ՊԱԾ-ի ղեկավարը նախազգուշացրել է Հայաստանի ռևանշիստական ուժերին
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար գեներալ-գնդապետ Ալի Նաղիևը նախազգուշացրել է Հայաստանի ռևանշիստական ուժերին:
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Հեյդար Ալիևի անվան ՊԱԾ Ակադեմիայի կուրսանտների հրաժեշտի հանդիսավոր միջոցառմանը:
Ալի Նաղիևը նշել է, որ այն ժամանակ, երբ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական գործընթացներ են ընթանում, աճում են երկրների ազգային անվտանգության սպառնալիքները, Ադրբեջանում կայունությունն ու հանգստությունը հուսալիորեն ապահովվում են: ՊԱԾ ղեկավարը շեշտել է, որ այս ուղղությամբ մշտապես պահպանվում է զգոնություն, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ուշադիր դիտարկվում են երկրի անվտանգության վրա դրանց ազդեցության տեսանկյունից:
Ալի Նաղիևը նշել է, որ ի պատասխան Հայրենական պատերազմում տարած հաղթանակից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած վճռական քայլերի և պետության ղեկավարի խաղաղության կոչերին՝ հայկական կողմի ապակառուցողական դիրքորոշումը, անհիմն հավակնություններն ու հայտարարությունները ափսոսանք են առաջացնում և գնահատվում են որպես գործոն, որը կարող է ազդել տարածաշրջանի ապագա անվտանգության վրա:
«Ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, Հայաստանի ռևանշիստական փորձերը վճռականորեն ճնշվելու են», - նշել է Ալի Նաղիևը: