twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Քաղաքականություն
A+
A-

Հաջիև. Մենք ճշմարիտ չենք համարում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարությունները

29 Հունվարի 2025 18:25

Դեսպաններին արտաքին գործերի նախարարություն հրավիրելը, նրանց հետ տարբեր հանդիպումներ և դիրքորոշումների փոխանակում անցկացնելը՝ նորմալ դիվանագիտական պրակտիկա է։
 
Այդ մասին «Teleqraf.com»-ին հայտնել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական, Նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն հրավիրելը։
 
Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը նույնպես հրավորվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպմանը դեսպանը տեղեկացվել է՝ մի շարք հարցերի շուրջ պաշտոնական Բաքվի դիրքորոշման մասին, այդ թվում նաև այն թեմայով, որը հանդիսանում է քննարկման հիմնական առարկա։
 
Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հունվարի 27-ին՝ Ռահման Մուստաֆաևի հետ հանդիպմանը հայտարարել էր՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներում Ռուսաստանի հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն լինելու մասին։ Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաուի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի վթարը քննարկելիս ընդգծվել է՝  տեղի ունեցած ողբերգության բոլոր հանգամանքների պարզաբանման համար ծառայողական հետաքննությունն ավարտելու և դրա արդյունքները հրապարակելու անհրաժեշտությունը։
 
Հունվարի 28-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպմանն ընդգծվել է, որ ռուսական մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական բնույթի հաղորդագրությունների և հաղորդումների հրապարակումը թյուրիմացություն է առաջացնում, հակասում է՝ Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դաշնակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։
 
Նշվել է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի ողբերգական վթարի գործով նախաքննության արդյունքները հայտնի են, աշխատանքներ են տարվում հետաքննությունն ավարտելու ուղղությամբ, բացահայտ հայտարարվել են ռուսական կողմից մեր ակնկալիքները՝ կործանման հետ կապված։ Ինչ վերաբերում է «Ռուսական տան» մասին տեղական մամուլում տեղ գտած տեղեկատվությանը, ընդգծվել է, որ դա պաշտոնական դիրքորոշում չէ, որ Ադրբեջանի տարածքում նման կազմակերպությունների գործունեությունը պետք է հիմնված լինի փոխադարձության սկզբունքի վրա և իրականացվի օրենսդրության պահանջների համապատասխան։
 
Մեկնաբանելով իրանցի որոշ այաթոլլահների արշավն Ադրբեջանի դեմ՝ Հիքմեթ Հաջիևն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Իրանը՝ հարևաններ են և հետևաբար կարևոր է, որպեսզի երկու երկրների միջև լինեն բարեկամական և բարիդրացիական հարաբերություններ։ Նրա խոսքով, Իրանի և Ադրբեջանի միջև կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա։ «Բոլոր հարցերը քննարկվում են երկու երկրների համապատասխան կառույցների կողմից՝ երկխոսության և համագործակցության պայմաններում։ Կան ուժեր, որոնք փորձում են ազդել այս գործընթացի վրա, կան տարբեր տարաձայնություններ հասարակական կամ լրատվական դաշտում։ Բայց մենք համարում ենք, որ այստեղ կարևորագույն պահ են հանդիսանում՝ պետական մակարդակով և երկու երկրների համապատասխան կառույցների միջև անցկացվող քաղաքական խորհրդակցությունները»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։
 
Իր վերաբերմունքը հայտնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անջատողական ռեժիմի ներկայացուցիչների նկատմամբ հոգեմետ դեղամիջոցների կիրառման մասին հայտարարություններին՝ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. «Մենք ճշմարիտ չենք համարում Հայաստանի ղեկավարության կողմից արված հայտարարությունները»
 
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում շարունակվում է դատական գործընթացը՝ մեր երկրի դեմ Հայաստանի ագրեսիային մասնակցելու մեջ մեղադրվողների նկատմամբ. «Դատական գործընթացը անցկացվում է լիովին օբյեկտիվ և արդար։ Մենք ճիշտ չենք համարում դատարանի գործին միջամտելու փորձերը։ Մեղադրյալների բոլոր իրավունքները լիովին ապահովված են։ Նրանց ցուցմունքները լուսաբանվում են մեր երկրի զանգվածային լրատվամիջոցներում։ Հետևաբար մենք ճշմարիտ չենք համարում Հայաստանի ղեկավարության նման հայտարարությունները։
 
Ընդհանուր առմամբ, դատական գործընթացը ապացուցում է, որ այստեղ կարևորագույն խնդիրներից մեկը հանդիսանում է Հայաստանի պետական պատասխանատվությունը։ Ինքնին մեղադրյալների ցուցմունքների հիման վրա կարելի է գալ այն եզրակացության, որ հանձնարարականները տրվել են անմիջականորեն Հայաստանի Հանրապետության կողմից։
 
Հայաստանը ագրեսոր և օկուպանտ պետություն էր, և այս պետության կողմից տրված հրամանները տարբեր անձանց կողմից կատարվում էին տեղում։ Բայց դարձյալ, սխալ կլինի խոսել դատավարության վերջնական արդյունքների մասին։ Դատական գործընթացի շրջանակներում բոլոր մեղադրյալների պատասխանատվությունը լիովին ապահովված կլինի։ Այստեղ գլխավոր խնդիրը՝ արդարության հասնելն է։ Ադրբեջանական ժողովուրդը սպասում է այդ արդարությանը»։

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

«Ժողովուրդների բարեկամությունը» Զատուլինի ձևով. շովինիզմ իր ողջ փառքով Երեք փորձագիտական կարծիք՝ Caliber.Az-կայքում

136
26 Հունիսի 2025 12:41
2

«Միացումի» կերբերոսը Վարդան Օսկանյանը՝ պատրանքի համար պայքարում

132
25 Հունիսի 2025 16:08
3

Փարիզը և հայկական գործոնը Ֆրանսիացի պատգամավորների հերթական կեղծ մեկնարկը

119
25 Հունիսի 2025 17:44
4

Առողջ դատողություն փոթորկի մեջտեղում Մի փոքր՝ Ռուսաստանում «վհուկների որսի» մասին

85
24 Հունիսի 2025 14:26
5

Հասանրիզի բնակիչ. Հիմա մենք երջանիկ կապրենք մեր հայրենի հողում

80
24 Հունիսի 2025 14:21
6

Դմիտրի Գորդոնը՝ Caliber.Az-ում. Ալիևը բարձր կուլտուրայի, ինտելեկտի և զարմանալի հումորի զգացումի տեր մարդ է

79
24 Հունիսի 2025 09:39
7

Կրեմլում պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև պայմանավորվածություններին

75
24 Հունիսի 2025 14:20
8

Ադրբեջանցի օդաչուները մարզվում են օդային հետախուզության անցկացման մեջ ՏԵՍԱՆՅՈՒԹ

72
25 Հունիսի 2025 21:15
9

Իզուր ջանքեր, հայկական լոբբին և ամերիկյան Կոնգրեսը Կեղծիք 87 ստորագրությամբ

64
25 Հունիսի 2025 17:17
10

Պետական գործակալությունը՝ Թողանալը-Քելբեջար-Իստիսու ավտոճանապարհի շինարարության ընթացքի մասին

63
25 Հունիսի 2025 13:21
Քաղաքականություն
Ադրբեջանի քաղաքական կյանքի ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading