twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2024. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Մեր բանակը` լավագույն երաշխիքն է Թշնամին նյարդայնանում է, անում է զվարճալի հայտարարություններ

24 Հունիսի 2024 17:55

Լուրերը, ինչպես ասում էր խորհրդային «Օգոնյոկ» ամսագրի նախկին խմբագիր Վիտալի Ալեքսեևիչ Կորոտիչը՝ լինում են լավ, վատ և «կախված նրանից, թե ինչպես ես նայում դրան»։ Ես ձեզ համար, հարգելի ընթերցողներ, լավ լուր ունեմ, ինձ մոտ դրանք մի ամբողջ երկուսն են, ընդ որում այն մարդկանցից, ովքեր բազմիցս նշվել են իմ հրապարակումներում և, ինչպես դուք բոլորդ հավանաբար հիշում եք, նույնիսկ արժանացել են փոխանցիկ պատվադրոշների:

Առաջին լավ նորությունը Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հայտարարությունն է, ով ասել է հետևյալը. «Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի շրջակայքում, իսկ որոշ տեղերում նաև բուն Հայաստանի տարածքում։ Սահմանի մոտ գտնվող բնակիչների պաշտպանությունն ու անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բացառվի Ադրբեջանի զինված զինծառայողների ներկայությունը»։ Ինձ զարմացնում են զարմացածները, իսկ լինի թող և նախկին օմբուդսմենի զարմանքն ինձ ավելի ուժեղ է զարմացնում, քան մյուս զարմացածների զարմանքը։ Դե, այո, Ադրբեջանի զինծառայողները գտնվում են Հայաստանի սահմանամերձ գյուղերի մերձակայքում, և այստեղ բացարձակապես զարմանալու բան չկա, քանի որ նրանք սահմանապահներ են։ Ինչ վերաբերում է արտահայտության շարունակությանը, այն է. «որոշ տեղերում նաև բուն Հայաստանի տարածքում»,- այստեղ չէ որ ինչպես ստացվում է. չկա խաղաղ պայմանագիր՝ չկա հստակ սահմանված պետական սահման։ Իսկ եթե Հայաստանի սահմանադրության մեջ մինչև հիմա մտցված չեն՝ սահմանակից երկրների նկատմամբ տարածքային պահանջների բացակայությանը վերաբերվող փոփոխություններ՝ ապա չկա նաև խաղաղ պայմանագիր։

Սա դեռ ամենը չէ: Հայաստանի Քրեական օրենսգրքում պետք է մտցվեն համապատասխան հոդվածներ, որոնց համաձայն՝ սահմանակից պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող արտահայտությունները, ինչպես նաև «արցախ», «միացում», «ստեփանակերտ», «քարվաճառ» և այլ անպարկեշտություններն ու տեղանունային այլանդակությունները հանդիսանալու են քրեական գործ հարուցելու առիթ։ Միայն այսպես և ոչ այլ կերպ:

Այնուհետև։ Արման Թաթոյանը սխալմամբ կարծում է, որ «Սահմանի մոտ գտնվող բնակիչների պաշտպանությունն ու անվտանգությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բացառվի Ադրբեջանի զինված զինծառայողների ներկայությունը»։ Սա իրականությանը չի համապատասխանում։ Հատկապես ադրբեջանցի զինծառայողների ներկայությունն է հանդիսանում ադրբեջանական բնակչության անվտանգության երաշխիքը։ Իսկ ինչ վերաբերում է հայ բնակչության անվտանգությանը՝ օրինակելի վարքագծի և, իհարկե, զենքի բացակայության պայմանների դեպքում նրանց բացարձակապես ոչինչ չի սպառնում։ Բացի այդ, Թաթոյանի մտահոգությունը չի հանդիսանում առիթ ադրբեջանական բանակի զորամասերի վերաբաշխման համար, այո և ընդհանրապես, ցանկացած հայի մտահոգությունը չի հանդիսանում մեր բանակի ստորաբաժանումների վերաբաշխման առիթ։ Ժամանակն է հաշտվել տեղում գոյություն ունեցող իրողությունների հետ, ձեր մտահոգությունը բացարձակապես պատճառ չէ մեր անհանգստության համար։ Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է ընթանա, իսկ վրդովմունքն անօգուտ է։ Սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, անօգուտ են նույնիսկ Եվրախորհրդարանի բանաձեւերը։

Սա առաջին նորությունն էր, իսկ դրանք, ինչպես խոստացել էի, ես ունեմ մի ամբողջ երկուսը։ «Ադրբեջանից խոսում են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, Հայաստանի սահմանադրությունը փոխելու մասին»։ Սրանք մեր մյուս վաղեմի ծանոթ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքերն են, և այս մտահոգությունը նա հայտնել է Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի ունեցած հերթական հավաքի ժամանակ։ Այնուհետ արքեպիսկոպոսը հավելել է, որ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում ապրում, աշխատում, ստեղծագործում ու պայքարում են հայրենասեր մարդիկ, այստեղ ադրբեջանցիներ չեն լինի։

Դե հա, ասում ենք։ Եվ ոչ միայն ասում ենք, այլ նաեւ անում ենք։ Հայաստանը պետք է դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի դե յուրե լուծարման խնդրանքով։ Անպետքության համար, քանի որ ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է մեկընդմիշտ (տես վերևում «Արման Թաթոյանի մտահոգության պատճառները»): Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, քանի որ հակառակ դեպքում ստիպված կլինի մոռանալ խաղաղ պայմանագրի մասին, իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիներին և նրանց վերադարձին Հայաստան, այնտեղ, որտեղից նրանք վտարվել են 1987-1988 թվականներին՝ այդ իրավունքը պետք է հարգվի և իրագործվի։ Մենք, ի դեպ, չենք պնդում, որ նրանց անվտանգությունը պետք է ապահովվի երրորդ երկրի կողմից, նրանց անվտանգությունը լիովին կարող է ապահովվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների կողմից, կամ էլ մեր Ներքին զորքերի կողմից։ Այստեղ հնարավոր տարբերակներ կան, և, ինչպես ասում են, քննարկելու բան կա։ Գումարած, ինձ ինչ-որ բան հուշում է, որ արքեպիսկոպոսը սխալվում է այն հաշվով, որ Հայաստանում ադրբեջանցիներ չեն լինի։ Փաստն այն է, որ հենց որ Հայաստանը ստորագրի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը՝ Հայաստանի բնակչության քանակը լրջորեն կպակասի, դա, ինչպես ասում են՝ «տատի տուն մի գնա»։ Իսկ հողերը... Հողերը չպետք է դատարկ լինեն, և, ինչպես Բրեխտն է ասել «Կովկասյան կավճե շրջան». «Աշխարհում ամեն ինչ պետք է պատկանի նրան, ումից օգուտը ավելի շատ է»։

Իսկ, կոնկրետ ասած, ինչու՞ եմ ես համարում, որ սա շատ լավ նորություն է: Որովհետև, եթե թշնամին նյարդայնանում է, մտահոգություն է առաջացնում, անում է զավեշտալի հայտարարություններ, ինչպես նաև վրդովված է ու զայրացած ոտքով դոփում է՝ ուրեմն մենք ամեն ինչ ճիշտ ենք անում և ասում։ Եվ ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի հաշվով, և ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունը ապահովելու վերաբերյալ, իսկ հատկապես՝ Հայաստանի սահմանադրության պարտադիր փոփոխության մասին։ Գումարած, ինչպես արդեն նշել եմ մի քիչ վերևում, նպատակահարմար ենք համարում Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների մտցնելը։

Caliber.Az
Դիտումներ: 207

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
youtube
Follow us on Youtube
Follow us on Youtube
Ամենաընթերցված
1

Փաշինյանի խուսանավման հերթական սեանսը Կրկին նույն մաշված ձայնապնակը

139
20 Դեկտեմբերի 2024 20:09
2

Ադրբեջանի ՊՆ. Ադրբեջանական բանակի զինծառայողը պայմանական սահմանին պայթեել է ականի վրա

116
20 Դեկտեմբերի 2024 18:25
3

Հայաստան. Ֆրանսիայի գործիք Հարավային Կովկասում Կիրպիչենկիի ակնարկը

89
20 Դեկտեմբերի 2024 16:29
4

Համառությունը բնածին է ու պարտադրված Երեւանում ջղաձգորեն են արձագանքում Ալիեւի հարցազրույցին

88
20 Դեկտեմբերի 2024 14:17
5

Մեծ վերադարձ. Եվս 49 ընտանիք մեկնել է Շուշա

83
21 Դեկտեմբերի 2024 11:19
6

Սաֆիխանլը. Ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը միջազգային մարդասիրական իրավունքի կարևորագույն տարր է

73
20 Դեկտեմբերի 2024 12:08
7

Ալիևը շնորհակալություն է հայտնել երկրներին D-8-ին միանալուն աջակցելու համար

64
20 Դեկտեմբերի 2024 10:09
8

«Ղարաբաղն» ընդդեմ ԲԿՍԱ-ի՝ տեսանյութ Խանքենդիում կայացած պատմական հանդիպման մասին

63
21 Դեկտեմբերի 2024 12:32
9

Ահա թե ինչպես է վերափոխվում Բաքվի բուլվարը Ամանորի համար ԼՈՒՍԱՆԿԱՐ

61
21 Դեկտեմբերի 2024 12:29
10

Վաճառվել է «Հին աշխարհի հիստերիկներ»

61
21 Դեկտեմբերի 2024 13:32
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading