Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանում աճում է բիզնես վարկերի պորտֆելը
24 Հունիսի 2024 14:49
Ադրբեջանում բանկերի բիզնես վարկերի պորտֆելի ծավալը 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 մլրդ 874,8 մլն մանաթ, ինչը 10%-ով ավելի է 2023 թվականի վերջի ցուցանիշից։
Ինչպես տեղեկացնում է Caliber.Az-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի Կենտրոնական բանկը։
Ընդ որում, հունիսին բանկերի բիզնես վարկերի պորտֆելը աճել է 90,1 մլն մանաթով (մայիսին աճը կազմել էր 308,3 մլն մանաթ):
Պետական ֆոնդերից ֆինանսավորվող բիզնես վարկերը հաշվետու ժամանակահատվածում նվազել են 4,3%-ով՝ կազմելով 956,17 մլն մանաթ։
Caliber.Az
Դիտումներ: 90