twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

25 Ապրիլի 2025 18:42

Չնայած խաղաղությանը նվիրվածության և տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքի վերաբերյալ պարբերաբար հավաստիացումներին՝ Հայաստանը շարունակում է հետևողականորեն ցուցաբերել՝ ինչպես միջազգային իրավունքի տառին, այնպես էլ պաշտոնապես ստանձնած պարտավորություններին ուղղակիորեն հակասող վարքագիծ: Այս աններդաշնակ հռետորաբանությունն ու գործելակերպը միայն ուժեղացնում են կասկածները՝ Երևանի հայտարարված մտադրությունների անկեղծության մեջ: Հայաստանի քննչական կոմիտեի կողմից Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում, այսինքն՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործերի հարուցումը ոչ միայն դուրս է գալիս իրավական նորմերի շրջանակներից, այլ նաև դիմակազերծում է պաշտոնական Երևանին, որի փիլիսոփայությունը կառուցված է այլ պետությունների ինքնիշխանության ժխտման վրա:
 
Իհարկե, խոսքով, Հայաստանի ղեկավարությունը հաճույքով գործառում է «խաղաղություն», «դիվանագիտություն» և «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում» տերմիններով: Ասպես, օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նորից հայտարարել է, որ «Երևանը չի նահանջի խաղաղ օրակարգից՝ հաստատելով տարածաշրջանում կայունության ապահովմանը իր քաղաքական հավատարմությունը»: Սակայն այս հայտարարությունները լիովին արժեզրկվում են այն գործելակերպով, որով Հայաստանը շարունակում է Ղարաբաղը դիտարկել որպես իր սեփական իրավական և քաղաքական օրակարգի մաս: Մեկ այլ պետության տարածքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործեր հարուցելով՝ Երևանը փաստորեն հավակնում է իր սահմաններից դուրս իրավասությանը՝ դրանով իսկ խախտելով ինքնիշխանության և միջազգային օրինականության սկզբունքները:
 
Հայկական քրեական գործերը որպես օկուպացիայի իրավական մանիֆեստ
 
Հատկանշական է՝ 2020 թվականի փետրվարից մինչև հոկտեմբեր այսպես կոչված «Ղարաբաղի պաշտպանության բանակի» «հրամանատարի» պաշտոնը զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը: Իսկ ի՞նչ են մեղսագրել Հարությունյանին: Ռազմական անփութություն: Մեղադրանքի համաձայն՝ նրա որոշումների արդյունքում լուծարվել է հայկական հրետանային դիվիզիան: Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրել են Ֆիզուլիի մոտակայքում տեղակայված հայկական հրետանային դիվիզիա՝ 21 մարդուց 15-ը զոհվել են:
 
Հարությունյանի գործը քննվել է Հայաստանի Սյունիքի մարզի (Զանգեզուր) դատարանում: Ուշագրավ է Հայաստանի քննչական կոմիտեի ձևակերպումը. «Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ղեկավար զինվորական պաշտոն զբաղեցրած գեներալ-լեյտենանտ Ջ. Հ-ն հայտարարված ռազմական դրության պայմաններում անփույթ վերաբերմունք է ցուցաբերել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ դրանք չկատարելով, կամ կատարելով ոչ պատշաճ կերպով, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների. հայկական ստորաբաժանումները կրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ, պահեստազորային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, իսկ նրանց զբաղեցրած կրակային դիրքերը անցել են թշնամու վերահսկողության տակ»։
 
Այս տարվա փետրվարին Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։ Համապատասխան դատավճիռը հրապարակել է Հայաստանի Սյունիքի մարզի (Զանգեզուր) ընդհանուր իրավասության դատարանը։
 
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը փաստորեն հավակնում է իր միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս իրավասությանը։ Հայաստանի քննչական կոմիտեի մեղադրական եզրակացության ձևակերպումն ինքնին հանդիսանում է նրա խոստովանությունը, որ Հայաստանը 2020 թվականի ռազմական գործողությունները դիտարկում է որպես սեփական ռազմական գործողություն և չի թաքցնում այլ պետության տարածքում իր կանոնավոր զինված ուժերի մասնակցության փաստը։
 
Ի դեպ, Ղարաբաղում օկուպացիոն բանակի հրամանատարի պաշտոնում Հարությունյանին փոխարինած Միքայել Արզումանյանի բախտն էլի չի բերել, ում այս տարվա հունվարին Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ևս երեք ամսով երկարաձգել է նրա կալանքը: Նա մեղադրվում է «հիմնական դիրքերը չպատճառաբանված լքելու և Շուշա քաղաքը հանձնելու» մեջ, ինչը Հայաստանի դատական համակարգի տրամաբանությամբ գնահատվում է որպես հանցագործություն Հայաստանի դեմ: Այս մեղադրանքը կարելի է դիտարկել որպես ոչ այլ ինչ, քան խոստովանություն. ադրբեջանական քաղաքը պաշտպանելու կամ հանձնելու որոշումը կայացվել է Երևանում, և հենց Երևանն է ստանձնել նման որոշումները իրավաբանորեն գնահատելու իրավունքը։
 
Նման դատավարությունները հստակ ցույց են տալիս. Հայաստանը առաջվա պես Ղարաբաղը դիտարկում է որպես իր քաղաքական, իրավական և ռազմական «պատասխանատվության» ոլորտում գտնվող տարածք: Նման դիրքորոշումը ոչ միայն հակասում է միջազգային իրավունքին՝ այն վկայում է՝  ուրիշ տարածքի նկատմամբ իր հավակնություններից հրաժարվելու Երևանի միտումնավոր անպատրաստության մասին: Եվ եթե Երևանը միջազգային ատյաններում ցուցաբերում է դիվանագիտական ճկունություն՝ ճանաչելով Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, ապա երկրի ներսում ձևավորվում է հակառակ օրակարգ, որտեղ ադրբեջանական տարածքները դիտարկվում են որպես «իրենցը», իսկ դրանցից նահանջելը՝ որպես պետական հանցագործություն։
 
Խոստովանությունները Բաքվում. Երևանի համակարգող դերի բացահայտում
 
Միևնույն ժամանակ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացիների նկատմամբ Բաքվում ընթացող դատավարության ժամանակ ի հայտ են գալիս նոր հանգամանքներ և փաստեր, որոնք ապացուցում են՝ պաշտոնական Երևանի բացարձակ ներգրավվածությունը Ղարաբաղի տարածաշրջանի օկուպացիայի տարիներին տեղի ունեցած գործընթացներին: Այսպես, չճանաչված կազմավորման նախկին «նախագահ» Արայիկ Հարությունյանը դատական նիստերի ժամանակ ուղղակիորեն հաստատել է, որ ռազմական գործողությունների ժամանակահատվածում առանցքային որոշումները կայացվել են Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարության հետ համաձայնեցված: Այսպես, ցուցմունք տալով Գյանջա քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության վրա հրթիռային հարվածների մասին՝ Հարությունյանը հայտարարել է, որ այդ մասին տեղեկատվություն է ստացել Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանից. «Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր: Ես զրույց եմ ունեցել գլխավոր շտաբի պետի հետ: Նա ինձ հայտնեց Գյանջայի օդանավակայանի վրա հարված հասցնելու մասին: Դրանից հետո ես նրա հետ որևէ շփում չեմ ունեցել»:
 
Մեկ այլ մեղադրյալ՝ խամաճիկ կազմավորման նախկին «նախագահ» Բակո Սահակյանը, դատարանում հայտարարել է, որ չգիտեր Ղարաբաղում զինծառայողների ճշգրիտ թիվը, քանի որ անօրինական ռեժիմի այսպես կոչված «պաշտպանության նախարարը» այդ մասին հայտնել է ոչ թե իրեն, այլ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը։
 
Այստեղ ինչպես նաև տեղին կլինի հիշեցնել ևս մեկ այլ «նախագահ» Սամվել Շահրամանյանի խոսքերը, ով վերջին պահին կարողացավ աննկատելիորեն փախչել Հայաստան։ «Մինչև վերջին օրը Ղարաբաղի պաշտպանության բանակը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը և հանդիսացել է Հայաստանի պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումը», - հայտարարել է  Շահրամանյանը լրագրողների հետ զրույցում։
 
Բացի այդ, դատական նիստերից մեկի ժամանակ մեղադրյալ Լյովա Մնացականյանը իր ցուցմունքում նշել է, որ օկուպացիայի տարիներին Ղարաբաղում հայազգի բնակիչների և և այսպես կոչված «արցախյան բանակում» ծառայելու ուղարկված Հայաստանի քաղաքացիների կողմից կատարված ռազմական հանցագործությունների հետաքննությունը անցկացրել է Հայաստանի զինվորական ոստիկանությունը։ Նրա խոսքով՝ նախնական քննությունը հանձնել են Հայաստանի զինվորական դատախազությանը, որից հետո քրեական գործերը քննվել են Սյունիքի ռազմական դատարանում՝ Հայաստանի տարածքում։ Մնացականյանը ընդգծել է, որ ռազմական կառույցի միասնական լինելու պատճառով, անկախ նրանից, թե ով է կատարել ռազմական հանցագործությունը՝ Ղարաբաղի ծագումով հայ  բնակիչը, թե՞ Հայաստանի քաղաքացին՝ նրանք ունեցել են նույն կարգավիճակը, ինչ նմանատիպ արարքները Հայաստանում։
 
Ըստ էության, սա ապացույց է պաշտոնական Երևանի դեմ, որպես զինված օկուպացիայի պատվիրատուի և համակարգողի։ Նման ապացույցները ստեղծում են ամբողջական պատկեր. Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի օկուպացիան, ինչպես նաև 2020 թվականի ռազմական գործողությունները իրականացվել են Հայաստանի Հանրապետության ընդհանուր հրամանատարության, ֆինանսավորման և լոգիստիկ աջակցության ներքո։ Հենց Հայաստանն էր, որ եղել է ոչ միայն «աջակից» կամ «համակրող», այն եղել է զինված առճակատման գլխավոր սուբյեկտը։
 
Հատկապես այդ իսկ պատճառով են Հայաստանի իշխանությունները լրջորեն անհանգստացած  այն փաստից, որ Բաքվում հավաքված փաստագրական բազան դատական հիմք է ստեղծում  միջազգային հետաքննության համար։
 
Տարածքային ամբողջականության պարադոքսը հայկական ձևով
 
Պաշտոնական Երևանը պնդում է, որ ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն միևնույն ժամանակ  Հայաստանի սահմանադրության մեջ պահպանում է տարածքային պահանջների վերաբերյալ դրույթները։ Նման երկակիությունը հայտարարությունները վերածում է ոչ մի իրավական կամ բարոյական արժեք չունեցող դիվանագիտական աղմուկի։
 
Ադրբեջանը բազմիցս ընդգծել է, որ հակամարտության իրական կարգավորման համար անհրաժեշտ է Հայաստանի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային նորմերին՝ բացառելով ցանկացած իրավական սողանցք ապագա պահանջների համար։ Այս համատեքստում Հայաստանի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելու մասին Բաքվի պահանջը ունի ոչ թե վերջնագրի, այլ երկկողմ հարաբերությունների նորմալացման տրամաբանական և անհրաժեշտ տեսք։
 
Հայկական արդարադատության համակարգի կողմից իր իսկ զինվորականներին ոչ թե անօրինական ագրեսիային մասնակցելու փաստի, այլ ռազմական գործողությունների ընթացքում անբավարար արդյունավետության համար պատասխանատվության ենթարկելը հանդիսանում է ռևանշիստական մանիֆեստ։ Սա՝ ռազմական էլիտայի սիմվոլիկ «զտման» փորձ է, որը հաշվարկված է ներքին սպառողի վրա, բայց դրանով հանդերձ էությանը. Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ գաղափարական դիրքորոշմանը չշոշափող: Այսինքն պատիժ ոչ թե նրա համար, որ կռվել են օտար տարածքում, այլ նրա համար, որ պարտվել են: Եվ սա, իր հերթին, նրա հստակ ազդանշանն է, որ պահանջները մնում են, իսկ 2020 թվականի պարտությունը՝ դա ընդամենը ժամանակավոր քայլ է դեպի նահանջ:
 
Կեղծիքի և աշխարհաքաղաքականության խաչմերուկում
 
Հայաստանը փորձում է խաղալ երկու ճակատով՝ լինել կառուցողական գործընկեր միջազգային հանրության աչքում և միևնույն ժամանակ պահպանել ռևանշիստական տրամադրությունները երկրի ներսում։ Սակայն, 2020 թվականից հետո կազմավորված նոր տարածաշրջանային ճարտարապետության իրականության մեջ նման երկիմաստությունը կորցրել է որպես դիվանագիտական ճկունության տարր ընկալվելու իրավունքը։ Սա սպառնալիք է կայունությանը։
 
Հարավային Կովկասում խաղաղության համար անհրաժեշտ է ազնվություն, այլ ոչ թե պարտությունների վերաքննում։ Անհրաժեշտ են իրական գործողություններ։ Միայն Հայաստանի կողմից իրավասական սադրանքներից, ռևանշիզմից և քաղաքական զրպարտումներից հրաժարվելը կարող է պայմաններ ստեղծել իրական կարգավորման համար։
 
Այսօր ընտրությունը Երևանինն է։ Բայց պատասխանատվությունն էլ՝ նույնպես։

Caliber.Az
Դիտումներ: 66

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
telegram
Follow us on Telegram
Follow us on Telegram
Ամենաընթերցված
1

Հայաստանը և ինքնության վնասվածքները Ալբերտ Իսակովը Caliber.Az-ում

238
23 Ապրիլի 2025 09:38
2

Իգդիրի բնակիչները հարգել են հայկական ահաբեկչության զոհերի հիշատակը

226
23 Ապրիլի 2025 11:17
3

Նամազով. Ֆրանսիան կարող է Հայաստանին մղել Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի

179
24 Ապրիլի 2025 14:48
4

Ադրբեջան - Չինաստան. երեկ, այսօր, վաղը Թեյմուր Աթաևի ակնարկը

149
23 Ապրիլի 2025 23:10
5

2023 թվականի ապրիլի 23-ը և «Լաչին» անցակետը. վերջին ճեղքի վերացումը Caliber.Az-ի YouTube ալիքի տեսանյութը

132
24 Ապրիլի 2025 09:21
6

ԵՄ լրտեսական առաքելությունը

131
23 Ապրիլի 2025 09:17
7

Հայկական քաղաքականության պարադոքսներ Երևանը՝ «խաղաղության» և էսկալացիայի միջև

123
24 Ապրիլի 2025 18:06
8

Ադրբեջանական բանակը չի կրակում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ Արձագանք Երևանի ապատեղեկատվությանը

111
24 Ապրիլի 2025 09:36
9

Մուսաևը՝ Գուտերեշին. Հայաստանում ռասիստներին և ռազմական հանցագործներին պատվում են որպես հերոսների

100
24 Ապրիլի 2025 14:22
10

Բաքվի դատարանը և հայկական դատական մեքենան դիմակազերծում են Երևանը Հայաստանի իշխանության երկերեսանիությունը

66
25 Ապրիլի 2025 18:42
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading