Չնայած բոլոր խոչընդոտներին. Ադրբեջանը ձևավորում է Հարավային Կովկասում օրակարգը Նախագահ Ալիեւի ելույթի հետքերով
Նախօրեին կայացած տրանսպորտի հարցերին նվիրված խորհրդակցությանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք կարևոր հայտարարություններ է արել։ Մասնավորապես, նա մատնանշել է, որ Հայաստանը առաջ է քաշել, այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և հիմա աշխարհում չի մնացել մի երկիր, որին նա այն չի ներկայացրել։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծը» առանց Ադրբեջանի գրոշի արժեք էլ չունի։ «Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այդ նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Իսկ մեր պայմաններն արդար են, հիմնված են միջազգային իրավունքի և բուն Հայաստանի պարտավորությունների վրա»,- ասել է պետության ղեկավարը։
Այս կապակցությամբ հիշեցնեմ, որ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը վերջերս իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում նույնպես խոսել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Նա հայտարարել է, որ «Հայաստանը գտնվում է առանձնահատուկ խաչմերուկում, որը կարող է էական ներդրում ունենալ հաղորդակցումների զարգացման և տարածաշրջանի լոգիստիկ գրավչության բարձրացման գործում»։
Իրականում սա ոչ թե պարզապես սուտ է, այլ նաեւ անհեթեթություն։ Հայաստանը իրենցի ներկայացնում է տարածաշրջանային փակուղու վառ օրինակ։ Եվ սա այն ինքնամեկուսացման քաղաքականության օրինակ է, որն այդ երկրիրը ընտրել է՝ օկուպացնելով Ադրբեջանի տարածքի 20%-ը, անտեսելով ողջախոհությունն ու միջազգային իրավունքը։ Նա մի կողմ է մնացել տարածաշրջանային տրանսպորտային բոլոր խոշոր նախագծերից:
Ի դեպ, Ադրբեջանի նախագահը երեկվա հանդիպմանը խոսել է այն դժվարությունների մասին, որոնց հետ մեր երկիրը ընդհարվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացման ընթացքում։ Նա մատնանշել է, որ այս նախագծին դեմ է եղել ԱՄՆ-ը, որը շատ ուժեղ ճնշում է գործադրել Վրաստանի այն ժամանակվա ղեկավարության վրա։ Ամերիկյան կողմը պնդել է, որպեսզի Հայաստանը նույնպես ներառվի այս նախագծում։ Բնականաբար, Բաքուն մերժել է Վաշինգտոնի նման նախաձեռնությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հրաժարվեցին ֆինանսավորել այս նախագիծը։ Բայց դա չխանգարեց Ադրբեջանին։ Մեր երկիրը Ախալքալաքից Թուրքիայի հետ սահման ընկած հատվածի կառուցման համար Վրաստանին նվազագույն տոկոսադրույքով վարկ տրամադրելու ճանապարհով իր վրա վերցրեց ծախսերի առյուծի բաժինը։ Ադրբեջանը իր միջոցներով է իրականացրել Մառնեուլի-Ախալքալաքի հատվածի վերակառուցումը։ Արդյունքում այս երկաթգիծը բացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Երկաթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 829 կիլոմետր։ Այս նախագծի իրականացումը հանդիսանում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական և մեծ ձեռքբերումը։ Այս ճանապարհից օգտվում են նաև Չինաստանը, Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի երկրները։
Իսկ ի՞նչ եք կարծում: ԵՄ-ն մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Ադրբեջանի տարածքով Կենտրոնական Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ ապրանքներ տեղափոխելու նկատմամբ։ Եթե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը չկառուցվեր, ապա այս ամենը լիովին անհնար կլիներ։ Իսկ ԱՄՆ-ը ընդգծում է այս նախագծի կարևորությունը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության, ինչպես նաև Եվրոպայի և Ասիայի ինտեգրման համար։ Ահա ձեզ և նրա օրինակը, թե ինչպես Ադրբեջանի նախագահի քաղաքական հեռատեսությունն ու բարեխղճությունը ԵՄ-ին և ԱՄՆ-ին ստիպեցին ոչ միայն հաշտվել կատարվածքի հետ, այլ նաև ծափահարել դրան։ Իսկ Հայաստանն էլ մի կողմ մնաց նման կարևոր նախագծից։
Ընդ որում արդեն ոչ առաջին անգամ: Հիշեցնեմ, որ ճիշտ նույնը եղավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի նախագծի դեպքում։ Ես շատ լավ հիշում եմ, թե ի սկզբանե որքան թերահավատորեն էին գնահատվում դրա իրականացման հեռանկարները։ Առավել ևս, բուն Հայաստանում և աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ներում, առավել հաճախ՝ համաշխարհային հայության փողերով, հրապարակվում էին հոդվածներ այն մասին, որ իբր Ադրբեջանը չունի նավթի բավարար պաշարներ այս նախագիծն իրականացնելու համար։ Բայց, ի վերջո, խողովակաշարի կառուցման նախագիծը սկսեց իրագործվել՝ 1998 թվականի հոկտեմբերի 29-ին Անկարայում հռչակագրի ստորագրումից հետո։ Այն ստորագրել են Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քերիմովը՝ ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնի ներկայությամբ։ Երևանը և համաշխարհային հայության լոբբիստները, չնայած մեր հողերի օկուպացմանը, հույս ունեին առաջ մղել այդ խողովակաշարի կառուցումը Հայաստանի տարածքով: Ես շատ լավ հիշում եմ, որ «British Petroleum» ընկերության ադրբեջանական մասնաճյուղի ղեկավար Դեյվիդ Վուդվորդը 2003 թվականի դեկտեմբերին հերքեց՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան հիմնական արտահանման խողովակաշարի` Հայաստանի տարածքով անցնելու հնարավորությունը։ Արդյունքում 2006 թվականի հունիսի 4-ին տեղի ունեցավ նավթի առաջին արտամղումը; Այնուհետեւ նավթամուղը հասել է օրական 1,2 մլն բարելի հզորության։ 2006 թվականի հուլիսի 13-ին Թուրքիայում կայացավ նավթամուղի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, BP-ի գործադիր տնօրեն լորդ Ջոն Բրաունը, ինչպես նաև մոտ 20 երկրների վարչապետներ, ԱԳՆ ղեկավարներ և էներգետիկայի նախարարներ։
Հայաստանն այն ժամանակ նորից համոզվեց նրանում, որ մեր տարածաշրջանը հանգիստ կարող է զարգանալ՝ անտեսելով այդ երկիրը։ Առավել ևս, դա ԱՊՀ տարածքում առաջին նավթամուղն էր, որն անցկացվել է Ռուսաստանը շրջանցելով և ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անմիջական մասնակցությամբ։ Նրա աշխատանքի սկզբից ի վեր զգալիորեն փոխվեցին ուժերի աշխարհաքաղաքական դասավորությունը՝ Կենտրոնական Ասիան, Կովկասը և Կասպից ծովի ջրավազանը ընդգրկող հսկայական տարածաշրջանում։ Ադրբեջանը հասել է այս վիթխարի փոփոխությունների։ Եվ Ադրբեջանը հիմա էլ Հայաստանին իրավացիորեն մատնանշում է, որ նրա բոլոր նախագծերը, անկախ դրանց անվանումից, կարող են իրականացվել միայն պաշտոնական Բաքվի համաձայնությամբ։ Առանց նրա, դրանք մի քոռ կոպեկ չարժեն։ Երևանում ինչ-որ մեկին դա դուր է գալիս, թե ոչ՝ արդեն կարևոր չէ։ Այսպիսին է իրողությունը, որի հետ Հայաստանը ստիպված կլինի հաշտվել հավասարապես այնպես, ինչպես ԲԹՋ և ԲԹԿ նախագծերի իրականացման դեպքում։