Էլնուր Ալիև. Ադրբեջանը շահագրգռված է ներդրումներ ներգրավել գործընկեր երկրներից Ղարաբաղում վերակառուցման համար
Ադրբեջանը շահագրգռված է գործընկեր երկրներից ներդրումներ ներգրավել Ղարաբաղում վերակառուցման աշխատանքների համար։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, այս մասին Ադրբեջանի ներդրումային և երիտասարդական ձեռներեցության ֆորումում ասել է` Ադրբեջանի տնտեսության նախարարի առաջին տեղակալ Էլնուր Ալիևը։
Նա նշել է, որ այսօրվա համաժողովը կարևոր հարթակ է առևտրատնտեսական համագործակցության աջակցման, Ադրբեջանի ներդրումային հնարավորությունների խթանման առումով։
«Մեր կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում վերակառուցման աշխատանքներում: Օկուպացիայից ազատագրված տարածքների տնտեսական վերաինտեգրումը, միջազգային և տարածաշրջանային նոր տրանսպորտային և տարանցիկ միջանցքների հնարավորությունների օգտագործումը մեծ ազդակ կհաղորդի ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ տարածաշրջանի զարգացմանը։ Ուզում եմ ընդգծել, որ Ղարաբաղի տարածաշրջանը մեծ ներուժ ունի տրանսպորտի և տարանցման, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում»,- հավելել է Էլնուր Ալիևը։