Նախարար. Ադրբեջանը 16 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել Եվրոպա 2 տարուց պակաս ժամանակում
Ադրբեջանը 2 տարուց էլ քիչ ժամանակում Եվրոպա է մատակարարել 16 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս մասին Ռումինիայի միջազգային գազային համաժողովում հայտարարել է՝ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, հայտնում է Caliber.Az-ը։
«Այսօր առավոտյան մենք շատ օգտակար քննարկում ունեցանք Ռումինիայի վարչապետի մասնակցությամբ։ Կարևոր է ոչ միայն մտածել գալիք ձմռան մասին, այլև միևնույն ժամանակ վստահ լինել, թե ինչ կլինի 5 կամ 10 տարի հետո։ Ադրբեջանը երկար տարիներ եվրոպական շուկա էներգառեսուրսներ մատակարարող երկիր է։ Այսպես, մենք նավթ և նավթամթերք ենք մատակարարում Եվրոպա։ Վերջերս մենք սկսել ենք նաև բնական գազ մատակարարել ԵՄ։ Մենք նաև մեծ ծրագրեր ունենք ապագայի համար։ Երկու տարուց էլ քիչ ժամանակում մենք ԵՄ ենք մատակարարել ավելի քան 16 միլիարդ խորանարդ մետր բնական գազ»,- ասել է նա։