Փաշինյանը կդառնա արդյո՞ք Բրանդ
    Կյանքը խաղաղության պայմանագրից հետո

    Վերլուծություն  13 Հունիսի 2023 - 20:53

    Բահրամ Բատիև
    Caliber.Az

    Բոլոր պատերազմները վաղ թե ուշ ավարտվում են։ Նույնիսկ 100-ամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև, որը տևեց 1337 թվականից մինչև 1453 թվականը՝ ավարտվեց։ Անցյալում հավերժ հակառակորդներ Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիան և Ֆրանսիան, Իսպանիան և Նիդեռլանդները (որոնք կռվեցին մի ամբողջ 80 տարի) - այս ամենը մնացել է անցյալում, այսօր նրանք խաղաղ գոյակցում են ԵՄ-ի շրջանակներում (Մեծ Բրիտանիան, ճիշտ է, դուրս եկավ ԵՄ-ից, բայց դա շատ բան չի փոխում), որտեղ չկան ոչ սահմաններ, ոչ տարածքային պահանջներ։

    Կասկածից վեր է, որ երբևիցե խաղաղություն կհաստատվի նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չեմ համարձակվում ստույգ կամ նույնիսկ մոտավոր ժամկետ նշել՝ մինչև այս տարվա վերջը, հաջորդ տարվա մեջ, 5-10 տարի հետո։ Բայց խաղաղության պայմանագիրը միևնույն է, կստորագրվի։ Եվ այստեղ մենք մոտենում ենք մի հետաքրքիր պահի՝ շատերն են խոսում խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին, և քչերը այն մասին, թե ինչ կլինի դրանից հետո։ Այո, համաձայնագիրը, որում ճանաչվում է երկրների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը (որոնք դեռ պետք է հաստատվեն) կարևոր բան է, բայց ոչ ամենագլխավորը։ Իմ կարծիքով, շատ ավելի կարևոր է այն, թե ինչ կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ո՞ր ճանապարհով է գնալու Հայաստանը՝ հետպատերազմյան Գերմանիայի, թե՞ Ճապոնիայի ճանապարհով։ Բայց չէ որ տարբերությունն այստեղ էական է։

    1945-ին ռազմատենչ Ճապոնիայի պարտությունը, 1947-ին նոր սահմանադրության գրելը (ընդ որում, տեքստը գրել են հիմնականում ամերիկյան օկուպացիոն վարչակազմի պաշտոնյաները), բանակ ունենալու արգելքը (հետագայում, այնուամենայնիվ, ստեղծվեցին ինքնապաշտպանական ուժեր), տարածքային պահանջներից ու ձեռքբերումներից հրաժարվելը բացեցին դեպի ճապոնական տնտեսական հրաշքի ճանապարհը։ Սակայն, ճապոնական հասարակության մեջ և քաղաքական վերնախավի (հիմնականում աջերի շրջանում) միջավայրում թաքնված առկա էր սուր դժգոհությունը ռազմականացման արգելքից, ինչպես նաև 30-40-ական թվականներին պատերազմական հանցագործություններում Տոկիոյի դեմ մեղադրանքներից: Հիշեցնենք, որ ճապոնացի զինվորները սարսափելի հանցագործություններ են կատարել օկուպացված Չինաստանում և Կորեայում։ Ինչ արժե միայն Չինաստանի Նանկին քաղաքի հրեշավոր ողբերգությունը, որտեղ ճապոնացիների կողմից, ըստ չինական կողմի տեղեկությունների՝ սպանվել է շուրջ չորս հարյուր հազար մարդ։ Պատերազմից հետո Տոկիոյի միջազգային ռազմական տրիբունալում այդ թիվը հռչակվել է երկու հարյուր վաթսուն հազար: Ինքնին Ճապոնիայում մերժում են այդ թվերը և խոսում են երեսունից քառասուն հազար սպանվածների մասին (բայց չէ որ սա էլ սարսափելի թիվ է): Ճապոնացիները պնդում են, որ նրանց հասցեին հնչեցված բազմաթիվ մեղադրանքները՝ հորինվածք են, որ չինացիները փորձում են արատավորել Ճապոնիային, իսկ իրականում էլ ճապոնական օկուպացիոն բանակը սպանել է միայն չինացի զինվորներին, այո և այն էլ՝ միայն մարտի դաշտում, իսկ տես Չինաստանի և Կորեայի խաղաղ բնակչությանը ճապոնացի զինվորները վերաբերվել են հարգանքով, թեև պատմականորեն ապացուցված է հակառակը: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ բոլորովին մոտ անցյալը, ավելի ճիշտ՝ դրա գնահատումը շարունակում է տակնուվրա անել ճապոնական հասարակությանը։ Օրինակ, Սինձո Աբեի օրոք (ով մահացել է 2022 թվականի հուլիսի 8-ին զինված հարձակման արդյունքում), կառավարությունը հրատարակիչներից պահանջել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնական բանակի կողմից իրականացված վայրագությունների մասին գրքեր չհրապարակել։ Իշխանությունները հերքում են, որ Ճապոնիան որևէ պատասխանատվություն է կրում այդ ժամանակ կատարված վայրագությունների համար։ Միգու՞ցե սրա պատճառը ամերիկացիների չափազանց մեղմ դիրքորոշումն է հուսահատված Ճապոնիայի նկատմամբ։ Չէ որ Տոկիոյի դատավարության ժամանակ միայն 29 մարդ հայտնվեց դատապարտյալի աթոռին՝ հիմնականում Ճապոնիայի բարձրագույն ռազմական և քաղաքացիական ղեկավարությունից: Դատեցին Չինաստանում ճապոնական բանակի հրամանատար գեներալ Մացուին, բայց դրանով հանդերձ պատժից խուսափեցին ինչպես անձամբ կայսր Հիրոհիտոն, այնպես էլ նրա հորեղբայրը՝ արքայազն Ասական, ով ի դեպ բոլոր գերված չինացիներին սպանելու հրաման էր տվել…

    Այլ բան է պարտված Գերմանիան։ Նյուրնբերգյան դատավարությունները, դենացիֆիկացիա, որի ընթացքում նացիստական գաղափարախոսության ազդեցությունից մաքրվեցին գերմանական հասարակությունը, մշակույթը, մամուլը, կրթության ոլորտը և քաղաքականությունը։ Հոգեբույժ Կարլ Գուստավ Յունգը համարում էր, որ այն, ինչ տեղի ունեցավ գերմանացիների հետ՝ հիվանդություն է։ «Հիվանդ են բոլոր գերմանացիները՝ անկախ Հիտլերի նկատմամբ նրանց վերաբերմունքից և Գերմանիայի ազգային սոցիալիստական բանվորական կուսակցության անդամակցությունից»։ Գերմանացիներին «բուժելու» համար նրանց ցույց էին տալիս պատերազմի ժամանակ նացիստների կատարած սարսափները, նրանց տանում էին «էքսկուրսիաների» համակենտրոնացման ճամբարներ, նրանց ստիպում էին նայել մարդկային դիակների կույտերին և մերկ ձեռքերով նորից թաղել։ Նման էքսկուրսիաներից հետո գերմանացիները հաճախ խելագարվում էին, կամ ինքնասպան լինում: Բայց գերմանացիների վերադաստիրակումը հաջողվեց։ Ընդ որում, բաժանված երկրի ինչպես արեւմուտքում, այնպես էլ արեւելքում։ Գերմանացիներն իրենց վրա վերցրին պատերազմը սանձազերծելու, Հոլոքոստի, օկուպացված տարածքներում սպանությունների մեղքը։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը երկար տարիներ փոխհատուցում էր վճարում Հոլոքոստի զոհերին, 845 միլիոն դոլարի չափով, բացի այդ, Իսրայելը ստացավ 3 միլիարդ մարկ։ Ժամանակի ընթացքում փոխհատուցումների վճարումը, հուշահամալիրների կառուցումը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիոնալ-սոցիալիստների հանցագործությունների մասին արվեստի գործերի ստեղծումը դարձավ գերմանացիների մեծ մասի կյանքի անբաժանելի մասը։ Որպես դրա վկայություն է ծառայում 1970 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած իրադարձությունը։ Այդ օրը, Գերմանիայի կանցլեր Վիլի Բրանդտը այցով ժամանեց Լեհաստան (այդ տարիներին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն)։ Բրանդը դարձավ Գերմանիայի առաջին կանցլերը, ով Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այցելեց Լեհաստան։ Բրանդը եկավ Վարշավա, որպեսզի նոր էջ բացի երկու երկրների հարաբերություններում՝ հիշեք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել էր 1939 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակմամբ։ 1970 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան Բրանդը ծաղկեպսակ է դնում Վարշավայի գետտոյում մահվան դատապարտված հրեաների հուսահատ ապստամբությանը նվիրված հուշակոթողին: Կանցլերը ուղղում է ծաղկեպսակի վրայի սեւ-կարմիր-ոսկեգույն (գերմանական դրոշի գույները) ժապավենը և հետո գլուխը խոնարհելով, ծնկի է իջնում սառը գրանիտի վրա։ Այս նկարները և ինքնին կանցլերի արարքը մտան պատմության մեջ։

