twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2026. All rights reserved..
Տնտեսություն
A+
A-

S&P Global-ը՝ Ադրբեջանի բանկային հատվածի ընթացիկ տարվա կանխատեսումների մասին

17 Փետրվարի 2025 12:09

S&P Global միջազգային վարկանիշային գործակալությունը ակնկալում է, որ 2025 թվականին Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի բանկային հատվածները կմնան կայուն, ինչպես 2024 թվականին։
 
Ինչպես հաղորդում է Report-ը՝ վկայակոչելով S&P-ին, վարկավորման երկնիշ աճը (15%) և ակտիվների կայուն որակը կշարունակեն աջակցել՝ տարածաշրջանի բանկերի շահութաբերության և կապիտալի մակարդակին։
 
Գործակալության տվյալներով՝ այս երկրներում բանկային կարգավորումը, վերահսկողությունը և կորպորատիվ կառավարումը զգալիորեն զարգացել են, բայց ավելի քիչ թափանցիկ և կանխատեսելի են մնում՝ համեմատած զարգացած շուկաների հետ։ Ղազախստանում և Ադրբեջանում վերջին տարիներին զգալիորեն ուժեղացել է կարգավորիչ վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ, թեև Վրաստանում բանկային վերահսկողությունը համարվում է ամենաառաջադեմը տարածաշրջանում, երկրում ժողովրդավարական չափանիշների անկումը կարող է բացասաբար անդրադառնալ կարգավորողի անկախության վրա։
 
Հայաստանում, Վրաստանում և Ուզբեկստանում վերջին տարիներին տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է՝ Ռուսաստանից և Ուկրաինայից մարդկանց և կապիտալի հոսքով, ինչպես նաև առևտրային հոսքերի ավելացմամբ, ինչպես նաև առևտրային հոսքերի ավելացմշամբ։ 2025 թվականին S&P-ը կանխատեսում է այս տեմպերի որոշակի դանդաղում։ Ադրբեջանում և Ղազախստանում Ռուսաստանից և Ուկրաինայից միգրացիայի ազդեցությունն ավելի քիչ է արտահայտվել և էական ազդեցություն չի ունեցել տնտեսական աճի վրա։
 
Գործակալությունը նշում է, որ բոլոր հինգ երկրների համար կմնա մարտահրավեր՝  ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ հարաբերությունների հավասարակշռումը, որը շարունակում է մնալ տարածաշրջանի հիմնական առևտրային գործընկերը: Հայաստանի համար անորոշության լրացուցիչ գործոն է մնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հեռանկարը, որը պահանջում է մի շարք բարդ հարցերի լուծում։ Վրաստանում աճող ներքաղաքական անկայունություն է նկատվում, ինչը նվազեցնում է տնտեսական քաղաքականության կանխատեսելիությունը։

 

Caliber.Az
Դիտումներ: 144

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ուղիղ երթուղիներ և օտար վախեր Հարավային Կովկասում Վլադիմիր Ցխվեդիանիի հոդվածը

117
27 Հունվարի 2026 11:51
2

ՀԱՊԿ-ի ապագան հայկական դեմարշից հետո Երեք փորձագիտական կարծիքներ՝ Caliber.Az- կայքում

102
26 Հունվարի 2026 15:19
3

Ադրբեջան այցելող իսրայելցի զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է. Բայրամով

67
26 Հունվարի 2026 16:59
4

«Մեծ վերադարձ». Մամեդբեյլին դիմավորում է նոր բնակիչներին

67
27 Հունվարի 2026 12:20
5

COP17. Հայաստանը սպասում է Ադրբեջանի պատվիրակությանը

62
27 Հունվարի 2026 11:00
6

Բայրամովը Սաարին տեղեկացրել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին

60
26 Հունվարի 2026 16:15
7

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը այցելել է Բաքվի Հաղթանակի զբոսայգի և Նահատակների ծառուղի

59
26 Հունվարի 2026 16:16
8

Ադրբեջանը Բահրեյնին է փոխանցել Ասիական խորհրդարանական վեհաժողովի նախագահությունը

56
26 Հունվարի 2026 17:31
9

Թրամփի հին ու նոր տարին Ռաշադ Ռզակուլիևը՝ Caliber.Az կայքում

56
26 Հունվարի 2026 09:53
10

Ադրբեջանից արտահանում Հայաստան ԹՎԵՐ

47
26 Հունվարի 2026 12:34
Տնտեսություն
Ադրբեջանի տնտեսության ամենակարևոր և օպերատիվ լուրերը
loading