Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ներդրումային հնարավորությունները
Ադրբեջանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալությունը (ՓՄՁ) շարունակում է հանդիպումները տեղի և օտարերկրյա ձեռնարկատերերի հետ՝ կապերն ընդլայնելու և նոր բիզնես նախաձեռնություններ իրականացնելու նպատակով, Caliber.Az-ին հայտնել են գործակալությունից։
Հաղորդագրությունում նշվում է, որ Եգիպտոսում Իսլամական Զարգացման Բանկի Խմբի 47-րդ ամենամյա ներդրումային ժողովի շրջանակներում՝ Ադրբեջանի Փոքր և միջին բիզնեսի զարգացման գործակալության խորհրդի նախագահ Օրխան Մամեդովը հանդիպել է՝ Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են ներդրումային և համատեղ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլին Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 1,954 միլիարդ դոլարը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 1,594 միլիարդ դոլար (տարվա համեմատ աճել է 22,61 տոկոսով):