Քաղաքականություն
A+
A-
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին
13 Հունիսի 2022 17:02
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի նախագահ Աբդուլլահ Շահիդը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին նա հայտարարել է հունիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը։
Աբդուլլահ Շահիդը նշել է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ամենաակտիվ անդամ երկրներից է և իր շնորհավորանքը հայտնել կազմակերպությանը Ադրբեջանի անդամակցության 30-ամյակի կապակցությամբ: Նա բարձր է գնահատել Չմիավորման շարժումում Ադրբեջանի հաջող նախագահությունը և շնորհակալություն հայտնել ԱՀ նախագահին։ Ա. Շահիդը նշել է, որ բարձր է գնահատում Ադրբեջանի նախագահի գլոբալ նշանակության նախաձեռնությունները՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարում։
Caliber.Az
Դիտումներ: 97