twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Լաչինի ճանապարհի ակցիան՝ Ղարաբաղի հայերի վերաինտեգրման գործընթացի սկիզբն է» Ֆարհադ Մամեդովի եզրակացությունները

15 Դեկտեմբերի 2022 16:03

Քաղաքագետ, Հարավային Կովկասի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը իր տելեգրամ ալիքում մեկնաբանել է՝ ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ Շուշայից դեպի Խանքենդի ճանապարհին։

«Երրորդ օրը Լաչինի ճանապարհին՝ առաջին եզրակացությունները.

- Կողմերը ուրվագծել են իրենց դիրքորոշումները և ցուցադրում են, որ պատրաստ են կանգնել մինչև վերջ։ Ադրբեջանը տեղում կառուցել է ենթակառուցվածք (նույնիսկ երեկ ֆուտբոլ են դիտել), մարդկային ռեսուրսը ներկա է։ Հայաստանը և Ղարաբաղի հայությունը անցել են շրջանաձև պաշտպանության և բողոքների՝ դա նրանց մոտ ամենից լավ է ստացվում։ Ռուսաստանը առաջին օրը միջնորդել և սպասողական կեցված է ընդունել, իր վրա չի վերցրել որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, փոխանցել է Ադրբեջանի պահանջները և լսել է Հայաստանի պատասխանը՝ դիրքորոշումը նման է Ռուսաստանի դիրքորոշմանը 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում, միակ տարբերությունը նրանում է, որ հիմա Ռուսաստանը «տեղում է», բայց առանց մանդատի։ Կսպասի մինչեւ կողմերից մեկը ընդունի մյուսի պայմանները։

- Լաչինի միջանցքի/ճանապարհի ճակատագիրը։ Սա է ողջ տեղի ունեցողի հիմնական թեման: Ադրբեջանը նպատակադրվել է ճանապարհի վերահսկելուն։ Մի քանի ամիսների ընթացքում Բաքուն ցուցադրում էր փաստերը (իրանցի դիվերսանտների լուսանկարները՝ Վոլկովը ստիպված եղավ խոստովանել այդ փաստը, հանքաքարի դուրս բերման, 2021 թվականին Հայաստանից ականների մասին տեսանյութը և այլն) դնելով վերահսկողության պահանջ։ Դա միևնույն է կլիներ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ադրբեջանում ռուսական խաղաղապահ քանակակազմի (ՌԽՔ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ տեղակայման գոտում գործընթացների դինամիկան պայմաններ է ստեղծել գործողությունների արագացման համար։

Արդյո՞ք Ռուսաստանը համաձայն է Ադրբեջանի հետ համատեղ վերահսկողությանը։ Իհարկե ոչ, բայց ստիպված կլինի... «Վարդանյան նախագիծը» տհաճությունների պատճառ դարձավ։ Սակայն, կենթադրեմ, որ Ռուսաստանը կձգտի այդ որոշման պատասխանատվությունը կիսել եռակողմ ձևաչափում։ Եթե Ադրբեջանը առանձնացնում է Հայաստանի հետ հարաբերությունները և Ղարաբաղում գործընթացները, ապա Ռուսաստանը դեռ ձգտում է բոլոր գործընթացները թողնել Հայաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափում։ Հիշենք ՌԽՔ-ի մանդատի վերաբերյալ, որի մասին մենք իմացել ենք Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարից, երբ նա խոստովանեց, որ Հայաստանը ՌԽՔ-ի մանդատին համաձայնություն է տվել, իսկ Ադրբեջանը հրաժարվել է։ Բաքուն իր հերթին չի պատրաստվում Ղարաբաղի թեմայով որոշումներ կայացնել Հայաստանի մասնակցությամբ։ Դրա համար էլ Ռուսաստանը հիմա սպասում է՝ առաջ թողներով Բաքվի վրա ճնշումով Հայաստանի հովանավորներին։ Այսինքն՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ֆրանսիան Ադրբեջանի հասցեին իրենց միակողմանի հայտարարություններով լիովին տեղավորվում են ստեղծված իրավիճակում Ռուսաստանի մարտավարության մեջ։ Սա թույլ է տալիս Վարդանյանին պահել Ղարաբաղում, խափանել խաղաղ պայմանագրի գործընթացը, Արևմուտքին վարկաբեկել գործընթացի վրա ազդելու իր անզորության մեջ։ Ահա ես կարծում եմ, որ նրանք այդպես են մտածում...

