twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Տնտեսական ճգնաժամ Հայաստանում. Երևանը կկարողանա արդյո՞ք ճիշտ կարգել առաջնահերթությունները Caliber.Az-ի ամփոփումը

29 Օգոստոսի 2022 13:01

Այս գարնանը Հայաստանի տնտեսության որոշ ոլորտներում նկատված դրականը չափազանց կարճատև ստացվեց՝ հուլիսին արդեն տնտեսական ակտիվությունը նվազել է 8,3%-ով։ Ամենամեծ դանդաղումը նկատվել է առևտրի և ծառայությունների ոլորտներում, որտեղ դեռևս վերջերս ռելոկանտների ներհոսքի հաշվին նկատվել է դրական դինամիկա։ Իսկ ամենակարեւորը՝ հուլիսին նկատվել է արտաքին առեւտրի անկում, որի հիմնական ռեսուրսը՝ ըստ Հայաստանի կառավարության հաշվարկների, պետք էր ապահովեր «գեղեցիկ» վիճակագրություն։

Մինչդեռ ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության աճի հեռանկարների մասին հայտարարել էր Ղրղզստանում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ վերջերս Հայաստանի կառավարությունը ներկայացրել է հանրապետության տնտեսության զարգացման միջնաժամկետ ծրագիր, որի համաձայն, մինչև 2026 թվականը նպատակային խնդիր է նշվել՝ ՀՆԱ-ի տարեկան նվազագույնը 7 տոկոս աճի ապահովումը, իսկ արտաքին բարենպաստ կոնյուկտուրայի դեպքում, նույնիսկ մինչև 9%-ը: Նախատեսվում է նաև առաջիկա տարիներին երկրում գործազրկությունը նվազեցնել մինչև 10%-ից պակաս, այն դեպքում, երբ այժմ այն կազմում է 30%:

Բայց որքանո՞վ են իրագործելի այդ մտադրությունները, և Հայաստանը կարող է արդյո՞ք առանց հարևանների նկատմամբ տարածքային պահանջների ու ռևանշիզմի վրա հիմնվաղ արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությանը՝ հույս դնել կայուն տնտեսական զարգացման վրա։

Առայժմ, ամեն դեպքում, չնայած 2020 թվականին ջախջախիչ ռազմական պարտություն կրած Հայաստանի հետհամաճարակային տնտեսությունը աշխուժացնելու բոլոր փորձերին, «բարեփոխիչների» կառավարությանը այնպես էլ չի հաջողվել հաղթահարել արդեն երեք տասնամյակ շարունակ տարածաշրջանի տնտեսական և ենթակառուցվածքային տարածությանը լիովին ինտեգրվելուն հանրապետությանը խանգարող հին արգելքները։ Աշխատանքի բաժանման տարածաշրջանային համակարգին ներգրավված չլինելը, Թուրքիայի և Ադրբեջանի հետ դիվանագիտական և առևտրատնտեսական կապերի նորմալացմանը համառորեն չցանկանալու պատճառով հանգուցային տրանսպորտային խաբերի և մատչելի էներգիայի աղբյուրներին հասանելիության բացակայությունը արդեն երկար տարիներ հանգեցնում է եկամտաբերության նվազեցմանը և արտադրության ինքնարժեքի բարձրացմանը, էլ չեմ խոսում «քարերի երկրի» արտահանման հնարավորությունների կրճատման մասին։ Իսկ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո Հայաստանը դրա հետ միասին կորցրեց նաեւ օգտակար հանածոների արդյունահանման հնարավորությունը, օկուպացրած տարածքների վարելահողերի, արոտավայրերի եւ ոռոգման ներուժի օգտագործումը։ Երեք տասնամյակ շարունակ Ադրբեջանի բնական պաշարների անպատիժ թալանը ապահովել է ագրեսոր երկրի արդյունաբերության, սննդի, վերամշակման, հանքարդյունաբերության ոլորտների հումքի մատակարարման առնվազն մեկ քառորդ մասի մատակարարումները։ Վերջին երկու տարիների ընթացքում կորցնելով Ղարաբաղի բնական ռեսուրսների հասանելիությունը՝ հանրապետությունը բախվել է ռեսուրսների չլրացվող կորուստների հետ, որոնց ներմուծվող հումքով փոխարինումը բազմապատիկ ավելացրել է հայկական ձեռնարկությունների ծախսերը։

Մյուս կողմից, արտարժույթի կայուն աղբյուրների բացակայությունը «ծիրանային» հանրապետության կառավարությանը ստիպում է տարեցտարի ավելացնել փոխառությունները միջազգային դոնոր կառույցներից. ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք նրա պետական պարտք աճել է ավելի քան 45%-ով և այսօր գերազանցում է 9,97 մլրդ դոլարը։ Մասնավորապես, 2021 թվականին Հայաստանի պետական պարտքն աճել է 1,3 մլրդ դոլարով կամ 16%-ով, իսկ 2022 թվականի հունվար-հուլիսին ևս 748,36 մլն դոլարով։ Մինչդեռ արտաքին փոխառությունների մեծ մասը ուղղվել են գանձարանի գերատեսչային «սխոցման» մեջ գոլորշիացվող բյուջետային պակասորդի մարման վրա։ Վերջինս զարմանալի չէ, քանի որ ներքին շուկայի նեղությունը, բնակչության վճարունակության ցածր մակարդակը, կոռուպցիան, աշխատանքային ռեսուրսների անբավարարությունը և որակյալ մասնագետների արտահոսքը խոչընդոտում են արդյունաբերության հատվածում օտարերկրյա ներդրումների ներգրավման հեռանկարներին։

Մեկ այլ բացասական գործոն, որը լուրջ վնաս է հասցնում Հայաստանի տնտեսությանը և սոցիալական կայունությանը, կապված է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշման հետ, որը դաբաղած կաշվի նման սեղմում է Ռուսաստանի աշխատանքային շուկան և, որպես հետևանք՝ հայ արտագնա աշխատողներից ստացվող դրամական փոխանցումների նվազեցմանը։ Այս ամենն էլ ավելի է նվազեցնում երկրի սպառողական շուկայում վճարունակ պահանջարկը՝ ավելացնելով գործազրկությունը ու գնաճային ճնշումը։ Համաձայն Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի (ԱՎԿ) տվյալների, 2022 թվականի հուլիսին 500 ապրանքների սպառողական գների ինդեքսը 2021 թվականի հուլիսի համեմատ աճել է 9,3%-ով։ Առավել ևս, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների հատվածում գնաճը ամբողջությամբ գերազանցել է 20%-ը։ Ինչպես նշում է փորձագետը, Հայաստանի կառավարությունը նման թվեր չի ազդարարում, և ընդ որում, որ հանրապետության սպառողական շուկայում տիրում է բացարձակ քաոս, գնագոյացման գործընթացը մնում է , ինչպես տնտեսության նախարարության, այնպես էլ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությունից դուրս։

Ելնելով վերոնշյալ օբյեկտիվ պատճառներից՝ բուն հանրապետության միջազգային վերլուծաբանների և փորձագետների մեծ մասը կարծում են, որ առաջիկա տարիներին Հայաստանը չի կարողանա հասնել կառավարության կողմից կանխատեսած աճի կայուն բարձր տեմպերի։ Այսպիսով, 2021 թվականին նրա տնտեսական աճի հեռանկարները 1% մակարդակի վրա գնահատած Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) այս գարնանը ստիպված է եղել 2022 թվականի իր կանխատեսումները կրկին 5,5-ից վատթարացնել մինչև 1,5 տոկոս, այսինքն՝ գրեթե չորս անգամ։ Նույնքան քննադատական են երևում նաև «Fitch» վարկանիշային գործակալության փորձագետների գնահատականները. Հայաստանի ՀՆԱ-ի տարեկան ցուցանիշները 5,3%-ից կրճատվել են մինչև 1,3%: Նման ցուցանիշներ են հնչեցրել նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մասնագետները՝ նրանք Հայաստանի ՀՆԱ-ի անկում ակնկալում են 5,3%-ից մինչև 1,5%:

Սակայն Երևանում դեռ պատրանքներ են կերտում հանրապետության լուսավոր ապագայի հաշվով, միամտորեն հավատալով առաջ մղվելուն, դրանով հանդերձ պահպանելով արտաքին քաղաքական կուրսի կասկածելի սկզբունքները՝ տարածքային պահանջներ հարևանների նկատմամբ, պետական սահմանների չճանաչում, ռևանշիստական նկրտումներ և այլն։ Հայաստանի կառավարության նման վարդագույն կանխատեսումները հիմնված են այդ թվում նաև այս տարվա յոթ ամիսների ընթացքում հանրապետության ապրանքաշրջանառության աճի ցուցանիշների վրա։ Այսպես, ելույթ ունենալով Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ԵԱՏՄ երկրների բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է ԵԱՏՄ երկրների միջև առևտրի բավականին բարձր տեմպերը։ Մասնավորապես, 2022 թվականի առաջին կիսամյակի վերջին Հայաստանին հաջողվել է հասնել 33,6% աճի, այսինքն՝ ավելի քան 1,733 միլիարդ դոլարի։ Սակայն Հայաստանի վարչապետը մոռացել է նշել, որ երկրի ապրանքաշրջանառության շուրջ 94%-ը բաժին է ընկնում Ռուսաստանի Դաշնության շուկային, ընդ որում առևտրի երկու երրորդը ապահովել է ռուսական ապրանքների ներմուծումը։ Սակայն դեպի Ռուսաստանի Դաշնություն հայկական արտահանումը շատ անկայուն է, հատկապես պատժամիջոցների ճնշման ֆոնին ռուսական ձեռնարկությունների և քաղաքացիների վճարունակ պահանջարկի կանխատեսվող կրճատման հաշվառմամբ։Իսկ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հազիվ գերազանցել է 81 միլիոն դոլարը, ինչն ինքնին խոսում է Հայաստանի, որպես առեւտրային գործընկերոջ աննշան կարեւորության մասին։ Արտաքին առևտրի նման ոչ դիվերսիֆիկացիան համաշխարհային կոնյուկտուրայի՝ հանքաքարի խտանյութերի, թարմ և պահածոյացված մրգերի և բանջարեղենի, կոնյակի, հղկված ադամանդի և այլնի պահանջարկ ամենաչնչին փոփոխությունների դեպքում մեծ խնդիրներ է խոստանում Երևանին։

