twitter
youtube
instagram
facebook
telegram
apple store
play market
night_theme
ru
en
search
ԻՆՉ ԵՍ ՓՆՏՐՈՒՄ ?


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՐՈՆՄԱՆ ՀԱՐՑԵՐ




Նյութերի ցանկացած օգտագործում թույլատրվում է միայն Caliber.az-ին հիպերհղման առկայության դեպքում
Caliber.az © 2025. All rights reserved..
Վերլուծություն
A+
A-

Ատելության լաբորատորիա Հայաստանը որպես փորձադաշտ արեւմտյան ռազմական մեքենայի համար

22 Ապրիլի 2025 17:14

2025 թվականի առաջին ամիսների ընթացքում Հայաստանը շարունակում է հետևողական կուրս ցուցաբերել՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, հատկապես անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Ավանդական դաշնակցի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների սառեցման ֆոնին՝ Երևանը գնալով ավելի ակտիվորեն է ներգրավվում եվրոպական և ամերիկյան պաշտպանական նախաձեռնությունների մեջ, ինչը հաստատվում է ոչ միայն պաշտոնյաների հայտարարություններով, այլ նաև ռազմական փոխգործակցության ուղղությամբ կոնկրետ քայլերով։
 
Մարտի 24-ին Հայաստանի խորհրդարանում քննարկվել է՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Չնայած տեսանելի ապագայում նման մուտքի իրականությանը վերաբերող փորձագետների թերահավատությանը՝ խորհրդարանական հարթակ նման նախաձեռնությունը դուրս բերելու ինքնին փաստը արդեն հանդիսանում է ազդանշան։ Արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ով վերջերս նշանակվել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, հայտնել է օրինագծում պաշտպանության և անվտանգության հարցերով նոր գլխի ավելացման մասին։ Հովհաննիսյանը ինչպես նաև ոգևորությամբ հայտնել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ընթացիկ քննարկումների օրակարգում է գտնվում ԵՄ-ի հետ Հայաստանի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)։ Հայ դիվանագետը հավելել է, որ պաշտպանության ոլորտում արդեն կա լիովին կոնկրետ, շոշափելի ծրագիր։ Այս ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը պատրաստ է և կստորագրվի մոտ ժամանակներում։ Դա, Հովհաննիսյանի խոսքով, վերաբերում է նաև ԵՄ-ի անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում գործող առաքելություններին, որոնք հնարավորություն կտան օգտագործել Խաղաղության եվրոպական հիմնադրամը։ Հիշեցնենք, որ  անցած տարվա ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումը իր մեջ ներառում էր նաև՝- Հայաստանին զինելու կետեր, այդ թվում նաև վերը նշված Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։
 
Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների ամրապնդմանն ուղղված միջոցառումներից կարելի է հիշել նաև ԵՄ-ում Հայաստանի ռազմական կցորդի նշանակումը, ինչպես նաև օրերս կայացած Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի Բրյուսել այցը։ Նշենք, որ այցը կայացել է այն բանից հետո, երբ Հայաստանի ԵՄ-ին միանալու մասին օրենքի նախագծում ավելացվել է պաշտպանության և անվտանգության հարցերին վերաբերվող նոր գլուխ։ Հիշեցնենք, որ  Բրյուսել կատարած այցի ընթացքում Գրիգորյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հատուկ խորհրդական Էլիզաբեթ Բելոնիի հետ, ում հետ քննարկել է Հարավային Կովկասում անվտանգության ոլորտում իրավիճակը։
 
Բայց ահա Բելգիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Թեո Ֆրանկենի հետ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Բրյուսելի հետ համագործակցությունը, ըստ ամենայնի, չի սահմանափակվի միայն ԵՄ-ով։
 
Երկկողմ գծով ակտիվ մերձեցում է նկատվում նաև Հայաստանի և Անկարայի նկատմամբ համընդհանուր թշնամանքի համատեքստում Հայաստանի վաղեմի դաշնակից՝ Հունաստանի միջև։ Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում հայ բարձրաստիճան զինվորականների երեք այցերը Հունաստան, որոնց ընթացքում քննարկվել է նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոսի հունական հատվածի համագործակցության ձևաչափը, վկայում են՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շեղումների ֆոնին ի դեմս Աֆինի «աջակցության երկրորդ էշելոն» գտնելու փորձի մասին։
 
Նման պատկեր կարելի է նկատել Նիդեռլանդների և Բալթյան երկրների հետ հարաբերություններում։ Այսպես, մարտի 14-ին Վիլնյուսում Լիտվայի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2025 թվականի համագործակցության համաձայնագիր։ Դե նաև, հովանավորչության այս շքերթը, բնականաբար, գլխավորում է՝ Հայաստանին նոր սպառազինությունների զգալի մասը մատակարարող Ֆրանսիան։
 
Եվս մեկ վեկտորը՝ ԱՄՆ-ն է։ 2025 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ-ի ռազմական ակտիվությունը Հայաստանում զգալիորեն աճել է։ Մասնավորապես, համագործակցության ակտիվացման մասին են վկայում հարցազրույցի ժամանակ իշխանության հետ մտերմությամբ հայտնի, քաղաքագետ, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի կողմից արված հայտարարությունները։ Նա ի թիվս այլոց նշել է հետևյալը. «Դուք գիտեք, որ Հայաստանում կան ամերիկյան զինված կազմավորումներ և ստորաբաժանումներ, և դրանք հատուկ Գերմանիայից իրենց զենքով տեղափոխվել են Հայաստան։ Իհարկե, նրանք ժամանակավորապես են ժամանել համատեղ զորավարժություններ կազմակերպելու համար։ Նրանք Հայաստանում կլինեն մինչև օգոստոսը։ Հայաստանում ամերիկյան զորքերի առկայությունը, թեկուզ սահմանափակ թվով, հանդիսանում է մի տեսակ անվտանգության բարձ։ Մենք պետք է հասկանանք, որ ժամանակավոր ներկայությունը բավարար չէ»։
 
Իսկ մարտի 22-ին հայ քաղաքական գործիչ, Հայաստանի եվրոպական կուսակցության վարչության նախագահ Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում կիսվել իր լուսանկարով ամերիկացի երեք գեներալների հետ, որոնց հետ, ինչպես հաղորդվում է՝ քննարկել է «Հայաստանի անվտանգության, անկախության և եվրոպական ինտեգրման» հարցեր։ Վաշինգտոնի և Երևանի միջև պաշտպանական ոլորտում համագործակցության այլ ակտերից կարելի է հիշեցնել այս տարվա հունվարին Հայաստանի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրիանի հանդիպումը Երևան ժամանած Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Մայքլ Վեներդիի հետ, ինչպես նաև Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովի շրջանակներում նրա բանակցությունները ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կովալի և Գերմանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Կարստեն Բրաուերի հետ։ Հանդիպումների ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել՝ երկրների միջև համագործակցության խորացման հարցերի շուրջ։
 
Այնուամենայնիվ, կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնի այս բոլոր գործողությունները առայժմ տեղի են ունենում Ջո Բայդենի վարչակազմի կողմից ավելի վաղ ընդունված որոշումների իներցիայով։ Կա որոշակի լավատեսություն, որ Թրամփի թիմը, «Հայկական գործի» մոտակա ուսումնասիրության դեպքում կհրաժարվի Հայաստանի ղեկավարության հետ չափազանց ուժեղ ռազմական գրկախառնումներից։
 
Այսպիսով, դեպի Արևմուտք Հայաստանի քաղաքական և պաշտպանական թեքությունը գնալով նկատելի է դառնում։ ԵՄ-ն և ԱՄՆ-ը ձգտում են Երևանը ներքաշել իրենց ազդեցության գոտի, օգտագործելով ինչպես ռազմական համագործակցություն, այնպես  էլ քաղաքական մերձեցման ծրագրեր: Սակայն այդ ճանապարհը ուղագիծ չի լինի:
 
Առաջինը, Երևանի եվրաինտեգրման ձգտումները, և, մասնավորապես, Արևմուտքի հետ նրա ռազմական համագործակցությունը, ունեն իրենց սահմանները այն մասով, որտեղ դրանք հակասության մեջ են մտնում հայ-ռուսական հարաբերությունների հետ։ Հայաստանը ոչ միայն ԵԱՏՄ-ի անդամ է, որը մեծ օգուտներ է քաղում այս միությունից, այլ նաև Ռուսաստանից ուղղակի տնտեսական կախվածության մեջ գտնվող երկիր է։ Եվ, իհարկե, չենք մոռանա Գյումրիի ռազմաբազայի մասին։
 
Դե նաև, իհարկե, մեծ նշանակություն ունի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում, ինչպես Ռուսաստանի դեպքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջնորդում են ոչ միայն տարբեր, այլև հակադիր գործոնները։
 
Մի կողմից, Հայաստանի վարչապետին անհրաժեշտ է խաղաղություն Ադրբեջանի հետ։ Դա նրան պետք է իրեն որպես ուժեղ կամքի տեր առաջնորդ ֆիքսելու համար, ով վճռել է դիմել Ադրբեջանի հետ հաշտեցման դժվարին քայլին և, բնականաբար, Հայաստանը տարածաշրջանային նախագծերում ներգրավելու համար։ Ադրբեջանի հետ խաղաղությունը՝ ընդհանուր առմամբ լավ ռեսուրս է իր վարկանիշը բարձրացնելու և 2026 թվականի ընտրություններում հաղթելու համար։ Սակայն Ադրբեջանի հետ խաղաղությունը որպես այդպիսին գրավիչ է միայն հայ ընտրազանգվածի մի մասի համար։ Ընտրողների մյուս՝ ռեւանշիստական մասի համար, դա անընդունելի է։ Սակայն հավերժ լինել այս ուժերի միջև՝ նշանակում է կորցնել երկուսի վստահությունը։ Իսկ սա նշանակում է, որ դուք պետք է ընտրեք մեկը: Իսկ այստեղ Փաշինյանին կարող է օգնել տատանվողների երրորդ խումբը, որոնց համար Ադրբեջանի հետ խաղաղությունը արժեքավոր կդառնա միայն այն դեպքում, եթե միաժամանակ ձեռք բերվի ևս այլ բան։ Եվ այդ ևս այլ բանը լիովին կարող է լինել Հայաստանի եվրաինտեգրումը։ Առավել ևս, Հայաստանի գործողություններն այս ուղղությամբ կավելանան՝ Բաքվի հետ խաղաղ պայմանագրի ստորագրումից առաջ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտության մասին Փաշինյանի ըմբռնմանը համաչափ։
 
Իր հերթին, ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների ուժեղացումը կնշանակի նաև Հայաստանում Արևմուտքի ռազմական ներկայության ուժեղացում։ Այնուամենայնիվ, այդ ներկայությունը չի կարող ծավալվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, քանի որ խաղաղ պայմանագրի համաձայնեցված տեքստը իր մեջ պարունակում է սահմանին երրորդ երկրների զինված ուժեր չտեղակայելու մասին կետ։
 
Այստեղից կարելի է ենթադրել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում արևմտյան զինվորականների ազդեցությունը հայկական քաղաքականության վրա հիմնականում կիրականացվի սպառազինման, անձնակազմի պատրաստման և խորհրդակցությունների, այլ ոչ թե սահմանին անմիջական ներկայության միջոցով, ինչը, սակայն, չի բացառում ապագայում տհաճ անակնկալները։
 
Սակայն, Բաքվում իրավիճակը տեսնում են շատ քայլեր առաջ և անում են համապատասխան եզրակացություններ։ Հայկական բանակի վերազինման և արևմտյան կառույցներին ինտեգրվելու ինքնին փաստը ասում է այն մասին, որ Երևանն ու նրա հովանավորները խաղադրույքներ են կատարում ապագայում աշխարհաքաղաքական իրավիճակի այնպիսի փոփոխության վրա, որում նրանք նույնիսկ կկարողանան անտեսել խաղաղ պայմանագիրը (հնարավոր է մինչ այդ ստորագրված) և, ինչպես իրենց թվում է, կփորձեն ռևանշ վերցնել պարտված «միացումի» համար։ Այս դոկտրինի սկիզբը, կարծես արդեն դրվել է՝ անցյալ տարվա ապրիլին Բրյուսելում կայացած վերոնշյալ հանդիպման ժամանակ։
 
Սակայն «քարերի երկրում» չպետք է մտածեն, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած նստել է... Բաքուն իր ռազմավարությունը կառուցում է ելնելով ամենահոռետեսական կանխատեսումներից։ Մեր երկրում ոչ ոք ավելորդ խանդավառություն չի զգում ինչպես Հայաստանի ղեկավարության, այնպես  էլ հասարակության մտքի պայծառացման առնչությամբ։ Զինված ուժերը շարունակում են ուժեղացնել իրենց հզորությունը, ինչը նշանակում է, որ Երկաթե բռունցքը քնած չի։
 

Caliber.Az
Դիտումներ: 46

share-lineLiked the story? Share it on social media!
print
copy link
Ссылка скопирована
ads
instagram
Follow us on Instagram
Follow us on Instagram
Ամենաընթերցված
1

Ադրբեջանն ավարտում է դեպի Խանքենդի նոր ճանապարհի շինարարությունը Վիթխարի հանգույցներով / ԼՈՒՍԱՆԿԱՐ / ՏԵՍԱՆՅՈՒԹ

231
21 Ապրիլի 2025 12:35
2

Մեծ վերադարձ. ավելի քան 200 մարդ վերադառնում է Սարըջալը և Բալլըջա գյուղեր

222
21 Ապրիլի 2025 11:36
3

Եվրախորհրդարան, դատապարտյալի աթոռ և աթոռակ Երևանում «Աղաղակող» քաղաքական գործիչը՝ պարտվողների ծառայության մեջ

105
19 Ապրիլի 2025 21:05
4

Հարությունյանը Խոջալուի դեպքերը որակել է որպես Ղարաբաղյան առաջին պատերազմի ամենամեծ ողբերգություն

104
22 Ապրիլի 2025 09:29
5

Բայրամով. Աշխարհի բոլոր երկրները ճանաչում են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս Այդ թվում՝ Հայաստանը

101
21 Ապրիլի 2025 09:14
6

Հայկական սադրանք սահմանին. Ադրբեջանի ԶՈՒ-ի դիրքերը կրկին կրակի տակ են

93
19 Ապրիլի 2025 13:15
7

Ավանդների ապահովագրության հիմնադրամը ավելացնում է ակտիվները

88
19 Ապրիլի 2025 13:15
8

Ի.Ալիևը հաստատել է «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում կատարված փոփոխությունները

87
19 Ապրիլի 2025 14:41
9

Հրապարակվել է Ադրբեջանի պետական ​​պարտքը

81
19 Ապրիլի 2025 09:10
10

Գարնանային լայնածավալ շաբաթօրյակ Բաքվում

79
19 Ապրիլի 2025 13:14
Վերլուծություն
Caliber.Az-ի հեղինակների վերլուծական նյութերը
loading