Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում ոսկու արդյունահանումը կավելանա
05 Հունվարի 2023 17:18
Ադրբեջանի կառավարությունը 2023 թվականին ոսկու արդյունահանումը կանխատեսում է 3104 կգ մակարդակում։
Ինչպես հայտնում է Caliber.Az-ը, կառավարության կանխատեսումների համաձայն՝ 2024 թվականին ոսկու արդյունահանումը երկրում կաճի մինչև 3123,5 կգ, 2025 թվականին՝ մինչև 3141,5 կգ, իսկ 2026 թվականին՝ մինչև 3154,5 կգ։
Այսպիսով, 2023-2026 թվականներին Ադրբեջանում ոսկու արդյունահանումը կաճի 1,6%-ով։
Caliber.Az
Դիտումներ: 64