Ճիշտն ասած, այս բացասական փոփոխությունները արդեն իրենց զգացնել են տալիս. ԱՎԿ-ի տվյալներով, օգոստոսի 25-ի դրությամբ Հայաստանում տնտեսական ակտիվությունը հուլիսին նվազել է 8,3%-ով, միաժամանակ, երբ հունիսին գրանցվել էր 16,8% աճ։ Դատելով ԱՎԿ-ի տվյալներից, զբոսաշրջիկների և վերաբնակիչների ներհոսքի դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա աստիճանաբար նվազում է, հատկապես դանդաղել է աճը առևտրի (9,3% անկում), ինչպես նաև ծառայությունների և զբոսաշրջության ոլորտներում։ Նվազում է գրանցվել նաև դեռևս վերջերս բարգավաճող արտաքին առևտրի ոլորտում. հուլիսին արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նվազել է 0,5%-ով, դրանով հանդրեձ արտահանման ծավալը նվազել է 43,8%-ով (ամիս առ ամիս):

Մինչդեռ Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը սրվում է, միևնույն ժամանակ, երբ իրավիճակը դեպի լավը փոխելու նախադրյալներ չեն երևում։ Ընդհակառակը, վերջին մի քանի օրերի ընթացքում ժողովրդի և ձեռներեցների դժգոհությունը վերածվել է բողոքի ակցիայի. ծանր բեռնատարների վարորդները Սիսիանի շրջանում փակել էին Երևան-Մեղրի ավտոճանապարհը, բողոքում էին մեքենաների կշռման դեմ, բողոքի ակցիա անցկացրին նաև «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները, քանի որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո տոնավաճառի աշխատանքը դադարեցվել է մինչև հիմա չի վերսկսվել։ Հայկական լրատվամիջոցները գրում են նաև ֆերմերների, մասնավորապես խաղողագործների՝ մթերման ցածր գներից դժգոհության մասին, հողագործները միևնույն ժամանակ զգում են ոռոգման ջրի, անասնապահության համար էժան կերի և այլնի պակասություն։

Բայց չէ որ Հայաստանի տնտեսական բազմաթիվ խնդիրների լուծումը բավականին մատչելի է և պարզ։ Բավական է հրաժարվել ռեւանշիստական մտքերից և պայմաններ ստեղծել այդ նույն Զանգեզուրի միջանցքի բացման համար, կամ գոնե դադարեցնել խոչընդոտել դրա գործարկմանը։ Սա զգալի դիվիդենտներ կխոստանար Հայաստանի պետական բյուջեին և, որ ամենակարևորն է, հանրապետության գործարար շրջանակներին հնարավորություն կտար լիարժեք մասնակցել տարածաշրջանի երկրների առևտրատնտեսական փոխանակման և տրանսպորտային նախագծերին։

Caliber.Az
Դիտումներ: 359

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Էմանուելի անսահման ստորությունը Մակրոնը վրեժ է լուծում Ֆրանսիայի ազատության համար զոհված ադրբեջանցիներից

213
08 Մայիսի 2025 17:49
2

«Ադրբեջանական բանակը երբեք կրակ չի բացում խաղաղ բնակիչների վրա» Պաշտպանության նախարարության հայտարարությունը

185
10 Մայիսի 2025 12:19
3

Դաշինքն ընդդեմ՝ Հարավային Կովկասում խաղաղության Ո՞վ և ինչու՞ է զինում Հայաստանին։

183
08 Մայիսի 2025 18:42
4

Ալիևը չի մեկնի Մոսկվա Երբ դիրքորոշումն ավելի կարևոր է, քան արարողությունը

174
08 Մայիսի 2025 08:59
5

Վիդեոփաստ. հայերը փորձում են սադրել ադրբեջանական բանակին

145
10 Մայիսի 2025 09:31
6

Այսօր Հեյդար Ալիևի ծննդյան օրն է

113
10 Մայիսի 2025 09:27
7

«Ռուսաստանը բաց է թողել սուր անկյունները հարթելու ժամանակը» Ֆարհադ Մամեդովի կարծիքը

97
08 Մայիսի 2025 12:08
8

Տուժած Սաֆարով. Հայերը իմ տատին սպանել են ՝ «Մի օր մեր բանակը կվերադարձնի այս հողերը» ասելու համար

76
08 Մայիսի 2025 18:25
9

Ալիևը կիսվել է Տո Լամի հետ հանդիպման կադրերով

71
08 Մայիսի 2025 11:28
10

Գլխավոր դատախազ. Հեյդար Ալիևը փրկեց Ադրբեջանը պառակտումից

71
08 Մայիսի 2025 14:20
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading