Արևմտյան Ադրբեջանի Համայնքը կոչ է արել Հայաստանին, ԵՄ-ին, Ֆրանսիային և Գերմանիային վերանայել իրենց դիրքորոշումը
Արևմտյան Ադրբեջանի Համայնքը մեկնաբանել է Հայաստանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հայտարարությունը, որն ընդունվել է Գրանադայում կայացած հանդիպման արդյունքներով։
Caliber.Az-ի փոխանցմամբ՝ համայնքի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հայտարարությունը կրում է խտրական բնույթ:
Արևմտյան Ադրբեջանի համայնքը բազմիցս դիմել է Հայաստանին և ԵՄ երկրներին՝ խնդրելով պայմաններ ստեղծել ադրբեջանցիների իրենց պապենական հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար: Ցավոք, այս կոչերն ընդունվեցին անտարբերությամբ ու լռությամբ։ Գրանադայում իրենց կողմնակալ հայտարարությամբ ԵՄ-ն և ԵՄ անդամ որոշ երկրներ փաստացի աջակցեցին ադրբեջանցիների նկատմամբ էթնիկ զտումներ իրականացնելու Հայաստանի քաղաքականությանը:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին, ԵՄ-ին, Ֆրանսիային և Գերմանիային վերանայել իրենց դիրքորոշումը և ճանաչել Հայաստանից վտարված ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատվորեն վերադառնալու իրավունքը»,- նշել են համայնքում: