twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Խավարում և փայլատակումներ Փաշինյանի հայտարարությունների հետքերով

28 Հունվարի 2025 16:42

Վերջին օրերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արել է մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնցից մի մասը կարելի է նույնիսկ անվանել նշանային։ Ճիշտ է, դրանք, ներեցեք նույնաբանության համար, միշտ չէ, որ գումարման նշանով են։ Այսպես, օրինակ, հետևյալ խոսքերը իրենց մեջ կրում են հիվանդագին նշան. «Բաքվի գործընթացը կօգտագործվի Հայաստանի Հանրապետության դեմ։ Դուք ուզում եք ասել, որ մենք ուրա՞խ ենք, որ նրանք այնտեղ են: Այնտեղ օգտագործելու են հոգեմետ դեղամիջոցներ, որպեսզի նրանցից ցումունքներ դուրս կորզեն Հայաստանի Հանրապետության դեմ»։ Այնուհետև Փաշինյանը հավելել է, որ, նրա մոտ, տեսնում եք, կան հետախուզական տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ օգտագործվելու են այդ դեղամիջոցները  և ցուցումները կիրառվելու են Հայաստանի դեմ։ Սա նա ասել է վերջերս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։
 
Հետաքրքիր է, ուրիշ էլ ինչպիսի՞ ցուցումներ պետք է «կորզել» Հայաստանի Հանրապետության դեմ, երբ այնտեղ երբեք չեն թաքցրել, որ իրենք աջակցել են անջատողական կազմավորմանը Ադրբեջանի տարածքում, երբ ադրբեջանական հողերում կանգնած էին հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ Հայաստանի բյուջեն իր մեջ ներառում էր անհետացած «լղհ»-ի ֆինանսավորման հոդված։ Ըստ երևույթին, Փաշինյանին ուժեղ վախեցրել է Արայիկ Հարությունյանի հայտնությունը, ով հայտարարել է, որ այդ նա չի տվել Գյանջան ռմբակոծելու հրաման։ Ըստ էության, ոչ ոք չէր էլ կասկածում նրանում, որ խաղաղ ադրբեջանական քաղաքները գնդակածելու հրամանները գալիս էին Երեւանից։ Դա ապացուցելու համար ամենևին էլ պարտադիր չեն անջատողականների հրոսակախմբի ցուցմունքները։ Փաշինյանը, ըստ ամենայնի, հիմա վախենում է՝ հանցավոր հրամաններ տալու մասին բացահայտումների ալիքից։ Ու թեև արևմտյան էլիտաները միշտ հանդուրժողական են վերաբերվել հայերի հանցագործությունների նկատմամբ, իրավիճակը չէ որ կարող է փոխվել։ Ուստի նա էլ  փորձում է ֆիգուրանտների ցուցմունքները նախապես հայտարարել, որպես սարքովի գործեր։
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է այս սկանդալային հայտարարությանը։ Մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ, ի թիվս այլոց, ասվում է. «Ակնհայտ է, որ Հայաստանի կողմից նման հայտարարությունը ցուցադրում է, թե այդ երկրի քաղաքական ղեկավարությունը որքան նյարդայնորեն է վերաբերվում՝ պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ շարունակվող դատական գործընթացին, որոնց նրանք ժամանակին ամեն միջոցներով բացահայտորեն աջակցել են Ադրբեջանի դեմ ագրեսիայի ակտը շարունակելու համար»։
 
Սակայն, եթե մի կողմ դնենք Հայաստանի վարչապետի վերը նշված հոգեգործական հայտարարությունը, ապա կարող ենք ընդհանուր առմամբ արձանագրել նրա ասածի ընհանրության առաջադեմ ուղերձը։ Իսկ դա կայանում է «իրական Հայաստանի» կերպարի ձևավորումը շարունակելու մեջ։ Ճիշտ է, այստեղ էլ առանց հնարաբանությունների չի անցել։ «Եթե չլինեին Արտաշես թագավորը, մեր մյուս թագավորները, Պապը, Տրդատը, մենք հիմա ինքնություն չէինք ունենա։ Հենց դրա համար մենք կարող ենք ասել, որ Հայրենիքը՝ պետություն է։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն,  ապա մենք պետք է կենտրոնանանք մեր պետության ամրապնդման վրա»,- ասել է Փաշինյանը։ Այստեղ նա, ըստ երեւույթին, ձգտում է հաշտեցնել «առասպելական Հայաստանը» «իրական Հայաստանի» հետ։ Հասկանալով, որ հայ գիտակցությունը չի կարող այդքան հեշտությամբ ազատվել Պապից և Տրդատից, նա փորձում է ցույց տալ, որ որոշակի տարածքում հայկական պետականության գոյության փաստն արդեն իսկ հանդիսանում է  բավականին արժեքավոր «նախնիների նվեր»։ Մենք չէ որ ձեզ հետ միասին գիտենք, որ այդ ոչ թե նախնիները, այլ արտաքին ուժերն են Հայաստանին նվիրել պատմական Ադրբեջանի հողերը, բայց չէ որ մենք չենք կարող Հայաստանի վարչապետի կողմից ակնկալել այդ փաստի ճանաչումը։
 
