Սահիբա Գաֆարովան հանդիպել է Բահրեյնի Ներկայացուցիչների խորհրդի նախագահի հետ
Հունվարի 25-ին, Բահրեյնի Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան հանդիպել է՝ Բահրեյնի Ներկայացուցիչների խորհրդի նախախգահ Ահմեդ բին Սալման ալ-Մուսալամի հետ։
Այս մասին Report-ին հայտնել են Միլլի Մեջլիսի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշելով Թագավորության մեծ հետաքրքրությունը Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման նկատմամբ, Բահրեյնի Ներկայացուցիչների խորհրդի նախագահ Ահմեդ բին Սալման ալ-Մուսալամը հետաքրքրություն է հայտնել՝ երկու երկրների միջև առկա համագործակցությունը հետևողականորեն և նպատակասլաց շարունակելու հարցում՝ քաղաքական և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում։
Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ սա նրա երկրորդ այցն է Բահրեյնի Թագավորություն՝ գոհունակությամբ հիշելով Բահրեյնի խորհրդարանի նախագահների նախորդ այցելությունները Ադրբեջան և կայացած հանդիպումները։ Միլի Մեջլիսի նախագահը նշել է, որ ներկայիս այցը նրա առաջին պաշտոնական այցն է Բահրեյնի Թագավորություն որպես խորհրդարանի խոսնակ և որ այն համընկնում է՝ Ադրբեջանի և Բահրեյնի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ։ Նա նշել է, որ անցյալ տարի Բահրեյնում Ադրբեջանի դեսպանատան բացումը՝ նոր մակարդակի է բարձրացրել երկկողմ հարաբերությունները։
Նշվել է, որ այցի շրջանակներում Միլլի Մեջլիսի նախագահը կմասնակցի նաև Ասիական խորհրդարանական վեհաժողովի 16-րդ լիագումար նիստին, և որ այս հարթակը զգալի ներդրում է ունենում՝ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման գործում։







