twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

«Դա կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր տեսանկյունից» Օրբանը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին

20 Մայիսի 2025 18:14

Ադրբեջանը վստահեցրել է Հունգարիային, որ այս տարի կշարունակի գազի մատակարարումները։
 
Ինչպես հաղորդում է Report-ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
 
Նա նշել է, որ Հունգարիան կարող է ապահովել իր տնտեսության անվտանգությունը՝ թուրքալեզու գործընկեր պետությունների հետ համագործակցության միջոցով։
 
«Մեր համագործակցությունը Ադրբեջանի հետ կարևոր է ոչ միայն տնտեսական, այլև հոգևոր տեսանկյունից։ Մենք մեզ ավելի հարմարավետ ենք զգում»։
 
Օրբանն հայտարարել է, որ հավատում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։
 
«Մենք շատ ուրախ ենք, որ Ադրբեջանը համաձայնության է եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։ Հավատում ենք, որ մոտ ապագայում խաղաղության համաձայնագիրը կստորագրվի»։
 
Օրբանը նաև հատարարել է, որ պատժամիջոցները խաթարել են եվրոպական տնտեսության և շուկայի հիմքերը։
 
Նա նշել է, որ Հունգարիան պարբերաբար բախվում է էներգետիկ ճգնաժամի։
 
«Մեր իրավիճակը բարելավեց այն, որ մենք ամբողջությամբ չդադարեցրինք համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Բացի այդ, առանց թուրքական երկրների դժվար կլիներ ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը։ Արդեն երեք տարի է, ինչ հարևանությամբ պատերազմ է ընթանում։ Եվրամիությունը ընտրել է պատերազմը շարունակելը։ «Եվրոպական տնտեսությունը դժվարին իրավիճակում է», - ասել է նա։

Caliber.Az
Դիտումներ: 194

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading