Նախարար. Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 10 անգամ
Վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն քառապատկվել է, իսկ բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 30 անգամ։
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին SPECA-ի տնօրենների խորհրդի 18-րդ նիստում ասել է Ադրբեջանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։
Նրա խոսքով, այս ընթացքում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 10 անգամ։
«Մեզ հաջողվել է կրճատել մեր ուղղակի արտաքին պարտքը, և այժմ այն կազմում է ՀՆԱ-ի մոտ 10 տոկոսը։ Ադրբեջանի արժութային պահուստները 10 անգամ գերազանցում են մեր ուղղակի արտաքին պարտքը: Մենք շատ դրական ներդրումային միջավայր ենք ստեղծել ոչ միայն էներգետիկայի, այլև մյուս ոլորտների համար»,- ընդգծել է նախարարը։
«Ադրբեջանը թևակոխել է ռազմավարական զարգացման նոր փուլ 2020-2030 թվականների համար՝ հետհամաճարակային և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում»,- հավելել է Ջաբբարովը։