- Ադրբեջանի համար ճանապարհի վերահսկողությունը կարևոր է՝ սա վերաինտեգրման գործընթացի սկիզբն է, Ղարաբաղի հայերի (Ադրբեջանի մարզի հասարակ հայ բնակիչներ) մոտ առասպելների բեկումը, «Վարդանյան նախագծի» ոչնչացումը։

Մյուս կողմից, եթե Հայաստանը չի ստում և իրոք Ղարաբաղից դուրս է բերել իր զինված ուժերը, զենք և ականներ չի մատակարարում Ղարաբաղ, չի զբաղվում անօրինական տնտեսական գործունեությամբ, ապա ինչու՞ հակառակվել Լաչինի ճանապարհի վրա Ադրբեջանի վերահսկողությանը։ Միայն այն պատճառով, որ դա Եռակողմ հայտարարության մե՞ջ է: Տես այնտեղ կան նաև այլ կետեր, որոնք Հայաստանն ինքը չի կատարու՜մ։

Բոլորը. Արևմուտքից (ԱՄՆ, ԵՄ); Հյուսիսից: Ռուսաստանից; Արևելքից և Հարավից, նրանք, ովքեր անկեղծորեն ցանկանում են կարգավորել իրավիճակը և զանգահարեն Բաքու՝ պետք է ընդունեն, որ Ղարաբաղի տարածքը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ «Ղարաբաղը Ադրբեջան է», «Խանքենդին, Աղդերեն և Խոջավենդը Ադրբեջան են» և դա արտահայտի հրապարակայնորեն։ Այլ կերպ, Բաքվում կլսեն դիրքորոշումը, բայց նշանակություն չեն տա։ Գործընթացը արդեն դուրս է եկել համազգային մակարդակի վրա, և բոլոր տատանվողները պետք է կողմնորոշվեն։

- Լաչինի ճանապարհին գործընթացները հանդիսանում են քննություն միջնորդների համար։ Ադրբեջանը ստուգում է միջնորդներին. արդյոք նրանք Ղարաբաղի հայերի հետ գործընթացը տեսնում են՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացի ընդհանուր փաթեթում։ Արդյոք խաղաղ պայմանագրում հետաքրքրվողները՝ ի դեմս ԱՄՆ-ի և ԵՄ-ի կկարողանան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագրի գործընթացը կախվածության մեջ չդնել Ղարաբաղում գործընթացներից, քանի որ դա Ադրբեջանի ներքին գործ է։ Սա միջնորդների անկեղծության քննություն է, ազնվության։

Ճոպանի քաշելը շարունակվում է...»,- գրել է Ֆարհադ Մամեդովը։

Caliber.Az
Դիտումներ: 119

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

«Մեծ վերադարձ». Խըդըրլը ժամանած ընտանիքներին հանձնվել են նոր տների բանալիները Թարմացված է

322
31 Հունիսի 2025 17:13
2

Ադրբեջանը աշխարհին կցուցադրի ազատագրված տարածքների վերականգնումը

320
31 Հունիսի 2025 20:32
3

Ռևանշիստական կրքերի գերության մեջ Անգրագիտության վերացում Մինասյանի համար

315
31 Հունիսի 2025 17:34
4

Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ դեժավյուի էֆեկտ 250 տարի անց «Դժվար պատմություն»՝ Ռիզվան Հուսեյնովի հետ

292
31 Հունիսի 2025 15:22
5

Հաջիևը հանդիպել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանի հետ

279
31 Հունիսի 2025 16:18
6

Ֆադիլա. Սիրիան տեխնիկապես պատրաստ է ադրբեջանական գազ ստանալուն

279
31 Հունիսի 2025 17:54
7

SOCAR-ը՝ երկրորդ եռամսյակում գազի և նավթի արդյունահանման մասին

278
31 Հունիսի 2025 17:03
8

Հիքմեթ Հաջիև. Ականները շարունակում են վտանգ ներկայացնել

276
31 Հունիսի 2025 09:19
9

Ադրբեջանի ոչ նավթային արտահանումը մոտենում է 2 միլիարդ դոլարի

264
31 Հունիսի 2025 12:57
10

Եվրոպական-ադրբեջանական կենտրոնը արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմնակալ բանաձևի նախագծին

263
31 Հունիսի 2025 10:02
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading