Տարածաշրջան
A+
A-
ԱԳՆ. Ռուսաստանը հուսով է, որ Սոչիում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ պայմանագիր կստորագրվի
31 0Հոկտեմբերի 2022 09:19
Ռուսական կողմն ակնկալում է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հոկտեմբերի 31-ին Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպումը թույլ կտա առաջ գնալ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին։ Այս մասին լրագրողներին ասել է ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կյանքում ամեն ինչ կարող է պատահել»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև տարեվերջ խաղաղ պայմանագրի ստորագրում։
«Դեռ շատ խնդիրներ կան։ Կարծում եմ՝ բոլորը կբարձրաձայնվեն, այդ թվում՝ Սոչիում վաղը կայանալիք հանդիպմանը։ Հուսով ենք, որ այն թույլ կտա ինչ-որ կերպ առաջ շարժվել մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը։
Caliber.Az
Դիտումներ: 73