Աչքի է ընկնում, որ այս անգամ Փաշինյանի՝ հարեւանների նկատմամբ տարածքային պահանջատիրության քաղաքականության անթույլատրելիության մասին դատողությունները ավելի շատ վերաբերվել են Թուրքիային, քան Ադրբեջանին։ «Արարատի դիսկուրսի շուրջ (նկատի ունի Աղրըդաղ լեռան պատկերը Հայաստանի զինանշանի վրա-Խմբ.) մենք չենք կարող ժամանակակից զենք գնել, չենք կարող ունենալ մարտունակ բանակ, մեզ կառաջարկեն միայն օգտագործված զենք։ Մենք ասում ենք, որ սա մեր ինքնիշխան տարածքն է, մենք այլ խնդիրներ չենք դնում, և պատրաստ ենք միջազգային պարտավորություններ ստանձնել այս թեզի շուրջ։ Որովհետեւ, եթե մենք Արարատի պատկերի հետ զենք խնդրենք, մեզ ոչ ոք չի տա, քանի որ, օրինակ, ոչ ոք չի ցանկանա խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ»։
 
Մի քիչ, իհարկե, խառնաշփոթ հայտարարություն է: Կարծես թե հիմա, Խաղաղության եվրոպական հիմնադրամի (և ոչ միայն) միջոցով Հայաստանին ժամանակակից զենք չի մատակարարվում։ Այնուհետև, նյարդայնացնում է այն փաստը, որ Փաշինյանը չի մատնանշում իր երկրի սահմանադրությունը՝ ձևացնելով, թե դրա հետ ամեն ինչ կարգին է, այսինքն՝ չի խոստովանում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջատիրության խնդրի առկայությունը։
 
Մյուս կողմից, նկատելի է Թուրքիայի դեմ տարածքային պահանջների շուրջ հարցի աշխուժացում։ Չի բացառվում, որ այս հարցը դրված է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման բանակցությունների օրակարգում։ Իդեալում, հարցը պետք է ներառի ոչ միայն Աղրըդաղ լեռան պատկերը Հայաստանի զինանշանի վրա, այլ նաեւ այսպես կոչված «Արևմտյան Հայաստանի» հիշատակումը Հայաստանի Անկախության մասին հռչակագրում, որին, ինչպես հայտնի է, հղում է անում երկրի հիմնարար օրենքը։
 
Սակայն «իրական Հայաստանի» մասին դիսկուրսի հունում ամենահետաքրքիր, և, դարձյալ հայ-թուրքական հարաբերություններին առնչությամբ հայտարարությունը Փաշինյանն արել է ոչ թե հարցազրույցի ժամանակ, այլ մեկ օր առաջ Ցյուրիխում Շվեյցարիայի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ «Մենք պետք է վերադառնանք նաև «հայերի ցեղասպանության» պատմության հարցին։ Մենք պետք է հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ մենք ինչպես ենք դա ընկալել, ում օգնությամբ։ Այդ ինչպե՞ս է ստացվել, որ 1939-ին չի եղել «ցեղասպանության» օրակարգ, իսկ արդեն 1950-ին այն հայտնվել է օրակարգում»։
 
Այս հայտարարության մեջ շոշափվել է երկու կետ։ Առաջինը, հարցի մանրակրկիտ ուսումնասիրության անհրաժեշտությունը, իսկ երկրորդը,  կասկած նրանում, որ 1915 թվականի իրադարձությունները դարձան քաղաքական ու գաղափարական շահարկման առարկա։ Միագումարում, պետք է խոստովանենք, որ սա համարձակ քայլ է, որը հարվածում է հայ ինքնության և քաղաքականության հենասյուներից մեկին։ Պետք է ենթադրել, որ այս հարցը նույնպես թուրքական կողմից բարձրացվել է որպես կարևոր կետ հարաբերությունների կարգավորման համար։ Ըստ երևույթին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը այնուամենայնիվ  Փաշինյանի կառավարության առջև կանգնած է որպես արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը, քանի որ նա դիմում է Հայաստանում իր վարկանիշը կորցնելու որոշակի ռիսկի։ Մյուս կողմից, Փաշինյանին քիչ թե շատ հստակ մրցակից չի երևում, ինչը նշանակում է, որ նա ունի՝ ոչ այնքան պոպուլյար նարատիվներ քարոզելու համար որոշակի խաղամիավորներ զիճելու հնարավորություն։ Ինչով նա, ակնհայտորեն էլ օգտվում է: Իզուր չէ, որ նա հարցազրույցում նաև նշել է. «Մեր ծրագրերում արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չկա»։

 

Caliber.Az
Դիտումներ: 69

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
Ամենաընթերցված
1

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի վերջին հայտարարություններին

262
27 Հունվարի 2025 08:59
2

Ահմեդբեյլի-Շուշա ավտոճանապարհի շինարարությունը մոտենում է ավարտին ՏԵՍԱՆՅՈՒԹ

251
27 Հունվարի 2025 12:55
3

Այխան Հաջիզադեն պատասխանել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարին

237
27 Հունվարի 2025 09:42
4

Ալիևը շնորհավորել է Լուկաշենկոյին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

228
27 Հունվարի 2025 13:35
5

Հայաստանը ճամփաբաժանում Լավրով-Միրզոյան հանդիպման հետքերով

184
28 Հունվարի 2025 18:12
6

Շարունակվում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը

153
28 Հունվարի 2025 09:46
7

«Հայերը կվերադառնան Մոսկվա իրենց ողորմության թասով» Փորձագիտական կարծիքները՝ Caliber.Az-կայքում

150
27 Հունվարի 2025 18:18
8

Միրզոևն ու Գյուրակը քննարկել են ռազմական համագործակցության հարցեր

148
27 Հունվարի 2025 11:24
9

Թրամփը՝ դավադրության ջունգլիներում Չինգիզ Մամեդովը՝ Caliber.Az-ի եթերում:

146
27 Հունվարի 2025 15:01
10

ԱՀ ՊՆ-ն՝ Առանձին համազորային բանակում նորակոչիկների ադապտացման և պատրաստման գործընթացի մասին

111
27 Հունվարի 2025 14:43
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading