կողմից արված բոլոր ցնցող հայտարարությունների մասին։
 
Եթե Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին հայտնվեին Լևոն Տեր-Պետրոսյանը, Զորի Բալայանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը՝ նրանք նույնպես կհերքեին իրենց մեղքը պատերազմում, ադրբեջանցիների նկատմամբ ատելության քարոզչության մեջ։ Բայց, դարձյալ, դասականն ասում է՝ արխիվները չեն այրվում։ Դրանք դեռևս լի են՝ Ադրբեջանի և ադրբեջանցիների դեմ կատարված հսկայական թվով հանցագործությունների ապացույցներով։ Նրանց դրդապատճառները անփոփոխ են՝ ադրբեջանաֆոբիա և ադրբեջանցիների դիվականացում։ Հավասարապես այն, ինչ իր ժամանակին ընդունվել էր հիտլերյան Գերմանիայի առաջնորդների կողմից՝ մարդկության դեմ իրենց հանցագործությունները «արդարացնելու» համար։

Caliber.Az
Դիտումներ: 201

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Երևանի միջանցքային խաղերը Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը ոչի՞նչ չարժե

225
11 Հունիսի 2025 11:13
2

Ադրբեջանցի ռազմական օդաչուները կատարելագործում են իրենց մարտական հմտությունները ՏԵՍԱՆՅՈՒԹ

170
11 Հունիսի 2025 16:32
3

«Հայոց եկեղեցին կենտրոնացած է ազգայնականության և ագրեսիայի վրա» Փորձագիտական ​​կարծիքները՝ Caliber.Az-կայքում

153
13 Հունիսի 2025 10:36
4

Գահրամանովը` Ղարաբաղում հայերի էկոլոգիական ահաբեկչության մասին

136
13 Հունիսի 2025 16:51
5

ՀԲ-ն կանխատեսել է Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը 2025-2027 թվականների համար

126
11 Հունիսի 2025 10:00
6

Ղարաբաղում կստեղծվի 100 հազար հեկտար տարածքով ազգային պարկ

125
13 Հունիսի 2025 15:51
7

Ղարաբաղը և հուշագիր Մեդինսկուն Caliber.Az YouTube ալիքի տեսանյութ

125
11 Հունիսի 2025 09:37
8

Սարգսյանի ռետրո շոուն Հայկական կրկեսը կորցրել է հիանալի ծաղրածուին

110
12 Հունիսի 2025 11:56
9

Մկրտիչ Խրիմյան՝ հայ ժողովրդի հայր, թե՞ թշնամի։ «Սև ճանապարհ» նախագիծ

102
13 Հունիսի 2025 11:44
10

Հյուր անցիալից Տեր-Պետրոսյանը երդում է տվել Գարեգինին

91
11 Հունիսի 2025 10:01
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading