Քաղաքականություն
A+
A-
Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Բրյուսելում Միջուկային էներգայի գագաթնաժողովում
22 Մարտի 2024 11:14
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել՝ Բրյուսելում առաջին անգամ կազմակերպված միջուկային էներգայի գագաթնաժողովում:
Այս մասին հայտնում է Caliber.Az-ը՝ հղում անելով արտաքին գործերի նախարարությանը։
Ելույթի ընթացքում նախարարը պատմել է՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Ադրբեջանի համագործակցության մասին, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել ատոմային էներգիայի հարցում Բաքվի դիրքորոշմանը։
Անդրադառնալով միջուկային տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համագործակցության հետագա հեռանկարներին՝ Ջեյհուն Բայրամովը պատմել է «Երկրի համար շրջանակային ծրագրի» կարևորության մասին, որը ենթադրում է համագործակցություն գործակալության հետ։
Caliber.Az
Դիտումներ: 425