    Եվ, վերջապես մոտենում ենք Հայաստանին։ Նա, ինչպես Ճապոնիան Գերմանիայի հետ միասին, պարտվեց իր սանձազերծած արյունալի պատերազմում։ Բայց նա ո՞ր ճանապարհով կգնա՝ կզղջա՞ Գերմանիայի պես, թե՞ Ճապոնիայի պես կհերքի ամեն ինչ։ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը հորիզոնում հեռվից երևում է, վաղ թե ուշ այն կստորագրվի։ Բայց հետո ի՞նչ է լինելու: Հայկական գիտակցության մեջ արդյո՞ք տեղի կունենա ոչ վաղ անցյալի վերաիմաստավորումը։ Հայերը կհրաժարվեն արդյո՞ք իրենց կեղծ բացառիկությունից։ Հայաստանը կհրաժարվի արդյո՞ք իր հարևաններ՝ Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից։ Կհեռացնի արդյո՞ք Սահմանադրության տեքստի նախաբանը, որտեղ հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ նշվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»։ Կդադարե՞ն արդյոք հայերը ցուցադրել Երևանի մետրոպոլիտենի կայարաններից մեկի մոնիտորի վրա «մեծ Հայաստանի» քարտեզը, որտեղ, ինչպես Գելա Վասաձեի հետ վերջերս տված հարցազրույցում տեղին ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիգ Զուլֆուգարովը, չկա ոչ միայն մեր երկիրը, Թուրքիան, այլ նաև Վրաստանը։ Հայերը արդյո՞ք կդադարեն երեխաների չհասունացած մտքի մեջ՝ ադրբեջանցիների և թուրքերի հանդեպ ատելություն ներարկել: Կփոխվեն արդյո՞ք աղավաղված պատմությամբ դպրոցական դասագրքերը։ Հայերը արդյո՞ք ներողություն կխնդրեն ադրբեջանական ժողովրդից իրենց կատարած բոլոր հանցագործությունների համար՝ Խոջալուի, Մալիբեյլիի, Ասքիփարայի, Բաղանիս-Այրումի, Աղդաբանի, Գարադաղլիի համար։ Նախօրեին իմ գործընկեր Սամիթ Ալիևը իր «Մշակույթը որպես խոշորացույց - 2» հոդվածում ուշադրություն է դարձրել մեր հարևանների գրականության վրա, որը ներծծված է թուրքական ամեն ինչի նկատմամբ ատելությամբ։ Արդյո՞ք տեղի կունենա անկեղծ նացիզմի հոտով գրականության մերժում: Եվ, վերջապես, Փաշինյանը կամ երկրի հետագա ղեկավարները իրենց մեջ կգտնե՞ն համարձակություն՝ գալ Ադրբեջան և կրկնել Վիլի Բրանդի խիզախ արարքը՝ ծնկի գալ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Մոր կանչը» հուշարձանի առաջ։

    Ցավոք սրտի, այս ամենն առայժմ անհավանական է թվում: Դատելով ըստ ամենայնի, հայերը նույնիսկ 2020-ի աշնան պարտությունից հետո բարոյաէթիկական առումով պատրաստ են գնալ ճապոնական ճանապարհով։ Եվ նույնիսկ շատ ավելի հեռու: Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Հայաստանը արագացված տեմպերով զինվում է։

    «Այսօր Հայաստանում ռեւանշիստական ուժերը կրկին գլուխ են բարձրացնում և Ադրբեջանի նկատմամբ շարունակվում են տարածքային պահանջները։ Եթե Հայաստանը իրոք խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է նա հարյուր միլիոնավոր դոլարների սպառազինություն գնում։ Հայաստանի նման քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանի համար նոր սպառնալիքների»,- ասել է Իլհամ Ալիևը՝ վերջերս Բաքվում ընդունելով Հնդկաստանի նոր դեսպան Սրիդհարան Մադհուսուդհանանի հավատարմագրերը։ Ակնարկն, ի դեպ, առավել քան թափանցիկ է՝ հաշվի առնելով Երևանի հետ Նյու Դելիի աճող ռազմատեխնիկական համագործակցությունը։

    Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանը նորից ստիպված կլինի հսկայական գումարներ ծախսել իր բանակի բարձր մարտունակությունը պահպանելու համար, ինչն անխուսափելի է՝ ունենալով թեկուզ պարտված, բայց քեզ վրա ատամներ ցույց տվող հարևան։ Չնայած այդ գումարները կարող էին օգտագործվել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, այդ թվում նաև հայերի կողմից ավերված Ղարաբաղի վերականգնման համար։ Ակնարկ անգամ չկա, որ Հայաստանը պատրաստ է Զանգեզուր իր բնիկ բնակչությանը՝ ադրբեջանցիներին վերադարձին, որոնք այնտեղից վտարվել են 1988-1990 թվականներին։ Հայաստանում ռեւանշիստական ուժերը գնալով ավելի բարձր են գլուխ բարձրացնում։ Իսկ գուցե Ադրբեջանը պե՞տք է նույն կերպ վարվի, ինչպես ամերիկացիները վարվեցին ճապոնացիների հետ։ Ապառազմականացում, նոր սահմանադրություն և Նժդեհի ու «Նեմեզս»-ի հուշարձանների քանդումով թունդ ազգայնամոլությունից բուժու՞մ։ Ուռուցքը պետք է հեռացվի վիրահատական ճանապարհով, երբ պահպանողական և բժշկական բուժումն այլևս չի օգնում:

    Այո, խաղաղության պայմանագիրը լավ բան է։ Բայց հետագայում ի՞նչ է լինելու:

    Caliber.Az

    Դիտումներ: 171

    Բաժանորդագրվեք մեր թելեգրամյան ալիքին


Կարդացեք նաև

28 տարվա ողբերգություն Այն երբեք չի կրկնվի

08 Մայիսի 2024 - 17:36

Ձախողված հոտ Հայ եկեղեցին՝ անկման պրոցեսում

08 Մայիսի 2024 - 16:50

ՀԱԵ-ն մարտահրավեր է նետում Հարավային Կովկասին Ընտրության ժամանակը հարևան երկրի համար

07 Մայիսի 2024 - 19:16

ԱՄՆ vs Շուշա Հաղթեց բանականությունը

07 Մայիսի 2024 - 15:34

Վիլնյուսը Բաքվի դեմ Սադրանք՝ դեսպան Պուլոկասի շուրթերով

06 Մայիսի 2024 - 18:23

Փարաջայով ռեւանշիստներ Հայ առաքելական եկեղեցին սադրանքների ավանգարդում

06 Մայիսի 2024 - 15:20
ԳՈՎԱԶԴ
Տեսանյութ
Վերջին լուրեր

    Խորհրդատվություններ են տեղի ունեցել Ադրբեջանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև

    08 Մայիսի 2024 - 20:40

    Ջաբբարով. Բաքուն և Սոֆիան հունիսից կվերսկսեն ուղիղ չվերթները

    08 Մայիսի 2024 - 19:57

    Պուտինը շնորհավորել է Ի.Ալիևին Հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ

    08 Մայիսի 2024 - 18:50

    Բաքվում կանցկացվի PISA-ի հարցերով ԻՍԵՍԿՕ-ի 2-րդ նախարարական համաժողովը

    08 Մայիսի 2024 - 18:32

    Մոսկվան ողջունում է Բայրամովի և Միրզոյանի առաջիկա հանդիպումը Ալմաթիում

    08 Մայիսի 2024 - 17:50

    Պեսկով. Պուտինի և Փաշինյանի հանդիպումը Մոսկվայում անհրաժեշտ է

    08 Մայիսի 2024 - 17:44

    28 տարվա ողբերգություն

    Այն երբեք չի կրկնվի

    08 Մայիսի 2024 - 17:36

    Ալի Ասադովը հանդիպել է Ջևդեթ Յըլմազի հետ

    08 Մայիսի 2024 - 17:30

    Ռումեն Ռադև. Բուլղարիան և Ադրբեջանը կապված են ավանդական բարեկամության կապերով

    08 Մայիսի 2024 - 17:25

    Ձախողված հոտ

    Հայ եկեղեցին՝ անկման պրոցեսում

    08 Մայիսի 2024 - 16:50

    Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկել են ՄԱԿ-ի կլիմայական կոնֆերանսի նախապատրաստական ​​աշխատանքները

    08 Մայիսի 2024 - 16:21

    Ալիև. ադրբեջանական գազի արտահանումը Բուլղարիա տարեցտարի աճում է

    08 Մայիսի 2024 - 16:12

    Հայ եկեղեցին հայերի բոլոր դժբախտությունների աղբյուրն է

    Caliber.Az YouTube ալիքի ՏԵՍԱՆՅՈՒԹ

    08 Մայիսի 2024 - 16:05

    Ալիևը՝ Ադրբեջանի և Բուլղարիայի միջև ապրանքաշրջանառության աճի մասին

    08 Մայիսի 2024 - 15:55

    Ալիևն ու Ռադևը ստորագրել են՝ Բաքվի և Սոֆիայի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիրը

    08 Մայիսի 2024 - 15:48

    Աճում է Իչերիշեհերով հետաքրքրված երկրների զբոսաշրջիկներi թիվը

    08 Մայիսի 2024 - 15:23

    Շուշայում կբացվի DOST կենտրոն

    08 Մայիսի 2024 - 14:36

    Խաղաղապահների վերջին շարասյունը լքում է Ղարաբաղը

    ՏԵՍԱՆՅՈՒԹ

    08 Մայիսի 2024 - 14:02

    Ամիրբեկով. Զանգեզուրի միջանցքի բացումը կօգնի Հայաստանին հաղթահարել մեկուսացումը

    08 Մայիսի 2024 - 13:33

    Էլչին Ամիրբեկովը Ալիզա Բին Նունի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակը

    08 Մայիսի 2024 - 13:12

    Ավարտվել է Իլհամ Ալիև-Ռումեն Ռադև դեմառդեմ հանդիպումը

    08 Մայիսի 2024 - 12:29

    Պակիստանի պատվիրակությունը Ադրբեջանի ազգային պաշտպանության համալսարանում

    ՖՈՏՈ/ՏԵՍԱՆՅՈՒԹ

    08 Մայիսի 2024 - 12:13

    Ամիրբեկով. COP29-ն Ադրբեջանում անցկացնելու Երևանի համաձայնությունը վստահության ամրապնդման միջոցառումների արդյունք է

    08 Մայիսի 2024 - 11:51

    Ալի Ասադովը հանդիպել է Ֆուաթ Օքթայի հետ

    08 Մայիսի 2024 - 11:31

    ԱՄՆ-ն ավելացրել է Ադրբեջանում նավթի արդյունահանման կանխատեսումները

    08 Մայիսի 2024 - 11:08

    Ադրբեջանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց մասնակցությունը Եվրատեսիլ 2024-ին

    08 Մայիսի 2024 - 10:44

    Ալի Ասադովը Անկարայում այցելել է Անըթքաբիր

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    08 Մայիսի 2024 - 10:30

    Ադրբեջանում ավելացել է հարկատուների թիվը

    08 Մայիսի 2024 - 10:19

    ՖԻՖԱ-ի նախագահը հրավիրվել է COP29

    ԼՈՒՍԱՆԿԱՐ

    08 Մայիսի 2024 - 09:55

    Բաբաևն ու Կոզլովը քննարկել են կլիմայի փոփոխության ոլորտում համագործակցությունը

    08 Մայիսի 2024 - 09:23

    ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը Հայաստանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հարցը

    08 Մայիսի 2024 - 09:18

    ՀԱԵ-ն մարտահրավեր է նետում Հարավային Կովկասին

    Ընտրության ժամանակը հարևան երկրի համար

    07 Մայիսի 2024 - 19:16

    Բուլղարիայի նախագահը ժամանել է Ադրբեջան

    07 Մայիսի 2024 - 18:37

    Ադրբեջանը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին դադարեցնել մշակութային ժառանգության ոչնչացումը

    ՈԿԿ-ները դիմել են Օդրի Ազուլեին

    07 Մայիսի 2024 - 17:55

    Ադրբեջանում աճել է դոլարի պահանջարկը

    07 Մայիսի 2024 - 17:54

    Բաքվի մետրոպոլիտենի ուղևորների թիվը գերազանցել է 20 միլիոնը

    ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

    07 Մայիսի 2024 - 17:36

    Ալի Ահմեդով. Ադրբեջանը շարունակում է պայքարել ականային խնդրի դեմ

    07 Մայիսի 2024 - 17:20

    Հեյդար Ալիևի Հիմնադրամը շարունակում է Ղարաբաղում եկեղեցիների և մզկիթների վերականգնումը

    07 Մայիսի 2024 - 16:30

    «Կարծում եմ՝ մենք դրան կհասնենք»

    Ալիևը՝ ԵՄ-ի համար 20 մլրդ խմ գազի մասին

    07 Մայիսի 2024 - 16:11

    Փաշինյանը կաթողիկոսին. Չի լինելու սահմանազատում, պատերազմ է լինելու

    07 Մայիսի 2024 - 16:08

ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