Բրիտանական հետախուզություն. Եթե Ռուսաստանը շարունակի այսպես կորցնել անօդաչու թռչող սարքեր, ապա նրա վիճակը կվատթարանա
Բրիտանական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի անօդաչու սարքերի բացակայության պատճառով՝ կապված պատժամիջոցների և ուկրաինական ուժերի կողմից դրանց խոցման հետ։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է բրիտանական հետախուզության ամենօրյա ակնարկում, որը հրապարակում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ռուս-ուկրաինական պատերազմում անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) առանցքային դեր են խաղացել երկու կողմերի համար, թեև նրանք մեծ կորուստներ են կրել, նշվում է ամփոփագրում։ Անօդաչու թռչող սարքերը խոցելի էին ինչպես խոցման, այնպես էլ էլեկտրոնային միջամտության համար:
Ռուսաստանը փորձեց Ուկրաինայում իրականացնել հետախուզական հարվածի հայեցակարգը, որը մշակել էր Սիրիայում։ Հայեցակարգի համաձայն՝ հետախուզական անօդաչու թռչող սարքերն օգտագործվում են թիրախները որոշելու համար, որոնք պետք է խոցվեն մարտական ինքնաթիռներով կամ հրետանու միջոցով։
Սակայն, ըստ բրիտանական հետախուզության, Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, չունի համապատասխան հետախուզական անօդաչու թռչող սարքեր այս առաջադրանքի կատարման համար, ինչը սրվում է պատժամիջոցների հետևանքով իր ներքին արտադրության կարողությունների սահմանափակումներով:
«Ռուսական անձնակազմով ինքնաթիռները, մեծ մասամբ, շարունակում են խուսափել ուկրաինական տարածքի վրայով թռիչքներից՝ հավանաբար ուկրաինական անձեռնմխելի զենիթահրթիռային համակարգերի սպառնալիքի պատճառով։ Եթե Ռուսաստանը շարունակի անօդաչու թռչող սարքեր կորցնել ներկայիս տեմպերով, ապա ռուսական ուժերի հետախուզական և հսկողության հնարավորություններն էլ ավելի կվատթարանան»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Latest Defence Intelligence update on the situation in Ukraine - 21 May 2022
— Ministry of Defence 🇬🇧 (@DefenceHQ) May 21, 2022
Find out more about the UK government's response: https://t.co/SJzZ5pcVoe
🇺🇦 #StandWithUkraine 🇺🇦 pic.twitter.com/bW5sc8zQbE