Բնակության բնական միջավայր Սամիթ Ալիևի «Անհարմար ճշմարտությունը»
Այս օրերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անձամբ ես կցանկանայի առանձնացնել հետևյալ արտահայտությունները, թույլ տվեք մեջբերում անել. «Աշխարհի բոլոր երկրները, այդ թվում նաև Հայաստանը, դե յուրե և դե ֆակտո ճանաչում են Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին։ Դա նշանակում է, որ Ղարաբաղի հարցը վաղուց փակված է։ Հարց է ծագում, ինչո՞ւ է Հայաստանը դեռ համառորեն պնդում Մինսկի խմբին։ Հնարավոր է, Երևանը ապագայի համար ինչ-որ ծրագրեր ունի։ Հակառակ դեպքում, մենք չենք կարող գտնել այս հարցի տրամաբանական պատասխանը։ Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողուություններից։ Երբեմն Հայաստանի պաշտոնական անձինք խոսում են սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու մտադրության մասին։ Սակայն մանրամասները, օրինակ, թե հատկապես ինչ փոփոխությունների մասին է խոսքո գնում, հայտնի չէ։
Ուրեմն եթե ես լինեի հարեւանիկների փոխարեն, կլսեի ու հնարավորինս արագ եզրակացություններ կանեի, նույնիսկ եթե մեր արտաքին գործերի նախարարը անմիջապես նրանց չի դիմում։ Ո՛չ, ես հնարավոր եմ համարում, կամ նույնիսկ ոչ, ես վստահ եմ, որ այն, ինչ ասում է մեր արտաքին գործերի նախարարը կարող է իրենց դուր չգա, բայց ես ավելի վստահ եմ նրանում, որ այն, ինչ-որ բանի դեպքում նրանց ասի մեր պաշտպանության նախարարը՝ նրանց ավելի քիչ դուր կգա։ Եթե, իհարկե, մնացածներից գոնե մեկը կարողանա օբյեկտիվորեն գնահատել իրականությունը։ Եվ կցանկանայի հատկապես նշել, որ մենք մեր արդարացի պահանջների մերժումը չենք ընդունում, թեկուզ այն պատճառով, որ դուք կարող եք հրաժարվել միայն այն ժամանակ, երբ ձեզ ինչ-որ բան առաջարկեն, իսկ սա ոչ թե առաջարկ է, այլ դիվանագիտորեն, բավականին քաղաքավարի ձևակերպված պահանջ։ Եվ եթե որևէ մեկը չի ցանկանում զինվորական պատիվ տալ, երբ իրենց հետ խոսում են դիվանագիտության լեզվով, ապա վերևում ես արդեն ամեն ինչ բացատրել եմ։
Բնագետները, բնախույզ գիտնականները, ենթադրում են, որ կենդանական աշխարհին ավելի լավ է հետևել այդ կենդանական աշխարհի համար սովորական բնական միջավայրում: Այսպես, Խոջալուի բնակիչ Յաշար Ալմամեդովը դատական նիստի ժամանակ պատմել է այն խոշտանգումների մասին, որոնց նա ենթարկվել է Առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական գերության մեջ և ճանաչել է ամբաստանյալների մեջ, ովքեր ներկա պահին գտնվում են իրենց համար սովորական բնական միջավայրում, այսինքն՝ ամբաստանյալի աթոռին, տեսեք, ես դիտմամբ սկսեցի բնագետներից, այսպես, Յաշար Ալմամեդովը ճանաչել է Բաքոյին, Արկադիին և Մադաթին։ «Մադաթ Բաբայանի բանդայի անդամները և անձամբ նա ինձ խոշտանգել են։ Երբ ես գերության մեջ էի, Մադաթը մոտեցավ ինձ և ասաց. «Դու թուրք ես», - սկսեց ինձ ոտքերով հարվածել և անպատվել»։ Դե, Մադաթ Բաբայանը խոստովանել է իր մասնակցությունը անզեն քաղաքացիների սպանություններին, որից հետո ասել է, որ «մենք սխալվել ենք»։ Դուք նայեք նրա լուսանկարին, ճիշտ մեղավոր տեսքի իսկական վարպետ է, ինչպես ժամանակին գրել է Մանդելշտամը: Նման դեպքերում նպատակահարմար է հանդիսանում միայն դաժան, կոշտ, ես նույնիսկ կասեի՝ ցուցադրական պատիժ, որպեսզի մյուսները չհամարձակվեն նույնը անել, և, իհարկե, որ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մի քիչ սպանել Ադրբեջանի քաղաքացիներին և/կամ զբաղվել անջատողականությամբ, լրջորեն մտածեն՝ ինձ դա պե՞տք է։ Կբռնեն, չէ- որ կպատժեն, և ոչ մի ԵԽԽՎ, ԵՄ և Կոնգրես չեն օգնի։ Արդարացումներ, այնուամենայնիվ, նույնպես, մարդկությունն արդեն լսել է «ես պարզապես անում էի իմ աշխատանքը, և ձգտել եմ դա լավ անել» ոգով արտահայտությունները, ես վատ լուր ունեմ նրանց համար, ովքեր լավ են արել նման աշխատանքը, ոմանց բոլոր լավ բաների համար Նյուրնբերգում կախել են: Պարանոցից, և ի դեպ, ճիշտ են արել:
Բաքվում ընթացող դատավարությունը իր մեջ պարունակում է Հայաստանի համար շատ ոչ այնքան հաճելի անակնկալներ։ Մենք հիշում ենք, հենց որ Ադրբեջանի տարածքը օկուպացվել էր, անմիջապես սկսվեցին «ինտեգրացիոն» բնույթի գործընթացներ, այսինքն՝ սկսվեց անջատողական թերպետության և Հայաստանի Հանրապետության օրենսդրության, կենսաթոշակային և ֆինանսական համակարգերի համաժամացումը։ Հետո անջատողականներն ու նրանց հովանավորները փորձեցին այս ամբողջ ճաշարանը օրինականացնել միջազգային մակարդակով, եկեք նայենք ճշմարտության աչքերին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ողջ գործունեությունը, որը պետք է լուծարվի ամենամոտ ժամանակում և առանց որևէ նախապայմանի՝ կայացել է նրանում, որպեսզի Ադրբեջանին ստիպեր հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։ Դե, մեզ ստիպել չստացվեց, այնպես որ հիմա, երբ դուք արդեն հասել եք վեներոլոգի մոտ ընդունելության՝ իմաստ չունի ամաչկոտ փեշը քաշել ձեր ոսկրոտ ծնկների վրա: Տեսնու՞մ եք, թե ինչի է ձեզ հասցրել ձեր համառությունը և, ինչպես քաղաքավարի ասած... անհեռատեսությունը՝ խառնված չարությամբ։ Հիմա այն հեռավոր ժամանակները, երբ դուք ապրում էիք ԼՂԻՄ-ում, Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, ձեզ թվում է շաքարային, կամ նույնիսկ ոչ, ոչ թե շաքարային, այլ ավելի շուտ մեղրաբլիթային և մեղրային երջանկություն։ Այն ժամանակ կարգավիճակ կա՞ր։ Կար։ Այդ ԼՂԻՄ-ում ինքնակառավարում կա՞ր։ Կար։ Բնակչություն կա՞ր։ Կար։ Հանրապետական բյուջեից սուբսիդիաներ եղե՞լ են։ Եղել են։ Իսկ Առաջին ղարաբաղյան պատերազմից հետո՞։ Մենք ձեզ առաջարկել ենք ինքնավարության բարձրագույն կարգավիճակ Ադրբեջանի կազմում, բայց դուք համառում էիք, նույնիսկ լկտիություն էիք անում։ Իսկ եթե նայեք համեմատաբար վերջերս տեղի ունեցած իրադարձություններին, չեմ կարծում, որ նրանք հասցրել են անհետանալ որոշ մարդկանց հիշողություններից, ապա… Հիշեք, թե ինչպես 2023 թվականի մայիսին անջատողականների վերնախավին ուղարկվեց հստակ ուղերձ. «Երրորդ հրավեր չի լինի։ Կամ իրենք խոնարհ կգան, կամ իրադարձություններն այլ ուղղությամբ կզարգանան»: Համոզված եմ, որ հիշում եք։ Նրանք խոնարհաբար չեկան, և, հետևաբար, անջատողականների ստորին խավը ստիպված եղավ խոնարհաբար հեռանալ, և ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանում ոչ ոք նրանց չի կարոտում։ Չնայած նրան, որ մինչև 1987 թվականը Հայաստանի ԽՍՀ-ի տարածքում ապրում էին ավելի քան 200 հազար ադրբեջանցիներ, ովքեր ստիպված եղան փախչել էթնիկ զտումների պատճառով, ադրբեջանցիները Հայաստանում ինքնավարություն չունեին, ինչն ինքնին հանդիսանում է մեծ անարդարություն։
Իսկ ինչու՞ եմ ես խառնում անցյալը: Որպեսզի ոչ ոք անզգուշության կամ ինքնագոհության պատճառով չմոռանա այդ անցյալը։ Դե, և վերջապես, մեր յուրաքանչյուր հաջորդ առաջարկը մեծահոգությամբ տարբերվում է նախորդից ոչ այնքան բարենպաստ ուղղությամբ, ուրեմն, հիմա մենք առաջարկում ենք Զանգեզուրի միջանցքը բացել արտատարածքային պայմաններով, բայց դա մենք միայն հիմա ենք առաջարկում։ Քանի որ հետո.. Իսկ հետո ինչպես Աստված կամենա: