twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Պավել Դուրովի գործը. Մակրոնը վերածվել է գրաքննիչի Իսկ «ժողովրդավարության ջահերը» լռում են

26 Օգոստոսի 2024 13:47

«Telegram»-ի հիմնադիր Պավել Դուրովը Ֆրանսիայի անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալվել է Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում՝ իր անձնական ինքնաթիռից դուրս գալու ժամանակ։ Այս իրադարձությունը դեռ երկար կքննարկվի աշխարհի առաջատար լրատվամիջոցներում։ Այն կդառնա աշխույժ բանավեճերի առարկա ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ աշխարհի այլ երկրների քաղաքագետների համար։ Ես էլ հետաքրքրությամբ հետևում  եմ նրան, թե ինչպես են իրենց պահելու նրանք, ովքեր սովոր են հանդես գալ բարոյախոսների դերում, երբ խոսքը վերաբերում է մեր երկրին։
 
Մենք հետևում ենք քաղաքական դրդապատճառներով ձերբակալության հստակ դեպքին։ Բոլոր ճակատներում կրախի մատնված և իր երեկվա հովանավորյալների ցուցումներին ենթարկվելուն ստիպված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հիմա էլ վերածվել է նաև նրան, ով թույլատրել է այս աղմկահարույց քաղաքական ձերբակալությունը։ Կասկածից վեր է, որ նման աղմկահարույց կալանավորումը տեղի է ունեցել նրա հավանությամբ։
 
                                                                Պավել Դուրով
 
Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կալանավորումը կապված է՝ «Telegram-ի գաղտնագրված մեսենջերի միջոցով հանցավոր գործունեությանը նպաստելու» մեղադրանքով։ Հայցերը ներառում են նաև կապեր «թմրամիջոցների ապօրինի շրջանառության», «հանցագործություններ երեխաների դեմ և խարդախության» հետ: Ֆրանսիայի իշխանությունները Դուրովին մեղադրում են՝ այս հարցերի շուրջ իրավապահ մարմինների հետ համագործակցությունից հրաժարվելու մեջ, ինչը պաշտոնապես հիմք է դարձել նրա կալանավորման համար։
 
Ինչում ասես միայն նրան չեն մեղադրում. ահաբեկչություն, թմրանյութեր, մեղսակցություն, խարդախություն, փողերի լվացում, հանցագործությունների թաքցնում և մանկապղծական բովանդակությամբ կոնտենտի տարածում։ Տարօրինակ է, որ Դուրովին դեռ չեն մեղադրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները կազմակերպելու մեջ։ Այո՛, մենք տեսնում ենք, որ կալանքի համար կարևոր անձանց դեմ մեղադրանքներ նախապատրաստելու մեջ Արևմուտքը մոլորակում բոլորից առաջ է անցնում։ Այնտեղ գործում են  անշնորհք և թքած ունեն իմիջային կորստների վրա:
 
Ինչո՞ւ։ Դե որովհետև  այս բոլոր «իրավապաշտպան կազմակերպությունները», «համաշխարհային առաջատար լրատվամիջոցները» այս ամենը գտնվում են նրանց խիստ վերահսկողության տակ։ Ի դեպ, այդ մասին բացահայտորեն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշայում անցկացված երկրորդ գլոբալ մեդիա ֆորումի ժամանակ, որի թեման, հիշեցնեմ, «Կեղծ պատմությունների բացահայտում. պայքար ապատեղեկատվության դեմ» էր։ Մեր պետության ղեկավարը բերեց կոնկրետ օրինակներ տխրահռչակ «երկակի ստանդարտների» մասին, որոնցով հիվանդ է կոլեկտիվ Արևմուտքը։
 
«Շատ երկրներ նախընտրում են պարզապես փակել աչքերը կամ երես թեքել ու չմիջամտել, գլխացավանք չստեղծել իրենց համար, որպեսզի չդիվանացվեն «Figaro»-ում, կամ «Le Monde»-ում, որոնք գործիք են դարձել Ֆրանսիայի նախագահի ռեժիմի ձեռքում։ Ես սա ասում եմ լիակատար վստահությամբ։ Մենք գիտենք այն հաղորդագրությունների մասին, որոնք այդ լրատվամիջոցները ստանում են Ելիսեյան պալատից»,- այն ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
 
Վստահ եմ, որ «Figaro»-ն, կամ «Le Monde»-ն այժմ կկանգնեն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմը։ Նույնիսկ այն պայմաններում, երբ ֆրանսիացի շատ քաղաքական գործիչները բացահայտ հայտարարում են այն մասին, որ ցնցված են կատարվածից։ Ահա և ֆրանսիական «Պատրիոտներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը «X» սոցիալական ցանցում գրել է, որ Ֆրանսիան աշխարհին ցույց է տվել իր բռնակալական էությունն ու գրաքննության կերպարը։
 
«ԵՄ-ի թվային ծառայությունների մասին օրենքը (DSA) մղում է՝ Ֆրանսիայում խոսքի ազատության նկատմամբ ավելի ու ավելի դաժան ճնշելուն: Ես հարց եմ տալիս, կարող են արդյո՞ք այդպիսով  կալանավորել և բանտ նետել «X» սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկին, եթե նա գա Ֆրանսիա», - ասվում է նրա հրապարակման մեջ։
 
Բայց դժվար թե այս մասին գրեն Ելիսեյան պալատից հրահանգներ ստանալուն սովոր ֆրանսիական առաջատար լրատվամիջոցները։
 
Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ նույն «տրամաբանությամբ», որով կալանավորվել է Դուրովը, պետք է ձերբակալվեն նաև «X»-ի և «Meta»-ի ղեկավարները։ Ինչո՞ւ է Եվրամիությունը, որը մարդու իրավունքներ է սովորեցնում աշխարհին, հանգիստ ընդունում է իր անդամ Ֆրանսիայի նման ռեպրեսիվ քայլեր։ Ինչո՞ւ Պիտեր Ստանոն հայտարարություններ չի անում։ Իսկ ի՞նչ կասեք ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաշվով։ Եթե նման բան տեղի ունենար Ադրբեջանում, հիմա կսկսվեյին ճիչեր ու վրդովմունքներ։
 
Այո, «Telegram»-ում կան ասպեկտներ, որոնք Ադրբեջանի մոտ առաջացնում են անվտանգության հետ կապված մտահոգություններ՝ այնպիսիք, ինչպիսիք են անանունությունը, բովանդակության նկատմամբ անբավարար վերահսկողությունը, ատելության հռետորաբանության տարածումը և այլն: Սակայն դրա համար մեզ մոտ ոչ ոքի մտքով  անգամ չի անցել Դուրովին ձերբակալել։ Նա իր ժամանակը հանգիստ ու հանդարտ անցկացրել է մեր երկրում։
 
Եվ ոչ միայն Դուրովին։ Մեր երկրում երբեք չէին մտածի ձերբակալել Իլոն Մասկին կամ Մարկ Ցուկերբերգին, չնայած նրան, որ նրանց հարթակներում կան հաշիվներ, որոնք բացահայտորեն խախտում են Ադրբեջանի օրենսդրությունը։ Ադրբեջանում չէին հալածի Ջուլիան Ասանժին այնպես, ինչպես դա արեց այն հավաքական Արևմուտքը, որը սխալմամբ շարունակում է իրեն իրավասու համարել ամբողջ աշխարհին սովորեցնել «խոսքի ազատության» և «մարդու իրավունքների» մասին՝ անտեսելով դրանք, երբ դա պետք է Ֆրանսիային, ԱՄՆ-ին կամ Արևմուտքի որոշ այլ երկրներին։ Այս ամենը տեղի է ունենում՝ այս բոլոր «առանց սահմանների թղթակիցների», «ֆրիդոմ հաուսների» և համաշխարհային առաջատար տերությունների շահերի մյուս սպասարկողների լիակատար, վախկոտ լռությամբ հանդերձ։

Caliber.Az
Դիտումներ: 364

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար. Հայաստանը 2020-2023 թվականներին որևէ անկեղծ քայլ չի ձեռնարկել

151
10 Նոյեմբերի 2025 11:54
2

Ճանապարհների վրա մնացած շոգեքարշ Հնդկաստանի քաղաքականության փլուզումը Հարավային Կովկասում

150
11 Նոյեմբերի 2025 15:09
3

Անկարան սպասում է Բաքվի համաձայնությանը՝ Զանգեզուրի միջանցքի շուրջ Երևանի հետ երկխոսություն սկսելու համար

149
10 Նոյեմբերի 2025 11:58
4

Էրդողան. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կընթանա Ադրբեջանի հետ համակարգված

141
10 Նոյեմբերի 2025 10:27
5

ՀՀ քաղաքացիների մեծ մասը չի հավատում Ադրբեջանի հետ կայուն խաղաղությանը Հարցման արդյունքները

133
12 Նոյեմբերի 2025 13:51
6

Անթալիայի ֆորումը կարող է հարթակ դառնալ Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպման համար

129
10 Նոյեմբերի 2025 11:50
7

Բաքվի շքերթը նշանավորում է Հարավային Կովկասի պատմության նոր գլուխը Euronews-ի հոդված / ՏԵՍԱՆՅՈՒԹ

113
11 Նոյեմբերի 2025 14:33
8

Ֆրանսիայի և Հայաստանի միջև քառորդ միլիարդ եվրոյի արժողությամբ ռազմական պայմանագրեր Նոր սերնդի ինքնագնաց հրետանային հրանոթներ և հակատանկային համակարգեր

102
12 Նոյեմբերի 2025 18:40
9

«Մեծ վերադարձ». Խոջալուն և Աղդերեն դիմավորում են նոր բնակիչներին

83
13 Նոյեմբերի 2025 13:32
10

Ադրբեջանի հաղթանակը փոխեց ամբողջ տարածաշրջանի ճակատագիրը. Sabah

77
10 Նոյեմբերի 2025 12:15
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading