twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Արդյո՞ք դոլարն է որոշում ամեն ինչ ԱՄՆ Կոնգրեսը որպես հայկական լոբբիի գործիք

01 Ապրիլի 2025 12:52

Օրերս ԱՄՆ-ի վաթսուն կոնգրեսականներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դիմել են՝ Ազատությաը նպաստելու մասին օրենքի նկատմամբ 907-րդ ուղղումը կիրառելու կոչով՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին: Հայկական լրատվամիջոցները այդ առնչությամբ բացահայտորեն չարախնդում են՝ վկայակոչելով «Հայ Հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) կուսակցության կենտրոնական գրասենյակին։
 
907 ուղղումը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992 թվականին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ կապված և արգելում է ամերիկյան վարչակազմի կողմից Բաքվին կառավարական գծով օգնության տրամադրելը։ Սակայն, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո Կոնգրեսն ընդունեց՝ Արտասահմանյան գործառնությունների, արտահանման ֆինանսավորման և հարակից ծրագրերի հատկացումների մասին օրենքը՝ նախագահին տալով 907-րդ բաժինը սառեցնելու լիազորություն։
 
1994 թվականին Ադրբեջանը կնքել է նավթային պայմանագրեր ամերիկյան ընկերությունների հետ, իսկ արդեն 1996 թվականի հունվարին ԱՄՆ-ի Կոնգրեսն ընդունել է այսպես կոչված «Ուիլսոնի ուղղումը»։ Դեմոկրատ կոնգրեսական Չարլզ Ուիլսոնի անունը կրող այս ուղղումը՝ Ադրբեջանին անմիջական օգնություն ցուցաբերելու լիազորություն է տալիս ԱՄՆ-ի նախագահին, եթե նա եզրակացնի, որ ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով տրամադրվող օգնությունը բավարար չէ։ 2025 թվականի հունվարի 7-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հիշեցրել է 907-րդ ուղղումի մասին։
 
«Ադրբեջանը եղել է առաջին երկրներից մեկը, որը միացել է Աֆղանստանում առաքելությանը, այնտեղ է ուղարկել ռազմական կոնտինգենտ և բազմիցս ավելացրել է այն, ինչպես նաև լուծել է ԱՄՆ-ի համար այնքան կարևոր տրանսպորտային և լոգիստիկ հարցերը: Երբ մենք նրանց հարկավոր էինք, 907-րդ ուղղումը, այսինքն՝ պատժամիջոցները, չեղարկվել էին: Հենց որ ԱՄՆ-ը դադարեց ունենալ մեր կարիքը՝ ուղղումը նորից գործեց։ Սա ինչպե՞ս հասկանալ։ Սա կոչվում է անշնորհակալություն և ուրիշ ոչ մի կերպ։ Հասարակ անշնորհակալություն»,- ասել է նախագահ Ի.Ալիևը։
 
Ամերիկյան Կոնգրեսում հերթական հակաադրբեջանական արշավը ծավալվել է իրենց մոլի հայամետ դիրքորոշմամբ հայտնի կոնգրեսականներ՝ Մայք Լոուլերի, Ֆրենկ Փալոնի, Գաս Բիլիրակիսի և Գեյբ Ամոի կողմից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին հասցեագրված նամակում կոնգրեսականների խումբը վկայակոչել են ««արցախի» 120 000 բնիկ հայ քրիստոնյաների էթնիկ զտումները, ինքնիշխան հայկական տարածքների շարունակվող օկուպացիան, ինչպես նաև հայ բանտարկյալների անօրինական կալանավորումն ու վատ վերաբերմունքը»։
 
«Ադրբեջանին  իր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու» նամակում կոնգրեսականները  պետքարտուղար Ռուբիոյին կոչ են արել չդիմել այնպիսի գործողությունների, որոնք ԱՄՆ-ի հետագա վարչակազմերին թույլ կտան շրջանցել 907-րդ ուղղումը: Փալոնի գլխավորությամբ կոնգրեսականների քառյակը  մեծ ջանքեր  է գործադրել՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական նարատիվները քարոզելու համար, հատկապես 2020 թվականին Հայաստանի ջախջախիչ պարտությունից հետո։
 
Նյու Յորքի նահանգից հանրապետական Մայքլ Լոուլերը նույնպես բազմիցս աջակցություն է հայտնել Հայաստանին։ 2024 թվականի փետրվարին նա ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեի համանախագահներ՝ Փալոնեի, Բիլիրակիսի և Գեյբ Ամոյի հետ միասին ակտիվորեն մասնակցել է՝ «Հայաստանի պաշտպանության մասին ակտի» առաջմղմանը։ Փաստաթուղթը կոչ է անում ապահովել  907-րդ ուղղման դրույթների կիրառումը: Ավելի վաղ, 2023 թվականի նոյեմբերին, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ադամ Շիֆը նույնպես հանդես էր եկել՝ Ադրբեջանի ղեկավարության դեմ պատժամիջոցներ կիրառելու և այս ուղղման շրջանակներում Ադրբեջանին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու օգտին։
 
Հակաադրբեջանական քարոզչությունը ինչպես ամերիկյան Կոնգրեսում, այնպես  էլ Ֆրանսիայի Սենատում, կամ եվրոպական այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը և Եվրախորհրդարանը՝ ծավալվում են ոչ թե հայերի հանդեպ առանձնահատուկ սիրո, այլ հայկական սփյուռքի ֆինանսական հնարավորությունների շնորհիվ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս արտահայտվել է՝ մեր երկրի նկատմամբ Արևմուտքի անդադար թշնամական քաղաքականության մասին։
 
«60 հայամետ ամերիկացի կոնգրեսականներ դիմել են ԱՄՆ-ի կառավարությանը՝ կոչ անելով հերթական պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Այսօր առավոտյան ես թերթեցի այդ դիմումը։ Զզվելի վերաբերմունք, որը չի կարող ազդել մեր կամքի վրա։ Սակայն ինչի՞ մասին է դա ասում։ Այն մասին, որ մեր դեմ թշնամական քաղաքականությունը չի դադարում», - հայտարարել է պետության ղեկավարը՝ 2024 թվականի հոկտեմբերին Ջաբրայիլի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Հիշեցնենք, որ այդ ժամանակ իշխանությունում էր Բայդենի հայամետ վարչակազմը։
 
«Այս կոչը նայելուց հետո ես ենթադրեցի, որ դրա և՛ հեղինակը, և՛ հասցեատերը՝ նույնն են։ Որովհետև այն հասցեագրված է ԱՄՆ-ի պետքարտուղարին։ Բայց ես նվազագույն կասկած չունեմ, որ այն գրված է այնտեղ՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում։ Այսինքն՝ նրանք իրենք են իրենց նամակներ գրում, որպեսզի սպառնալ մեզ, մեղադրել մեզ», - այն ժամանակ նշել է պետության ղեկավարը։
 
907-րդ ուղղման շուրջ ամերիկյան Կոնգրեսում հայկական լոբբիի չափից ավելի ակտիվությունը կարող է կապված լինել Դոնալդ Թրամփի օրոք դրա հնարավոր չեղարկման մտավախությունների հետ։ Թրամփի վերադարձը և նրա արտաքին քաղաքական կուրսը հիմք են տալիս ենթադրելու, որ 907-րդ ուղղումը կարող է վերանայվել Վաշինգտոնի և Բաքվի շահերի համատեքստում։ Սա տրամաբանական է թվում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի համար Հարավային Կովկասի աշխարհառազմավարական նշանակությունը և տարածաշրջանում ու աշխարհում Ադրբեջանի աճող դերը։
 
Վերջում արժե ընդգծել գլխավորը. Ադրբեջանը՝ ուժեղ և ինքնաբավ պետություն է, որը արտաքին ռազմական օգնության կարիք չունի և ի վիճակի է ինքնուրույն պաշտպանել իր տարածքը՝ կանխելով ցանկացած արտաքին ագրեսիա։ Այս ակնհայտ և արդեն իսկ հաստատված ճշմարտությունը պետք է յուրացնեն ոչ միայն հարեւանները, այլ նաեւ Փարիզում և Վաշինգտոնում հայերի սպասավորները։

 

Caliber.Az
Դիտումներ: 420

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Գյանջայի դատարան. Ավանեսյանը դատապարտվեցլ է 16 տարվա ազատազրկման

197
25 Դեկտեմբերի 2025 19:11
2

Արդյունաբերություն, էներգետիկա, զբոսաշրջություն. Ղարաբաղը բացահայտում է իր ներուժը Նախագահ Ալիևի այցի արդյունքներով

145
25 Դեկտեմբերի 2025 17:08
3

Ադրբեջան. Արդարության հաղթանակ Ուրբիցիդից մինչև վերածնունդ

139
26 Դեկտեմբերի 2025 16:22
4

Հարավային Կովկասը բացում է ճանապարհներ, մինչդեռ 907-րդ ուղղումը արգելապատնեշներ է դնում Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

119
27 Դեկտեմբերի 2025 11:32
5

Առավոտ, որը չպետք է այսպիսին լիներ Հարվածից մեկ տարի անց և առանց պատասխանատվության

118
25 Դեկտեմբերի 2025 12:07
6

ՄՀՎԿ. Հայաստանում ընտրությունները հետաքրքրում են Ադրբեջանին

93
26 Դեկտեմբերի 2025 15:53
7

Փաշինյան. Ես շնորհակալություն եմ հայտնում Իլհամ Ալիևին, և ճիշտ եմ անում

78
25 Դեկտեմբերի 2025 16:18
8

Բայրամովը՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առաջընթացի և Ի.Ալիևի Վաշինգտոն այցի մասին

77
26 Դեկտեմբերի 2025 22:17
9

Ի.Ալիև. Սպորտի զարգացումը Ադրբեջանում պետական ​​քաղաքականություն է

76
26 Դեկտեմբերի 2025 16:39
10

Ծագող արևը և Ամերիկայի ստվերը Ռովշան Իբրահիմովը-ը՝ Caliber.Az-ի եթերում

70
25 Դեկտեմբերի 2025 10:10
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading