Քաղաքականություն
A+
A-
Պաշտոնական Փարիզ. պատրաստ ենք ավանդ ներդնել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում
10 Փետրվարի 2024 12:26
«Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»:
Ինչպես հաղորդում է Caliber.Az-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Փարիզում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Փարիզն աջակցում է Եվրամիության և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ոլորտում։ Սեժուրնեն ընդգծել է, որ արդար և տևական խաղաղությունը հնարավոր է միայն միջազգային իրավունքի, երկու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարգման հիման վրա։
Caliber.Az
Դիտումներ: 330







