Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանն ու Սաուդյան Արաբիան նոր էներգետիկ նախագծեր են իրականացնելու
08 Հունվարի 2026 16:55
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի էներգետիկայի փոխնախարար Նասեր Ալ-Քահթանիի հետ՝ «Խըզը-Աբշերոն» հողմային էլեկտրակայանի բացման արարողության շրջանակներում։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են էներգետիկայի նախարարությունից։
Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել՝ երկու երկրների միջև ամուր բարեկամական և գործընկերային հարաբերություններից։
«ACWA Power-ի հետ համատեղ կառուցված 240 ՄՎտ հզորությամբ «Խըզը-Աբշերոն» հողմային էլեկտրակայանը գնահատնվել է որպես եղբայրության և գործընկերության խորհրդանիշ։ Նշվել է, որ այս համագործակցությունը կընդլայնվի՝ մյուս հեռանկարային նախագծերի հաշվին», - նշվում է տեղեկատվության մեջ։
Caliber.Az
Դիտումներ: 27







