Տարածաշրջան
A+
A-
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Ադրբեջանի հետ սահման
20 Հունիսի 2023 10:14
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին այցելել է Ադրբեջանի Հանրապետության հետ սահմանին գտնվող սահմանային անցակետ, անվտանգության ստուգման համար։
Ինչպես տեղեկացնում է Tasnim գործակալությունը, Մոհամմադ Բաղերին այցելել է Արևմտյան Ադրբեջան նահանգի Փոլդաշտ քաղաքի՝ Նախչըվանի հետ սահմանին և Արազ գետի ափին գտնվող զորամասեր:
Գլխավոր շտաբի պետը ստուգել է անձնակազմի մարտական պատրաստվածությունը: Բաղերիին ուղեկցել են բանակի բարձրաստիճան սպաներ։
Caliber.Az
Դիտումներ: 168