Տնտեսություն
A+
A-
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունն առաջին եռամսյակում ավելացել է 29%-ով
19 Ապրիլի 2022 09:55
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Թուրքիայի հետ Ադրբեջանի ապրանքաշրջանառությունը կազմել է 1,443 մլրդ դոլար, ինչը տարեկան կտրվածքով ավել է 29,1%-ով։
Մաքսային պետական կոմիտեի զեկույցի հիման վրա Caliber.Az-ի կատարած հաշվարկների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում Թուրքիա արտահանումը տարեկան կտրվածքով աճել է 30%-ով և կազմել 961,074 մլն դոլար, Թուրքիայից ներմուծումն աճել է 27,3%-ով և կազմել 482,194 մլն դոլար:
Ամբողջ արտահանման կեսից ավելին կազմել է բնական գազը։
Արդյունքում՝ 2022 թվականի հունվար-մարտին ձևավորվել է 478,880 մլն դոլարի դրական մնացորդ, ինչը 32,8 տոկոսով ավել է նախորդ տարվա հունվար-մարտի ցուցանիշից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը և Թուրքիան մտադիր են 2023 թվականին փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 15 մլրդ դոլարի։
Caliber.Az
Դիտումներ: 96